Հեղնար հյուրանոց Ստեփանակերտ

Լավ 7.7
Ըստ կարծիքների
Ստեփանակերտ, Աբովյան 39

Ամրագրել

«Հեղնար» հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտի ամենակենտրոնից ոչ հեռու (4 րոպե մեքենայով կամ 15 րոպե քայլքով), քաղաքի անաղմուկ և կանաչապատ գոտում:

Հյուրանոցը նոր կառուցված ժամանակակից ոճով 3 մասնաշենքով է, իրարից 9 մ հեռավորությամբ։ Ունի 28 հարմարավետ համարներ, որոնցում ստեղծված են հյուրանոցային սերվիսին համապատասխանող անհրաժեշտ պայմանները:

Հյուրանոցը ունի 70 հոգու համար նախատեսված ռեստորան, երկու փոքր լողավազան, սեփական մեծ տարածք՝ պարտեզով, այգիով, ծաղկանոցներով:

«Հեղնարը» ձգում է տուրիստներին նաև իր հանգիստ և հարմարավետ դիրքով, ինչը թույլ է տալիս լինել-զգալ բնության մոտիկ, հեռու քաղաքին յուրահատուկ աղմուկից և իրարանցումից։

 

 


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 15.03-31.10 01.01 - 14.03
01.11 - 31.12
Մեկտեղանոց $ 15000 $ 12000
Երկտեղանոց $ 22000 $ 18000
Երեք տեղանոց $ 30000 $ 25000
Չորստեղանոց $ 36000 $ 30000
Ընտանեկան $ 40000 $ 33000
Լյուքս $ 40000 $ 35000

 

* Անվճար Wi-Fi ինտերնետ շենքի և այգու տարածքում:



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Միջազգային հեռախոսակապ, արբանյակային հեռուստատեսություն, անվճար ավտոկանգառ, լվացքի, արդուկի և այլ կենցաղային ծառայություններ, պտղատու այգու բարիքներից օգտվում:

Մոտակա տեսարժան վայրերը

«Մենք ենք, մեր սարերը» հուշարձան, Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոն, Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարան:

Համարների տեսակները

 

  • Մեկտեղանոց
  • Երկտեղանոց
  • Երեք տեղանոց
Հարմարությունները
Համարները ապահովված են համապատասխան կահույքով, մշտական տաք ու սառը ջրով, լոգասենյակ բոլոր հարմարություններով, հեռախոս, սառնարան, հեռուստացույց, կոնդիցիոներ... Համարները բալկոններով են։
  • Կատարվում է համարների ամենօրյա մաքրում, օգտագործված սրբիչների ամենօրյա փոխում, սպիտակեղենի փոխում 3 օրը մեկ:

 

 

 

 

 

Հավելյալ

 

Հյուրանոցը տարբերվում է իր առանձնացված տարացքով, ունի հրաշալի պարտեզ և այգի, իր բնական ծաղկանոցներով, վարդանոցներով: 

Այգում դեկորատիվ ծառերից բացի կան ղարաբաղյան թթենու, սև ու սպիտակ թզենու, հոնի, ընկուզենու, խնձորի, խաղողի, խուրմայի (կարալյոկի) և այլ մրգատու ծառեր, նաև աճում է վայրի մոշ, մասուր, սեզնը...: 

Այս մրգերը լրիվությամբ վայելում են հյուրերը՝ անմիջապէս ծառերից, թփերից: Այգու կենտրոնում գտնվում է բացօթյա սրճարանը: Ծառերի տակ ծաղիկներով շրջապատված նստարաններ՝ առանձնանալու և անհատական հանգստի համար: Տարվա տաք եղանակին նախաճաշը, հյուրերի ցանկությամբ, տրվում է բացօթյա, այգու սրճարանում, կամ անմիջապես ծառերի տակ:

Այստեղ ամեն ինչ բնական է ՝ օգտագործված շինանյութերից մինչև հյուրանոցի խոհանոցում պատրաստվող ուտելիքը: Լվացքը-սպիտակեղենը չորացվում է նույնպես բնական ՝ բացօթյա արևի ճառագայթներով:

Ծառերի սոսափյունը, թռչունների համերաշխ ծլվլլոցը, ծաղկող վարդերի, ծաղիկների բուրմունքը և որ ամենակարեվորն է՝ հյուրանոցի դիրքը - հնարավորություն է տալիս կտրվելու առօրյա հոգսերից ու կարողանալու լիարժեք հանգստանալ: 

Ամենուրեք տան ջերմությունը սիրող հյուրերին դուր կգա հյուրանոցի տերերի հետ շփման հնարավորությունը: Նրանք ապրում ու աշխատում են հյուրանոցում և պատրաստ պատմելու Արցախ աշխարհի մասին, ինչը ստեղծում է ղարաբաղյան ընտանիքի մթնոլորտ: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները