Տեխնիկական կենտրոն-ակադեմիա

6.1
Ըստ կարծիքների
Երևան, Աճառյան փող 35/31

Ամրագրել

Տեխնիկական կենտրոն ֆուտբոլային ակադեմիան բացվել է 2010թ.-ի սեպտեմբերի 1-ին Երևանի Ավան թաղամասում: Պաշտոնական բացումն ազդարարել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` կտրելով կարմիր ժապավենը:

Նորաբաց ակադեմիայի գլխավոր նպատակն է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Կենտրոնի դռները բաց են բոլոր այն երեխաների և երիտասարդների համար, ովքեր սիրում են ֆուտբոլը:Մարզահամալիրը ներառում է ֆուտբոլային 5 խաղադաշտ, 4 թենիսի խաղադաշտ, լողավազաններ, մարզադահլիճ, հյուրանոցային համալիր և այլ ծառայություններ:

Ֆուտբոլի ակադեմիան իր ծավալով միակն է ամբողջ Հայաստանում: Ավելորդ չէ նշել, որ կենտրոնը խոշորագույնն է Հարավային Կովկասում ու լավագույններից մեկը` Եվրոպայում:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01 - 31.12
Մեկտեղանոց սենյակ $ 25000
Երկտեղանոց սենյակ $ 35000

* Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ, լողավազան, մարզասրահ, բիլիարդ:

* Անվճար ինտերնետ կապ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

* Անվճար ինտերնետ կապ հյուրանոցի համարներում:

* Մինչև 5 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար է:
* 5-12 տարեկան երեխաներին տրվում է 50% զեղչ:


Հատուկ առաջարկներ

 

 



Հարմարություններ

Ջեռուցում, օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, վերելակ, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հարմարություններ, համարներ չծխողների համար, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում, համարում սննդի մատուցում:

Մոտակա տեսարժան վայրերը

Օպերայի շենք, Հանրապետության հրապարակ, Ազգային պատկերասրահ և Արտաքին գործերի նախարարություն:

Համարները

Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի հյուրանոցը հարմարավետ պայմաններ է առաջարկում Կենտրոնի հյուրերին: Այն ունի 49 համարներ` մեկտեղանոց /single/ և երկտեղանոց /double/: 

 

Հարմարությունները

Կենտրոնացված ջեռուցման և օդափոխման համակարգով, արբանյակային ալեհավաքով, հակահրդեհային անվտանգության համակարգով, LCD բարձրորակ հեռուստացույցով, ինտերնետով, մինի բար/սառնարանով, լոգարանով և բոլոր անհրաժեշտ պարագաներով:

 

 


 

 

 

Հավելյալ

 

  • Ռեստորան
  • Լոբբի բար
  • Բացօթյա սրճարան
  • Շվեդական սեղան 
  • Նախասրահ
  • Բիլիարդի սրահ
  • Փակ և բացօթյա լողավազաններ
  • Ֆիթնես կենտրոն
  • Մերսման սրահ
  • Շոգեբաղնիք
  • Ջակուզի
  • 5 ֆուտբոլի խաղադաշտեր
  • Փակ մարզադահլիճ
  • 4 Թենիսի խաղադաշտեր
  • Համակարգչային սրահ

 

 

 


 

 

Համաժողովների սրահ

Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի համաժողովների սրահը հարմար է տարբեր տեսակի հանդիպումներ, սեմինարներ, գիտաժողովներ անցկացնելու համար: 

Այն հագեցած է`

 

 

  • թվային գրատախտակով
  • սինխրոն թարգմանությունների համար նախատեսված խցով
  • տեսա և ձայնա համակարգերով
  • դասընթացների և համաժողովների համար նախատեսված անհրաժեշտ այլ պարագաներով:

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները