Դիլիջան առողջարանային համալիր

Հրաշալի 9.3
Ըստ կարծիքների
Դիլիջան, Գետափնյա 66

Ամրագրել

Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրն իր ծառայություններն է առաջարկում ինչպես գործարարներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: Առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը թե´ գործարարներին, թե´ զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելել համալիրի բոլոր առավելությունները: Այստեղ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն բարձր մակարդակի ծառայությունները` 24-ժամյա սպասարկում, լավ կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերենս դահլիճ, բիլիարդի սենյակ և, իհարկե, նրբագեղ կահավորված հարմարավետ համարներ և նրբաոճ սպասարահ:

«Դիլիջան» առողջարանային համալիրն ուրախ կլինի ընդունել Ձեզ Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը, կամ էլ Ձեր բիզնես-գործուղումը ողջ տարվա ընթացքում:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 25.12-15.01
01.05-31.10
01.11-24.12
16.01-30.04
Մեկտեղանոց $ 35000 $ 30000
Երկտեղանոց $ 45000 $ 37000
Երկտեղանոց կիսալյուքս $ 55000 $ 45000
Մեծ դելյուքս $ 60000 $ 50000
Սուիթ $ 65000 $ 55000
Ընտանեկան $ 105000 $ 85000
VIP $ 120000 $ 100000
Չորս սենյականոց քոթեջներ $ 180000 $ 180000
Երկսենյականոց քոթեջներ $ 120000 $ 120000
Երեք սենյականոց քոթեջներ $ 150000 $ 150000


* Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ, ճաշ, փակ լողավազան, մարզասրահ,

համակարգչային կենտրոն, մանկական խաղասենյակ, մանկական խաղահրապարակ, սեղանի թենիս:

* Անվճար ինտերնետ կապ /wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

* Մինչև 7 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար է:

 



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Ջեռուցում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, վերելակ, կանաչ գոտի, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հարմարություններ, բիզնես կենտրոն, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում, համարում սննդի մատուցում, դայակի ծառայություն, կոշիկի մաքրում:

Մոտակա տեսարժան վայրերը

Հաղարծին վանքային համալիր, Հաղարծին գետ:

Համարների տեսակները՝

 

 

  • Ստանդարտ մեկտեղանոց
  • Ստանդարտ երկտեղանոց
  • Կիսալյուքս
  • Լյուքս
  • Ընտանեկան
  • VIP
  • 2 ննջասենյականոց քոթեջ 
  • 3 ննջասենյականոց քոթեջ 
  • 4 ննջասենյականոց քոթեջ 
Կոնֆերենս դահլիճ
Եթե Դուք պլանավորում եք կոնֆիդենցիալ գործնական հանդիպում կամ ֆորում, այս կոնֆերենս դահլիճը հագեցած է ձեր գործնական հանդիպումներն արդյունավետ կազմակերպելու համար բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Կոնֆերենս դահլիճը կատարյալ վայր է սեմինարների, դասընթացների, նիստերի և բիզնես-ֆորումների անցկացման համար: Այստեղ ստեղծված են բոլոր տեսակի պայմաններ ձեր անմոռանալի հանգստի և արդյունավետ աշխատանքի համար:
Բար
Եթե դուք ուզում եք ձեր երեկոն անցկացնել ձեր ընկերների շրջապատում` վայելելով էկզոտիկ կոկտեյլներ և այլ ըմպելիքներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, ապա այս բարը ձեզ համար է:
Ռեստորան
Դիլիջանի հիանալի վայրերում երկար զբոսանքներից հոգնած, սկսեք Ձեր երեկոն պրոֆեսիոնալ խոհարարների կողմից պատրաստված համեղ ընթրիքից և Դուք կզգաք հայկական խոհանոցի և այլ էկզոտիկ ուտելիքների անմոռանալի համը: 
Ռեստորանը Ձեր տրամադրության տակ է նաև խնջույքների անցկացման համար:

 

 

 

Բիլլիարդ-բար

Հարմարավետ բարում Դուք կարող եք համտեսել լավագույն խմիչքներն ամբողջ աշխարհից:

• Բիլլիարդ` 1ժ. 2000դր

 

 

 

Մոր և մանկան սենյակ, մանկական խաղահրապարակ

Բարձրացրեք Ձեր տրամադրությունը և ժպտացեք  Ձեր այցելության ժամանակ: 

• (անվճար ծառայություն)

 


Լողավազան

Փակ լողավազանում Ձեզ կդիմավորի արևադարձային մթնոլորտը, որտեղ Դուք կարող եք հանգստանալ և հաճույք ստանալ: Դուք կարող եք նաև օգտվել էկզոտիկ բարի ծառայություններից:

• (անվճար ծառայություն)

• Գործում է մինչև ժամը 23:00

 

 

 

Մարզադահլիճ, շոգեբաղնիք

Ուզու՞մ եք պահպանել Ձեր ֆիզիկական վիճակը: Այցելեք այս մարզադահլիճ և վայելեք ֆիզիկական վարժությունները: Փոքր, բայց լավ կահավորված շոգեբաղնիքը թույլ կտա Ձեզ ամբողջովին թուլանալ:

• Մարզադահլիճ (անվճար ծառայություն)

• Շոգեբաղնիք` 1ժ. 5000դր

 

 

 

Սեղանի թենիս

Վայելեք խաղը հատուկ թենիսի համար նախատեսված սենյակում:

• (անվճար ծառայություն)

 

 

 

 

Թենիս

•  Թենիս ` 1ժ. 5000դր

 

 

 

 

Համակարգչային սրահ

7 տեղանոց համակարգչային սրահը կզարդարի Ձեր հանգիստը: Այցելեք տարբեր վեբ-կայքեր և ծանոթացեք աշխարհի թարմ նորություններին:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները