Ակվատեկ հյուրանոց Երևան

Լավ 7.1
Ըստ կարծիքների
Մյասնիկյան 402, Երևան

Ամրագրել

«Ակվատեկն» այսօր Երևանի միակ ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար:

Միջազգային չափորոշիչներին համապատասխանող, դեպի ջրաշխարհ բացվող գեղեցիկ տեսարանով, ժամանակակից տեխնիկայով հագեցած ու հարմարավետ կահույքով հյուրանոցային 29 համարները Ձեր հանգիստը կդարձնեն էլ ավելի հաճելի և անմոռաց: Սենյակներից 11-ը երկհարկանի (efficiency) են, իսկ 18-ը` մեկսենյականոց: Նրբաճաշակ դիզայներները փորձել են գտնել ճոխության, նրբագեղության և հարմարավետության համադրման ամենաարդյունավետ բանաձևը:

Սենյակներն ապահովված են բարձրորակ Wi-Fi ինտերնետ կապով, արբանյակային ալեհավաքով, հիգիենայի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Հյուրերը կարող են անվճար օգտվել ջրաշխարհից, ֆիթնես ակումբից, ինչպես նաև արևելյան բաղնիքից (hamam):Այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը կմնա Ձեր անմոռանալի, գեղեցիկ հիշողությունների շարքում:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.11 - 01.03 01.03 - 01.08 01.08 - 01.11
Մեկտեղանոց էկոնոմ $ 29000 $ 33000 $ 35000
Երկտեղանոց էկոնոմ $ 33000 $ 37000 $ 39000
Դուպլեքս երկտեղանոց $ 37000 $ 41000 $ 43000
Դուպլեքս երեքտեղանոց $ 41000 $ 45000 $ 47000


* Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի համարներում և հանրամատչելի վայրերում:

* Լրացուցիչ մահճակալ պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:

* Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ, փակ ջրաշխարհ, արևելյան բաղնիք, մարզասրահ:

* 3-14 տարեկան երեխաներին տրվում է 50% զեղչ:

 



Հատուկ առաջարկներ

  • Վանիլային հակասթրեսային մերսում:  Արժեքը՝ 21 000 դրամ.
  • ՍՊԱ-փաթեթ  «Իդեալական կազմվածք»: Արժեքը՝ 40 000 դրամ:
  • «Ծովի ուժը». Արժեքը՝ 38 000 դրամ:


Հարմարություններ

Ջեռուցում, օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տարադրամի փոխանակման կետ, ձմեռային այգի, կանաչ գոտի, ավտոկայանատեղ, բանկոմատ, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում, համարում սննդի մատուցում, դայակի ծառայություն:

Մոտակա տեսարժան վայրերը

Հանրապետության հրապարակ, Օպերային թատրոն, Կասկադ, Պատկերասրահ:

Էկոնոմ Մեկտեղանոց 

Հարմարությունները

Օդակարգավորում, ննջասենյակ, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, գրասեղան, զգեստապահարան, աթոռ, մինիբար, չհրկիզվող պահարան:

 

 

 

Էկոնոմ Երկտեղանոց

Հարմարությունները

Օդակարգավորում, ննջասենյակ, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, գրասեղան, զգեստապահարան, աթոռ, մինիբար, չհրկիզվող պահարան:

 

 


Դուպլեքս Մեկտեղանոց 

Հարմարությունները

Օդակարգավորում, նախասրահ, ննջասենյակ, հյուրասենյակ, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, սեղան, գրասեղան, փոքր սեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, բազմոց, մինիբար, չհրկիզվող պահարան:

 

 

 


Դուպլեքս Երկտեղանոց 

Հարմարությունները

Օդակարգավորում, նախասրահ, ննջասենյակ, հյուրասենյակ, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, սեղան, գրասեղան, փոքր սեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, բազմոց, մինիբար, չհրկիզվող պահարան:

 

 

 

Ֆիթնես ակումբ

Եթե սպորտը Ձեր կյանքի անբաժանելի մասն է, ուզում եք առողջ լինել, ունենալ անգերազանցելի կազմվածք, զգալ Ձեզ առույգ` մարզվելով պրոֆեսիոնալ սարքավորումներով հագեցած ընդարձակ մարզասրահներում ու միևնույն ժամանակ վայելել կենտրոնի կողմից տրամադրվող այլ ծառայություններ, ապա կարող եք դառնալ ֆիթնես ակումբի ցանկալի անդամը:

Ֆիթնես ակումբը բաղկացած է 3 մարզասրահներից` մարզասարքերով դահլիճ, աերոբիկայի դահլիճ և Vip դահլիճ:

 

 

Ջրային գոտի

Ջրաշխարհը կենտրոնի ջրային հաճույքների գրավականն է: Այստեղ գերադասում են իրենց ժամանակն անցկացնել նրանք, ովքեր հասկանում են իսկական հանգստի արժեքը: Ջրավազանների երկայնքով դասավորված ճերմակ շեզլոնգները, արևադարձային բույսերը, ջերմ օդն ու լիցքաթափող մթնոլորտը աշխարհի լավագույն հանգստավայրներն են հիշեցնում:

 


 

 

Համամ (Արևելյան բաղնիք)

Ասում են, որ հանրահայտ Համամում լվանում են ոչ միայն մարմինը, դրա խոնավ գոլորշու ներքո կատարվում է հոգևոր կերպարանափոխության ծես:

Համամն առավելապես հարմար է այն մարդկանց, ովքեր չեն կարող դիմանալ սովորական բաղնիքի կամ սաունայի 100-120 աստիճանին: Դա շատ օգտակար է օրգանիզմի համար: Դա և՛ վերին շնչառական ուղիների ինգալացիա է, և՛ մաշկի խոր մաքրում, և՛ լիակատար թուլացում: Հարգանքի տուրք մատուցելով Համամի ավանդույթներին՝Ձեզ առաջարկում են մերսման բազում տեսակներ`բարձրորակ ձիթապտղի յուղում հալված հատուկ ֆիտոբաղադրիչներով: Այդպիսի մերսումն էականապես ինտենսիվ է ազդում մաքուր, տաքացած մաշկի վրա, իսկ անուշաբույր յուղերը տալիս են լրացուցիչ թերապևտիկ արդյունք: 

Ամեն օր ժամը 16:00-17:00 համամում սանիտարական ժամ է: Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը համամ արգելված է:

 

 

 

 

 «Աֆրոդիտե» ՍՊԱ Կենտրոն

 

ՍՊԱ-փաթեթ  «Իդեալական կազմվածք» 

Հիդրոթերապիան հիդրոլոգանքի կիրառման միջոցով. դա ջրի ջերմաստիճանի և հիդրոմերսման համակցությունն է: Հիդրոպրոցեդուրան հակաբակտերիալ ազդեցություն է թողնում, ինչպես նաև  հանգստացնում է մկանային ցավը և վերացնում է հոգնածության ախտանիշերը, բարելավում է մաշկի սեփական  պաշտպանողական համակարգը:

Ջրիմուռային փաթաթումն օրգանիզմը հարստացնում է միկրոէլեմենտներով, բիոլագիական  ակտիվ նյութերով, հեռացնում է հեղուկի ավելցուկը  և տոքսինները:

 

 

Վանիլային հակասթրեսային մերսում

Վանիլային ռելակսացիոն մերսումն  անցկացվում է  հոգու և մարմնի միջև ներդաշնակություն ստեղծելու և հոգնածությունը հանելու համար: Պրոցեդուրայի ընթացքում, որը իր մեջ ներառում է հատուկ մանուալ տեխնիկա, օգտագործվում է մերսման վանիլային յուղ:

 

 

 

ՍՊԱ-փաթեթ  «Դետոքսիկացիա և նիհարեցում»

Այս ՍՊԱ փաթեթը հատուկ կազմված է կառուցվածքի շտկման և թունազերծման համար: Մարմնի պիլինգը օգնում է հեռացնել մաշկի մահացած շերտը՝ դարձնելով այն նուրբ և թավշյա: Վակումային մերսումը յուրահատուկ ծառայություն է, որը կիրառվում է  ճարպակալման և ցելյուլիտի բուժման համար, հետծննդաբերական շրջանի վերականգման, ինչպես նաև տոքսիկ նյութերի և շլակների հեռացման համար:  Ի լրացում այս ամենի, ջրիմուռային փաթաթումը հարստացնում է օրգանիզմը միկրոէլեմենտներով, ակտիվ նյութերով, հեռացնում է տոքսիկ նյութերը՝ թողնելով հակասթրեսային ազդեցություն օրգանիզմի վրա:

 

 

Ծառայությունների ամբողջական փաթեթ:

 

 

  •  SPA պրոցեդուրաները կսովորեցնեն Ձեզ սիրել Ձեր մարմինը, Ձեր արտաքինը: SPA-ն կփոխի Ձեր վերաբերմունքը Ձեզ շրջապատող աշխարհի հանդեպ: SPA-ն բժշկության և կոսմետոլոգիայի ամենաժամանակակից նվաճումն է, թալասսոթերապիա, ցեխա- և ջրաբուժում, մերսումներ, համամ, ֆիտո-վաննա:
  • 21-րդ դարի կոսմետոլոգիական կաբինետ. այստեղ ներկայացված են դեմքի և մարմնի մաշկի խնամքի բոլոր վերջին նորույթները:
  • Կեցվածքի շտկման կաբինետ. բժիշկ-մաշկաբանները կօգնեն Ձեզ ընտրել նիհարելու և կազդուրվելու հավասարակշռված ծրագիր:
  • Մատնահարդարման և ոտնահարդարման կաբինետ. Ձեր ձեռքերն ու ոտքերը կհասնեն կատարելության:
  • Վարսահարդարման սրահ. արհեստավարժ մասնագետները, Wella, Schwarzkopf կոսմետիկայի և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կընդգծեն Ձեր անկրկնելի ոճը:

 

Այստեղ Դուք կարող եք ստանալ ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով հարուստ ծառայություններ, այլև ժամանակ անցկացնել, հանգստանալ բարում, որտեղ կշրջապատվեք հոգատար ուշադրությամբ: Ձեզ անպայման կառաջարկվեն բազմազան ֆիտո-կոկտեյլներ, մեկ գավաթ հիասքանչ սուրճ կամ անուշաբույր թեյ:

 

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները