Լաթար հյուրանոցային համալիր

5*
6.4
Ըստ կարծիքների
Երևան, Սիլիկյան 558

Ամրագրել

ՀՀ պետական լիազոր մարմնի կողմից Լաթարը ստացել է 5 աստղանի հյուրանոցի որակավորման կարգ:

«Լաթար»  հյուրանոցը կառուցվել է 2006 թվականին: «Լաթար» անվանումը Հայաստանում գտնվող Լաթար գյուղի պատվին է: 

Հյուրանոցում տիրում է հնագույն և արդիական ավանդույթների կատարյալ համադրությունը: Այն ունի յուրօրինակ ճարտարապետական ոճ: Այստեղ պահպանվել են ազգային ավանդույթներն ու հայկական ոգին: Հյուրանոցում ապահովված են բոլոր պայմանները և հարմարությունները ինչպես գործարարների, այնպես էլ նրանց համար, ովքեր գերադասում են իրենց հանգիստը անցկացնել հեռու քաղաքային աղմուկից: Տարածքից կարող եք հիանալ առասպելական Արարատի և Հայաստանի ամենաբարձր գագաթ Արագած լեռան գեղեցկությամբ:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.04 - 31.10 01.11 - 31.03
Մեկտեղանոց $ 80000 $ 60000
Ջունիոր Սուիթ $ 100000 $ 85000
Սենիոր Սուիթ $ 110000 $ 85000

 

* Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ:

* Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

* Մինչև 5 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:

* Հյուրանոցի հյուրերը կարող եք օգտվել հետեւյալ ծառայություններից անվճար՝ մինչեւ 2 ժամ.

- Բիլիարդ,

- Սեղանի թենիս,

- Մարզասրահ,

- Սաունա,

- Բացօթյա լողավազան:

 

 



Հատուկ առաջարկներ

Հատուկ առաջարկ նորապսակների համար (հյուրանոցային ծառայություններ)

 

  • Գործում  է 15% զեղչ
  • Ուշ մեկնում /late check out/ (3:00 PM)  

 

Գինը  ներառում է

 

  • միրգ համարում
  • Նախաճաշ  (ցանկության դեպքում կմատուցվի համարում)
  • Բացօթյա լողավազան, շոգեբաղնիք (տաք և սառը լողավազաններով), մարզասրահ, խաղասրահ, ինտերնետ կապ

 



Հարմարություններ

Ջեռուցում, օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, վերելակ, հուշանվերների վաճառքի կետ, այգի, ամենօրյա լրագրեր նախասրահում, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հարմարություններ, բիզնես կենտրոն, բանկոմատ, համարներ չծխողների համար, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, քիմմաքում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում, համարում սննդի մատուցում, դայակի ծառայություն, տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:

Մոտակա տեսարժան վայրերը

Հյուրանոցից մի քանի քայլի վրա է գտնվում Օպերայի շենքը, Հանրապետության հրապարակը, Ազգային պատկերասրահը և Արտաքին գործերի նախարարությունը:

Համարների տեսակները՝

 

  • 1 սենյականոց
  • Լյուքս համար (34քմ)
  • 2 սենյականոց
  • Լյուքս համար (60քմ)
  • 2 սենյականոց
  • Բիզնես լյուքս համար (61քմ)
  • Նախագահական

Հարմարությունները
Սենյակի սպասարկում, ջերմաստիճանի կարգավորման համակարգ, հեռուստացույց, արբանյակային ալեհավաք, գրասեղան, չհրկիզվող պահարան, DVD համակարգ և համակարգիչ երկու սենյականոց բիզնես լյուքս համարներում, ինտերնետ կապ, ուղիղ հեռախոսակապ, զարթուցիչ, արդուկ, վարսահարդարիչ, մինիբար, King և Queen չափի մահճակալներ, լրացուցիչ մահճակալի հնարավորություն, լոգարան, շպարվելու և սափրվելու հայելի, հիգիենայի պարագաներ, լոգարանակոնք և ցնցուղ, խալաթներ, հողաթափեր:

Խորհրդակցությունների դահլիճ (125  քմ )
Հյուրանոցն առաջարկում է ժամանակակից սարքավորումներով համալրված 60-65 անձի համար նախատեսված հարմարավետ սրահ` խորհրդակցություններ, ժողովներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ անցկացնելու համար:
Սարքավորումներ
  • Պրոեկտոր
  • GONSIN TL-VC6100 թվային կոնֆերանս համակարգ (60 անձի համար)
  • Ֆլիպ չարթ, ամբիոն
  • Ինտերնետ կապ
  • Հեռախոս
Բիզնես կենտրոն (106 քմ )
Բիզնես կենտրոնը իր հյուրերին տրամադրում է անհրաժեշտ պայմաններ` ջերմ և հանգիստ մթնոլորտում աշխատելու համար:


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները