Լյուսիտուր Հերմոն հյուրանոց

Լավ 7.7
Ըստ կարծիքների
Վայոց ձորի մարզ, Հերմոն գյուղ

Ամրագրել

«Լյուսիտուր Հերմոն»-ում դու ոչ միայն զբոսաշրջիկ ես, այլ նաև սպասված հյուր:

Սա մի առեղծվածային վայր է, որտեղ կարող ես տեսնել հազարամյակների խորքից եկող զարմանալի ժայռապատկերներ` ժամանակի հավատալիքների, կենցաղի, տիեզերքի ու բնության:

Այստեղ բերդերի լռության մեջ կարող ես լսել զինվորի կանչն ու զենքի շաչում, կարող ես մտնել քարանձավներ ու հաղորդակից լինել նախամարդու ապրելաձևին ու կենցաղին, ապշել բարձրաբերձ հզոր լեռների գեղեցկությամբ և զմայլվել այդ լեռներում ապրող ժողովրդի հյուրասիրությամբ, պարզությամբ և օգնելու պատրաստակամությամբ: 

Կարող ես այցելել նրբագեղ ճարտարապետությամբ ստեղծված Աստվածային պատկերներով քանդակված եկեղեցիներ ու վանքեր: Կամ պարզապես կարող ես վայելել հանգիստը Վայոց ձորի գեղատեսիլ ու խաղաղ վայրերից մեկում գտնվող «Լուսիտուր» Հյուրանոց Հանգստի Գոտում:

 


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01 - 31.12
Մեկտեղանոց $ 13000
Երկտեղանոց $ 20000
Երկտեղանոց Լյուքս $ 23000
Ընտանեկան Քոթեջ * $ 44000

Նշված գները նաև ներառում են` 

• Նախաճաշ

• Փակ տաքացվող լողավազան /9:00-21:00/

• Wi-Fi տարածքում և ինտերնետ ընդունարանում

• Տարածքում հեծանիվներից օգտվելու հնարավորություն

• Մարզասրահ, ֆիտնես սրահ, բիլիարդ, թենիս, վոլեյբոլի և բասկետբոլի դաշտեր

• Առաջին բժշկական օգնություն

• Աստղադիտակ 

• Կայանատեղի մեքենաների և ավտոբուսների համար: 

 

 

* (մեծ հյուրասենյակ և 2 ննջասենյակ– 4 մեկ-տեղանոց անկողիններով)



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ



Մոտակա տեսարժան վայրերը

Համարների տեսակները

 

  • Մեկտեղանոց
  • Երկտեղանոց
  • Երկտեղանոց Լյուքս
  • Ընտանեկան Քոթեջ
Հարմարությունները
Բոլոր սենյակներում առկա են` հեռուստացույց, սառնարան, օդորակիչ:


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները