Նարե Հյուրանոց Երևան


Նարե Հյուրանոց Երևան

Հրաշալի 9.2
Ըստ կարծիքների
Գ. Հովսեփյան 22/10, Երևան

Ամրագրել

«Նարե» հյուրանոցը իր հյուրընկալ դռներն է բացում Հայաստանի հյուրերի համար: Նարե հյուրանոցը գտնվում է Երևանի ամենախաղաղ թաղամասերից մեկում` Նորքի բարձունքում: Հյուրանոցն ունի 30 հարմարավետ սենյակ, որտեղ դուք լիարժեք կհանգստանաք ծանր աշխատանքային օրից հետո` հեռու քաղաքի եռուզեռից ու անցուդարձից: Հյուրանոցն առանձնահատուկ է հատկապես Արարատ լեռան անզուգական տեսարանով և քաղաքի համայնապատկերով, որը կարելի է վայելել բոլոր սենյակներից, ինչպես նաև եզակի բացօթյա սրճարանով, որը գտնվում է շենքի տանիքին: Սա լավագույն վայրն է գործարար հանդիպումներից հետո հանգստանալու, աղմուկից ու թոհուբոհից կտրվելու համար: Հյուրանոցում առկա է անվճար ավտոկանգառ, բիլիարդի սրահ, շոգեբաղնիք, բացօթյա լողավազան և կոնֆերանս դահլիճ: Քաղաքի կենտրոն հնարավոր է հասնել 10 րոպեում, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայան` 20:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 15.03-15.10
Մեկտեղանոց $ 25000
Երկտեղանոց $ 30000
Կիսալյուքս $ 35000

 

* Համարի գինը ներառում է՝ հարկերը, նախաճաշ, անվճար ինտերնետ, լողավազան:

* Մինչև 3 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:

* 4-8 տարեկան երեխաներն առկա մահճակալներում տեղաբաշխվելիս տրվում է 50% զեղչ՝ 1 անձի համար սահմանված գնից:



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Սնունդ • ռեստորան • բար • բացօթյա սրճարան Հայկական և եվրոպական խոհանոցի ուտեստներ, յուրահատուկ կոկտեյլներ, ջերմ ընտանեկան մթնոլորտ, արհեստավարժ աշխատակազմ ու բարձրակարգ սպասարկում: X Ժամանց • բիլիարդի սրահ • շոգեբաղնիք • բացօթյա լողավազան Նախատեսված է միայն հյուրերի համար: Յուրահատուկ դիզայն, հարմարավետ միջավայր ամառվա շոգից փախչելու, լիցքաթափվելու և լիարժեք հանգստի համար: X Սենյակներ • մեկտեղանոց • երկտեղանոց • դե լյուքս 30 հարմարավետ սենյակ, ընդարձակ մահճակալներ, դասական կահավորում, քաղաքային համայնապատկեր և Արարատ լեռան հրաշալի տեսարան:

Մոտակա տեսարժան վայրերը

 

Մեկտեղանոց

Սենյակում կա օդորակիչ` ջերմաստիճանի անհատական կարգավորման համակարգով, պահարաններ, լուսամփոփներ, սեղան, աթոռներ, հեռախոս, հեռուստացույց` տեղական և արբանյակային հեռուստաալիքներով, հայելի, մինի-բար, լոգասենյակ` լոգարանի պարագաներով, վարսահարդարիչ, խալաթ:

25քմՍենյակի ընդհանուր մակերեսը

 

Ստանդարտ երկտեղանոց

Սենյակում կա օդորակիչ` ջերմաստիճանի անհատական կարգավորման համակարգով, պահարաններ, լուսամփոփներ, սեղան, աթոռներ, հեռախոս, հեռուստացույց` տեղական և արբանյակային հեռուստաալիքներով, հայելի, մինի-բար, լոգասենյակ` լոգարանի պարագաներով, վարսահարդարիչ, խալաթ:

25քմՍենյակի ընդհանուր մակերեսը

 

 

Դելյուքս

Սենյակում կա օդորակիչ` ջերմաստիճանի անհատական կարգավորման համակարգով, պահարաններ, լուսամփոփներ, սեղան, աթոռներ, հեռախոս, հեռուստացույց`

տեղական և արբանյակային հեռուստաալիքներով, հայելի, մինի-բար, լոգասենյակ` լոգարանի պարագաներով, վարսահարդարիչ, խալաթ:

37քմՍենյակի ընդհանուր մակերեսը

 

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները