Ռոյալ Պլազա Հյուրանոց Երևան

Լավ 7.9
Ըստ կարծիքների
Երևան, Սարյան 9

Ամրագրել

«Արմենիան Ռոյալ Պլազա» հյուրանոցային համալիրը Հայաստանի հյուրանոցների մեջ աչքի է ընկնում իր բազմաթիվ առավելություններով:

Համալիրն ունի հարմարավետ և գեղեցիկ ձևավորված սենյակներ, ազգայնի ոճով ձևավորված գինետուն, շուրջօրյա գործող լոբբի բար, ռետորաններ, կոնֆերանս դահլիճ, խորհրդակցությունների սրահ, եռասրահ կինոթատրոն, բոուլինգի սրահ, խաղային ավտոմատներ, մանկական սրճարան և խաղասրահ, ինտերնետ սրճարան: Համալիրը Երևանի հյուրանոցների մեջ առանձնանում է ոչ միայն առաջարկների բազմազանությամբ, այլև պրոֆեսիոնալ անձնակազմի և բարձրակարգ սպասարկման շնորհիվ: 

Կարող եք օգտվել նաև ժամանցի համար նախատեսված բազմաթիվ այլ առաջարկներից: Հայաստանը զբոսաշրջիկների համար առանձնանում է հատկապես իր հյուընկալությամբ:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.11-28.02 01.03-31.08 01.09-31.10
Մեկտեղանոց $ 35000 $ 42000 $ 48000
Երկտեղանոց $ 40000 $ 48000 $ 53000
Լյուքս $ 60000 $ 70000 $ 75000

 

* Համարի գինը ներառում է նախաճաշ:

* Անվճար ինտերնետ կապ /wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

* Մինչև 2 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար է, 2-ից 6 տարեկան` 3.000 դրամ, 6-ից 12 տարեկան`

7.000 դրամ, 12-ից բարձր` -50% զեղչ՝ կախված սենյակի տեսակից

 



Հատուկ առաջարկներ

 

  • Գործում է զեղչային ճկուն համակարգ:

 



Հարմարություններ

Ջեռուցում, օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, վերելակ, տարադրամի փոխանակման կետ, հուշանվերների վաճառքի կետ, այգի, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հարմարություններ, բիզնես կենտրոն, սենյակներ չծխողների համար, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, քիմմաքում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, համարում սննդի մատուցում:

Մոտակա տեսարժան վայրերը

Հյուրանոցից մի քանի քայլի վրա է գտնվում Օպերայի շենքը, Հանրապետության հրապարակը, Ազգային պատկերասրահը և Արտաքին գործերի նախարարությունը:

Համարների տեսակները

 

  • Մեկտեղանոց
  • Երկտեղանոց
  • Թվին
  • Ջունիոր Սուիթ
  • Լյուքս
  • Ռոյալ Սուիթ

 

 

 

 

Հարմարությունները

Երկրորդ և չորրորդ հարկում տեղակայված սենյակներից կարող եք վայելել Հայաստանի խորհրդանիշ հանդիսացող Բիբլիական Արարատ սարի և Արագած լեռան սքանչելի տեսարանը: 64 տարբեր սենյակներ հյուրընկալում են այցելուներին հարմարավետությամբ և հիասքանչ ոճով։ Բոլոր սենյակներն ունեն արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս և ինտերնետ կապ Ձեր անձնական կամ գործարար կարիքների համար։

 

 

 

 

 

 



Գինետուն

Ձեր հաճելի հանգիստը կարող եք վայելել` այցելելով հայկական յուրօրինակ դիզայնով գինետուն, որտեղ կարելի է համտեսել անուշահամ գինիներ, հրաշալի դիզայնով շուրջօրյա գործող լոբբի բար, նրբաոճ ռեստորաններ, որտեղ կարող եք վայելել արհեստավարժ խոհարարների պատրաստած հայկական և եվրոպական անուշահամ ճաշատեսակներ:

 

 

 

 

 

 

Ռեստորան

Համալիրի ռեստորաններն առանձնանում են ինտերիերի և էքստերիերի դասական յուրատեսակ լուծումներով, տրամադրող ու հաճելի միջավայրով: Այստեղ սպասարկող անձնակազմի բարեհամբույր և ջերմ վերաբերմունքը, ինչպես նաև շեֆ-խոհարարների պատրաստած համադամ խորտիկներն ու ճաշատեսակները կգոհացնեն նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդներին:

Երևանյան այս ռեստորաններում մատուցում են հայկական և եվրոպական խոհանոցների զանազան ճաշատեսակներ, որոնք ինչպես տեսքով, այնպես էլ համ ու հոտով անտարբեր չեն թողնի ոչ մեկին: Հայկական խոհանոցն այստեղ ներկայացված է իր ողջ շքեղությամբ ու բազմազանությամբ, որի շնորհիվ կարող եք վայելել Հայաստանի անուշահամ բարիքներից պատրաստված կերակուրներ, նաև հայկական խոհանոցի գլխավոր ճաշատեսակներից ամենահամեղը` ավանդական խորոված: 

Մատուցվում է նաև բարձրակարգ խմիչքների լայն տեսականի: Այստեղ կարելի է կազմակերպել ընտանեկան հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ճաշկերույթներ, բիզնես լանչեր: Յուրատեսակ համեղ կոկտեյլներով ու հայկական կոնյակով Ձեզ կհյուրընկալի նաև շուրջօրյա լոբբի բարը, որտեղ կարող եք կտրվել առօրյա հոգսերից:

 

 

 

 

 

 

 


Կոնֆերանսներ

Հյուրանոցային համալիրը սեմինարների, թրեյնինգների, բիզնես-ֆորումների, խորհրդակցությունների անցկացման կատարյալ վայր է հանդիսանում։ Սարքավորումներով հագեցած Կոնֆերենց դահլիճում և Խորհրդակցությունների դահլիճում կարող են անցկացվել մինչև 150 հոգանոց ժողովներ ու հանդիպումներ։ Եթե գործարար հանդիպում, մեծածավալ ֆորում կամ տոնական բանկետ եք պլանավորում անցկացնել, Ձեզ կգրավեն բազմապիսի առաջարկներ։ Դահլիճները զինված են գերժամանակակից տեխնիկաներով։ Շքեղորեն ձևավորված Կոնֆերենց դահլիճը հատուկ միջոցառումների անցկացման համար հիանալի վայր է հանդիսանում։ Այստեղ հյուրընկալում են միջազգային կորպորատիվ ժողովներից սկսած մինչև գաղտնի գործարար հանդիպումներ: Ստեղծարար աշխատակազմի հիանալի սպասարկումը կերաշխավորի ձեր աշխատանքային հաջողությունը։ Կոնֆերենց դահլիճին կից Խորհրդակցությունների դահլիճը գաղտնի քննարկումների հիանալի վայր է։ Դահլիճները իրենց տեխնիկական սարքավորումներով և հիանալի միջավայրով ամբողջությամբ Ձեր տրամադրության տակ են։ Ի հավելումն այս ամենին, նաև կազմակերպվում են ֆուրշետներ և սուրճի ընդմիջումներ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժամանց

Հատուկ ուշադրություն է դարձված ժամանցի գոտուն: 

Այստեղ ներառված են`

•   եռասրահ կինոթատրոն,

•   բոուլինգի սրահ,

•   մանկական թատրոն և խաղահրապարակ,

•   խաղային ավտոմատներ,

•   մանկական սրճարան,

•   խաղասրահ,

•   ինտերնետ-սրճարան:

 

Հյուրանոցի ատրիումում կազմակերպվելու են հատուկ միջոցառումներ` ցուցահանդեսներ, ներկայացումներ, համերգներ և այլն:

 

 

 

 

 

 

 

Հարսանյաց սրահ

Հարսանիքն անկասկած համարվում է ամենակարևոր իրադարձություններից մեկը յուրաքանչյուր մարդու կյանքում, ինչի համար էլ այստեղ մեծ պատասխանատվությամբ ու պատշաճությամբ են նախապատրաստվում: 

Հյուրանոցային համալիրի դասական կահավորանքով և նրբաոճ դիզայնով երկու ռեստորաններն էլ շքեղ վայր են հարսանեկան միջոցառումներ կազմակերպելու համար: Այս հարսանյաց սրահների դասական վառ մթնոլորտը կապահովի Ձեր միջոցառման ողջ փայլն ու շքեղությունը և այն կդարձնի անմոռաց: 

Արհեստավարժ սպասարկող անձնակազմը իր բարեհամբույր և ջերմ հյուրասիրությամբ կգոհացնի Ձեր հյուրերին, իսկ շեֆ-խոհարարների պատրաստած անմահական համեղ ճաշատեսակներն ու բազմազան խորտիկները կամբողջացնեն Ձեր հարսանյաց հանդիսության տպավորություններն ու հյուրերի հագեցած ժամանցը: Երկու հարսանյաց սրահներից մեկը կարող է տեղավորել մինչև 200, իսկ մյուսը` 450 անձ: Մեկ անձի համար նախատեսվող գումարը` սկսվում է 8000 դրամից:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները