Սայա հյուրանոց Ծաղկաձոր

5.7
Ըստ կարծիքների
Ծաղկաձոր, Գր. Մագիստրոսի 1

Ամրագրել

Վերջերս կառուցված «Սայա» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր առողջարանային քաղաքի հենց սրտում: Հյուրանոցն առաջարկում է շքեղ կահավորված սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով:

Հյուրերի տրամադրության տակ են հետեւյալ անվճար ծառայությունները՝ լողավազան, մարզասրահ, մանկական սրահ, սեղանի թենիս, կինոսրահ, ինտերնետ եւ ավտոկայանատեղ: Հյուրերը կարող են նաեւ օգտվել հետեւյալ վճարովի ծառայություններից` շոգեբաղնիք, բիլիարդ, բար, խորհրդակցությունների սրահ:

Հյուրանոցը ապահովում է նաև հյուրերի տեղափոխումը դեպի ճոպանուղի:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.09 - 31.12
Մեկ տեղանոց էկոնոմ $ 18000
Երկտեղանոց էկոնոմ $ 13000
Երկտեղանոց բիզնես $ 15000
Չորս տեղանոց լյուքս $ 16000

* Գները չեն ներառում սնունդի արժեքը:

* 5-ից 12 տարեկան երեխաների տեղաբաշխումն արժե 8000 դրամ, 2-ից 5 տարեկան երեխաներինը՝ 6000 դրամ: 

* Սնունդը մեկ հոգու համար կազմում է՝ նախաճաշ՝ 2000, ճաշ՝ 2500, ընթրիք՝ 2000:



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Ջեռուցում, շուրջօրյա ընդունում, ավտոկայանատեղի:

Մոտակա տեսարժան վայրերը

«Կեչառիս» վանական համալիրը, Օրբելի եղբայների տուն-թանգարանը, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սբ. Նշան եկեղեցի, Կաթողիկե եկեղեցի, Ծաղկաձորի ճոպանուղի, սահուղիներ:

Համարների հարմարությունները

Բոլոր համարներն ապահովված են հեռուստատեսությամբ, սառնարանով, շուրջօրյա տաք և սառը ջրով, ջեռուցմամբ: 

 

Բիզնես գործառույթներ

Հյուրանոցային համալիրն առաջարկում է հիանալի դահլիճներ կոնֆերանսների, հանդիպումների և սեմինարների համար: Ամենավերջին աուդեո-վիդեո սարքավորումներն ու ՚3 թարգմանչական խցիկները` 40 լսողական սարքավորումների հետ միասին, մուլտիմեդիա պրոյեկտորը էլեկտրոնային էկրանի հետ և այլնՙ, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող աշխատակազմը կապահովեն ձեր միջոցառման հաջողությունը` համաձայն ձեր պլանավորված ծրագրերի:

 

Անհատական գործառույթներ

Սայա հուրանոցային համալիրը անթերի վայր է հարսանեկան արարողույթունը Ծաղկաձորում կազմակերպելու համար` երազանքներն ի կատար ածելու: Պատվերի կատարման պահից աշխատակազմը կօգնի Ձեզ պատրաստություններին և կհոգա յուրաքանչյուր մանրուք (ծաղիկների պատվիրում, ճաշացուցակի ձևավորում, աուդիո-վիդեո խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն, բեմի տեղակայում և այլն):

 

Դահուկային սպորտ

Սայա հյուրանոցային համալիրը գտնվում է Ծաղկաձորի դահուկային սպորտով զբաղվելու համար նախատեսված լանջերի ստորոտին և հնարավորություն է տալիս լինել Հայաստանի դահուկային սպորտի համար լավագույն տարածքներում: Սայաի հյուրանոցային համալիրն ու առողջարանը առաջարկում է ձմեռային դահուկային սպորտի պարագաների վարձակալության կենտրոն, որտեղ դուք կարող եք ապահովել ձեզ այդ օրվա համար դահուկ քշելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Դուք կարող եք նաև ձեռք բերել ճոպանուղու տոմսեր ընդունարանից:


Ձիարշավ

“Ծաղկաձորի արշավները՚ գործում է դպրոցական արձակուրդների ժամանակ, ինչպես նաև, նախնական պայմանավորվածության դեպքում, ցանկացած ժամանակ: Արշավները կազմակերպվում են շաբաթը յոթ օր: Իրականացվում են բարձրավանդակ բնության ստորոտներում լեռների միջով և, սովորաբար, տևում են մեկ կամ երկու ժամ: Մասնավորապես, տեղի են ունենում նավիգացիոն և կոնֆերանսների խմբերի արշավներ (կապվեք մեր կոնֆերանսների բաժնի թիմի հետ): Մասնագիտացված աշխատակազմը ծանոթացնում և սովորեցնում են արագ քայլքի և ձիարշավի տեխնիկաները: Երեխաները սովորաբար գնում են առջևից պոնիներով ընթացքում ծանոթանալով այդ արվեստին:

 

 


Լեռնային հեծանվասպորտ

Դուք կարող եք ձեռք բերել հեծանիվները հյուրերի համար նախատեսված ընդունարանից: Դրանք տրվում են մեկ ժամով, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են տրվել նաև ավելի երկար ժամանակով: Պատվիրելու ձևերը կարող եք ձեռք բերել նույնպես ընդունարանից, և դրանք պետք է լրացվեն մեծահասակ անձանց կողմից մինչև հեծանիվենրը օգտագործելը:

 

 



Անտառային արշավներ

Հանգստավայրը կազմակերպում է զբոսանքներ և արշավներ իր շրջակայքում գտնվող բնության գրկում: Ներկայումս արշավները իրականացվում են մոտ երկու կիլոմետր հեռավորությամբ, սակայն հիմնական ուղղությունից զատ կան մի շարք այլ ուղղություններ, որոնք հավանաբար կփորձարկվեն ավելի ակտիվ և հետաքրքիր արշավներ կազմակերպելու նպատակով: Կան նաև ևս երկու քարտեզագրված արշավային ուղղիներ:

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները