ԻնՍերենիթի Հյուրանոց

0
Ըստ կարծիքների
գ. Աղձք, Արագածոտնի մարզ

Ամրագրել

«ԻնՍերենիթի»-ն  Հայաստանում առաջին  կենտրոնն է, որի հիմնական նպատակն է ապահովել հանգիստ համաձայն յոգայի սկզբունքների: Այն գտնվում է Արագած լեռան ստորոտում, հանրահայտ Աղձք գյուղում:

Վերականգնեք մտավոր և ֆիզիկական ուժերը այստեղ առաջարկվող բուժական և պրոցեդուրաների միջոցով: Հյուրանոցում առաջարվում է  յոգայի և մեդիտացիայի  պարապմունքներ,  բուրումնալից այգի, ամեն օր պատրաստվող բուսական սնունդ: Այստեղ գործում  է նաև ՍՊԱ կենտրոն, մերսման սենյակ: Թարմացեք՝  օգտվելով այստեղի հիանալի քայլուղիներից: 

Հանգստացեք «ԻնՍերենիթի»  հյուրանոցի շքեղ, հարմարավետ և ոճային համարնեից մեկում:  Վայելեք համարների պատշգամբներից բացվող հիանալի տեսարանը: Հյուրանոցում առաջարկվում են հինգ համարներ: 


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01 -- 31.12
Փոքր սենյակ $ 17500
Միջին սենյակ $ 20000
Մեծ սենյակ $ 22500

* Գները նախատեսված են մեկ անձի տեղաբաշխման համար: Մեկից ավելի անձանց դեպքում յուրաքանչյուրի համար հավելյալ վճարը կկազմի 5,000 AMD:



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Բոլոր հարմարությունների, պայմանների, մարզանքների ստեղծումը կատարվել է ըստ յոգայի հինգ սկզբունքների՝ մարմնամարզություն, առողջ սնունդ, հանգիստ, շնչառական վարժություններ, և, վերջապես, յոգայի հիմնական նպատակը՝ մեդիտացիա: Հյուրանոցը առաջարկում է մի շարք ծառայութունների ընտրություն:

Մոտակա տեսարժան վայրերը

Առավելագույնը 35 կմ հեռավորության վրա է Երևանի կենտրոնից՝ Օպերային թատրոն, Մատենադարան, Հանրապետության հրապարակ:

Փոքր համար

Հարմարությունները

Ձորափ համարը ամենափոքրն է: Այստեղ առկա է մեծ և հարմարավետ մահճակալ, որը տեղավորում է երեք հյուրի: Համարն ունի աշխատասեղան և պատշգամբ, որից բացվում է հյուրանոցի այգու տեսարանը: Այստեղից կարող եք հիանալ կիրճով և արևածագով:

 


 

 

 

 

Միջին համար

Հարմարությունները

Արագած և Աժդահակ համարը նախատեսված են երկու հոգու համար: Այստեղ կա մեծ մահճակալ և աշխատասեղան: Համարից երևում է այգին և արևածագի հիասքանչ տեսարանանը: Այս համարում կարելի տեղաբաշխել մինչև երեք հոգու: 

 

 




 

 

 

Մեծ համար

Հարմարությունները

Արարատ և Արա Լեռ համարները ամենամեծն են հյուրանոցում: Համարներում առկա է պաշգամբ, հավաքվող բազմոց հավելյալ հյուրերի համար:  

 

 

 

 

 

 


Հավելյալ

Հուշանվերների խանութ

• ԻնՍերենիթի շապիկներ

• Արջուկներ Բերդից

• Տիկնիկներ Թալինից

• Գործված իրեր Գորիսից

• Ասեղնագործած իրեր Վարդենիսից



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները