14-րդ Հարկ հյուրանոց Երևան

Հրաշալի 9
Ըստ կարծիքների
Ամիրյան 4/6, Երևան

Ամրագրել

«14-րդ Հարկ» hյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակից 100 մետր, իսկ Հյուսիսային պողոտայից և Օպերայից 200 մետր հեռավորության վրա:

Համարները գտնվում են էլիտար շենքի 14-րդ հարկում, ինչն էլ հնարավորություն է տալիս հիանալ քաղաքի յուրօրինակ տեսքով: Հյուրանոցի դիրքը, համայնապատկերը, մատչելի գներով բարձրակարգ ծառայությունները ձեր այցը Հայաստան կդարձնեն հիշարժան:

Յուրաքանչյուր սենյակ տարբերվում է իր յուրահատուկ ոճով և նորաձև ինտերիերով: Համարներն ապահովում են բոլոր այն պայմանները, որոնք անհրաժեշտ են հանգստի և հարմարավետ բնակության համար:

Եթե ձեր այցը գործնական բնույթ է կրում կամ պարզապես հետաքրքրված եք զբոսաշրջությամբ և նախընտրել եք այս հյուրանոցը, ձեզ առաջարկում են առավելագույն հարմարավետություն և բարձրակարգ ծառայություններ: Հյուրանոցի ծառայությունների ցանկը նախատեսում է այն ամենն, ինչն անհրաժեշտ է աշխատանքի և հարմարավետ կեցության համար:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.12-15.03 16.03-31.08 01.09-30.11
Բիզնես երկտեղանոց $ 28000 $ 38000 $ 48000
Դելյուքս երկտեղանոց $ 33000 $ 44000 $ 52000
Լյուքս երկտեղանոց $ 40000 $ 50000 $ 58000
Ընտանեկան $ 47000 $ 60000 $ 70000

* Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ:
* Անվճար ինտերնետ կապ /wireless/ հյուրանոցի սենյակներում և հանրամատչելի վայրերում:
* Մինչև 6 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար է:
* Լրացուցիչ մահճակալ կամ բազմոց պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Ջեռուցում, օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, վերելակ, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հարմարություններ, բիզնես կենտրոն, սենյակներ չծխողների համար, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում, համարում սննդի մատուցում:

Մոտակա տեսարժան վայրերը

Օպերային թատրոն, Մատենադարան, Հանրապետության հրապարակ:

Դելյուքս 

Հարմարությունները

Օդակարգավորում, ջեռուցում, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, ննջասենյակ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հայելի, փոքր սեղան, մինիբար, զգեստապահարան, աթոռ, բազմոց, հյուրասենյակ, հեռախոս, չհրկիզվող պահարան, գրասեղան, պատշգամբ որոշ սենյակներում:

 

Լյուքս 

Հարմարությունները

Օդակարգավորում, ջեռուցում, ննջասենյակ, հյուրասենյակ, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, փոքր սեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, բազմոց, մինիբար, չհրկիզվող պահարան, պատշգամբ որոշ սենյակներում:

 

Ընտանեկան լյուքս 

Հարմարությունները

Օդակարգավորում, ջեռուցում, ննջասենյակ, հյուրասենյակ, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, փոքր սեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, բազմոց, մինիբար, չհրկիզվող պահարան, պատշգամբ որոշ սենյակներում:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները