Ալպինա հյուրանոց Ծաղկաձոր

Լավ 8.1
Ըստ կարծիքների
Ծաղկաձոր, Չարենցի 7

Ամրագրել

«Ալպինա» հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաքում՝ Ծաղկաձորում: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1840 մ է, հեռավորությունը Երևանից՝ 55 կմ,  իսկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից` 70 կմ:

Այստեղ Դուք կարող եք լիցքաթափվել, հանգստանալ քաղաքի աղմուկից, ոգեշնչվել շրջապատող գեղեցկությամբ, վայելել բյուրեղյա օդը:

Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ հանգստյան տունը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային և պատմական հուշահամալիրներին: Պարզապես զբոսնելով Ձեր մտերիմների հետ՝ Դուք ոչ միայն  գերագույն հաճույք կստանաք, այլև Ձեզ համար կբացահայտեք նոր հորիզոններ, ինչու չէ, նաև՝ նոր նախասիրություններ:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները Նախաճաշ 3-անգամյա սնունդ
Երկտեղանոց ստանդարտ $ - $ 36000
Երկտեղանոց կիսալյուքս $ - $ 45000
Երեքտեղանոց համար $ - $ 50000
Երեքտեղանոց լյուքս $ - $ 55000
Լյուքս խոհանոցով $ - $ 55000
Քոթեջ (4 անձ) $ 40000 $ 60000
Քոթեջ (4 անձ) կիսալյուքս $ 45000 $ 65000
Քոթեջ (4 անձ) լյուքս $ 50000 $ 75000
Քոթեջ (6 անձ) լյուքս $ 65000 $ 90000
Քոթեջ (8 անձ) $ 50000 $ 90000
Քոթեջ (10 անձ) $ 50000 $ 90000
Քոթեջ (10 անձ) կիսալյուքս $ 80000 $ 110000

* Սենյակի արժեքի մեջ ներառված է նախաճաշը, որը  կարող եք վայելել նորաբաց ռեստորանում: Երեքանգամյա սնունդը մատուցվում է հավելավճարի դիմաց: 

* Լրացուցիչ անձի արժեքը՝ 3000 դրամ՝ առանց սննդի, 4000 դրամ՝ ներառյալ նախաճաշը, 8000 դրամ՝ ներառյալ 3-անգամյա սնունդը հավելյալ վճարի դիմաց:



Հատուկ առաջարկներ

 

  • Մտադիր եք անակնկալ մատուցել Ձեր սիրելի էակին և Ձեր մեղրամիսը դարձնել անկրկնելի՞: «Ալպինա» հյուրանոցն ունի հատուկ առաջարկ նորապսակների համար: 3 օրով և  3-անգամյա սննդով սենյակ ամրագրելու դեպքում կստանաք ևս մեկ օր անվճար: Իսկ մինչ Ձեր ժամանումը Ձեր սենյակը կզարդարեն վարդի նուրբ թերթիկներով, գունագեղ փուչիկներով՝ ստեղծելով իսկական տոնական մթնոլորտ:

 



Հարմարություններ

Գործավարական ծառայություն, շուրջօրյա ընդունարան, հյուրերի շուրջօրյա ընդունում և սպասարկում, ճամպրուկների տեղափոխում, անվճար ավտոկայանման հնարավորություն, լվացքատուն, արդուկման ծառայություն, սենյակների շուրջօրյա սպասարկում:

Մոտակա տեսարժան վայրերը

«Կեչառիս» վանական համալիրը, Օրբելի եղբայների տուն-թանգարանը, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սբ. Նշան եկեղեցի, Կաթողիկե եկեղեցի, Ծաղկաձորի ճոպանուղի, սահուղիներ:

Համարների տեսակները

 

  • Երկտեղանոց ստանդարտ
  • Երկտեղանոց առանձնացված ննջասենյակով
  • Կիսալյուքս երկսենյականոց
  • Լյուքս
  • Լյուքս խոհանոցով

Հարմարությունները
Բոլոր համարները կահավորված են նրբագեղ ոճով և հագեցած են բոլոր ժամանակակից հարմարություններով: Ավելին՝ բոլոր սենյակների պատուհաններից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Ծաղկաձորի հրաշագեղ բնությունը:

Քոթեջներ
Հյուրանոցն առաջարկում է տարբեր կարգի հարմարավետ քոթեջներ, որոնք գտնվում են հրաշալի բնության գրկում: Այդ թվում նաև երկհարկանի լյուքս ապարտամենտները, նախատեսված 4-6 անձի համար, կահավորված փոքրիկ ժամանակակից խոհանոցով, մինի բարով, ջակուզիով, վարսահարդարիչով, անկողնային պարագաներով, ձայնարկիչով, արբանյակային հեռուստատեսությամբ, անհատական ջեռուցման համակարգով, առկա է անվճար ավտոկայատեղի: Մեծ խմբերի համար հիանալի տարբերակ են 10 անձի համար նախատեսված քոթեջները , որոնք կազմված են 4 ննջասենյակից, հյուրասենյակից, կահավորված խոհանոցից: 
Հավելյալ
  • Խաղեր (սեղանի թենիս, շաշկի, շախմատ, նարդի, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինթոն)
  • Լոբբի բար
  • Ռեստորան
  • Մանկական խաղասենյակ 
  • Կոնֆերանս դահլիճ
  • Անվճար Wi-Fi ինտերնետ


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները