Անի Պլազա ԵրևանԱնի Պլազա նհայ


Անի Պլազա Հյուրանոց

4*
Հրաշալի 9.4
Ըստ կարծիքների
Սայաթ-Նովա 19, Երևան

Ամրագրել

ՀՀ պետական լիազոր մարմնի կողմից Անի Պլազան ստացել է 4 աստղանի հյուրանոցի որակավորման կարգ:

Հաճախորդներին ամենաբարձր մակարդակով սպասարկելու և լավագույնը մատուցելու «Անի» հյուրանոցի ավանդույթները ձևավորվել են տասնամյակներով: Հազարավոր զբոսաշրջիկներ Հայաստանի մայրաքաղաք Երևանը մտապահել են հենց «Անի» հյուրանոցի իրենց պատուհանի համայնապատկերով: Հյուրանոցի սենյակներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Հայաստանի խորհրդանիշ Արարատ բիբլիական լեռը և Երևանի գլխավոր ճարտարապետական արժեքներից մեկը` Օպերայի շենքը:

Իր 247 սենյակներով «Անի Պլազա Հոթել»-ը հանրապետության ամենամեծ հյուրանոցն է, որի ընդարձակ սենյակները կգոհացնեն ինչպես բիզնես հաճախորդներին, այնպես էլ զբոսաշրջիկներին ու ընտանիքներին, որոնք նախընտրում են ջերմությունն ու հարմարավետությունը: Հյուրերը հնարավորություն ունեն օգտվելու հյուրանոցի լողավազանից, մարզասրահից, գեղեցկության սրահից, ռեստորանից, բարերից և բազմաթիվ այլ ծառայություններից:

 


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.11 - 15.03 16.03 - 31.10
Մեկտեղանոց $ 33000 $ 42000
Երկտեղանոց $ 43000 $ 53000
Անի Քինգ* $ 51000 $ 59000
Դելյուքս $ 59000 $ 68000
Ջունիոր սուիթ* $ 54000 $ 62000
Էկզեկյուտիվ սուիթ** $ 74000 $ 81000

*Համարի գինը ներառում է՝ հարկերը, նախաճաշ. լողավազան, շոգեբաղնիք, մարզասրահ:

*Անվճար ինտերնետ կապ /wireless/ հյուրանոցի համարներում և հանրամատչելի վայրերում:

* Հավելյալ 4000Դ երկրորդ անձի համար: ** 2 հոգու գին է: Յուրաքանչյուր լրացուցիչ անձ ՝ 4000ՀՀ դրամ:

*Մեկտեղանոց և երկտեղանոց համարների գինը չի ներառում լողավազան, շոգեբաղնիք, մարզասրահ: 



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Հյուրերը հնարավորություն ունեն օգտվելու հյուրանոցի լողավազանից, մարզասրահից, գեղեցկության սրահից, ռեստորանից, բարերից և բազմաթիվ այլ ծառայություններից: Սենյակներում առկա են՝

  • Օդորակիչ
  • Հեռախոս
  • Հեռուստացույց
  • Արբանյակային հեռուստատեսություն
  • Մինի-բար
  • Աշխատասեղան
  • Բազկաթոռ
  • Լրագրասեղան
  • Զարթուցիչ և ռադիո
  • Լոգարան/ցնցուղ
  • Վարսահարդարիչ
  • Լոգարանի պարագաներ



Մոտակա տեսարժան վայրերը

Հաշված րոպեների ընթացքում այստեղից ոտքով կարելի է հասնել Երևանի ամենասիրելի զբոսաշրջային վայրեր` Ազատության և Հանրապետության հրապարակներ, Կասկադ համալիր, Հյուսիսային պողոտա, Մատենադարան, Պատմության թանգարան և այլն: Մեր հարևանությամբ են գտնվում նաև քաղաքի լավագույն սրճարանները, ռեստորաններն ու բուտիկները, որտեղ կարող եք հաճելի ժամանակ անցկացնել և արդյունավետ գնումներ կատարել:

Սենյակներ

 

Իր 247 սենյակներով «Անի Պլազա Հոթել»-ը հանրապետության ամենամեծ հյուրանոցն է, որի ընդարձակ սենյակները կգոհացնեն ինչպես բիզնես հաճախորդներին, այնպես էլ զբոսաշրջիկներին ու ընտանիքներին, որոնք նախընտրում են ջերմությունն ու հարմարավետությունը:

 

Կոնֆերանս սրահներ

Հյուրանոցի լիարժեք կահավորված չորս ժամանակից կոնֆերանս սրահները հարմար են ամենատարբեր տիպի միջոցառումների կազմակերպման համար: Այս լուսավոր և ընդարձակ սրահներում, որոնք հագեցած են համաժամանակյա թարգմանության խցերով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, հնարավոր է պատշաճ մակարդակով անցկացնել մինչև 360 հոգու մասնակցությամբ սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ, համաժողովներ, ինչպես նաև հարսանյաց ու ծննդյան արարողություններ:

 

Սնունդ և ժամանց

«Անի» ռեստորանում Դուք հնարավորություն ունեք ճաշակելու հայկական խոհանոցի լավագույն ճաշատեսակները, ինչպես նաև վայելելու ավանդական եվրոպական ուտեստները: Մեր հյուրանոցի տարածքում ազատ ժամանակը հաճելի միջավայրում անցկացնելու համար գործում են նաև.

 

  • Լաունջ բարը
  • Վիսկի բարը
  • «Սնեժինկա» սրճարանը

 

Այլ ծառայություններ

 

  • Համարների սպասարկում
  • Տարադրամի փոխանակման կետ
  • Ավտոմատ գանձման մեքենա (ATM)
  • Հուշանվերների խանութ
  • Տուրիստական գործակալություն
  • Չհրկիզվող պահարաններ
  • Զարդերի վաճառափեղկեր
  • Բիզնես հարկ
  • Հյուրերի սպասարկման բաժին
  • Տաքսի ծառայություն
  • Լվացք / Քիմ. մաքրում / Խոնավ մաքրում
  • Ուղեբեռի պահասենյակ
  • Առավոտյան արթնացնելու ծառայություն
  • VIP ծառայություն
  • Առողջություն և գեղեցկույթուն

 

«Անի Պլազա» հյուրանոցում հոգ են տանում Ձեր լավ ինքնազգացողության և հրաշալի տեսքի համար` առաջարկելով հետևյալ ծառայությունները.

 

Փակ լողավազան` 18x6 մ մակերեսով և 1.5մ խորությամբ: Այն ապահովված է օզոնային և ուլտրամանուշակագույն մաքրման տեխնոլոգիայով

 

  • Շոգեբաղնիք
  • Մարզասրահ 
  • «Relax» SPA սրահ
  • Սոլյարի
  • Մերսման սրահ
  • Գեղեցկության սրահ


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները