Վալլեքս Գարդեն Հոթել

Լավ 7.9
Ըստ կարծիքների
Նելսոն Ստեփանյան 35, Ստեփանակերտ

Ամրագրել

«Վալլեքս»-ը Լեռնային Ղարաբաղում գործող լավագույն հյուրանոցային համալիրներից է: Այն բացվել է 2012: Այստեղ ապահովված է հիանալի մթնոլորտ հանգստի և աշխատանքի համար: Ստեփանակերտում գտնվող նորաբաց «Վալլեքս Գարդեն Հոթել»-ն առաջարկում է տարբեր կարգի շքեղ, նրբաճաշակ կահավորված 57 համար, որոնք ստեղծում են իդեալական պայմաններ միաժամանակ և՛ հանգստի, և՛ աշխատանքի համար: 

Հյուրանոցը գտնվում է քաաղաքի կենտրոնում՝ վարչական շենքերի հարևանությամբ: 


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01-31.12
Ստանդարտ $ 29900
Սուպերիոր $ 34900
Կիսալյուքս $ 39900
Սուիթ $ 59900
Նախագահական սուիթ $ 119900


* Համարի գինը ներառում է հարկերը, նախաճաշ, փակ լողավազան, մարզասրահ:

* Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի համարներում և հանրամատչելի վայրերում:

* Մինչև 10 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:



Հատուկ առաջարկներ

 

  • Հյուրանոցային սենյակը 5 և ավելի օր զբաղեցնելու դեպքում, ինչպես նաև խմբային ամրագրումների (5 և ավելի մարդ) ժամանակ, տրամադրվում է 10% զեղչ:

 



Հարմարություններ

Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, վերելակ, հուշանվերների վաճառքի կետ, այգի, ամենօրյա լրագրեր նախասրահում, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հարմարություններ, բիզնես կենտրոն, սենյակներ չծխողների համար: Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում, Մարզական գույքի վարձույթ, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:

Մոտակա տեսարժան վայրերը

«Մենք ենք, մեր սարերը» հուշարձան, Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոն, Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարան:

Վալլեքս Գարդեն Հոթելն առաջարկում է տարբեր տեսակի շքեղ, նուրբ գույներով հարդարված 57 սենյակ, որոնք ստեղծում են իդեալական պայմաններ թե՛ հանգստի և թե՛ աշխատանքի համար: Հյուրանոցի հաճախորդները կարող են ցանկացած պահի օգտվել ֆիթնես ակումբից և լողավազանից:

 

Համարներում ՝

 

 

  •  Մեծ LED էկրանով հեռուստացույց
  •  Տեղական և միջազգային հեռուստաալիքներ  
  •  VoIP միջազգային ուղիղ հեռախոսագիծ 
  •  Զովացման և ջեռուցման կենտրոնացված համակարգ
  •  Թեյի և սուրճի պատրաստման պարագաներ
  •  Անձնական պահատուփ
  •  Զովացուցիչ ըմպելիքներով անվճար մինի-բար 
  •  Լոգարանի լրացուցիչ պարագաներ
  •  Անձնական գրագրության համար անհրաժեշտ պարագաներ
  •  Անթափանց վարագույրներ
  •  Գերարագ անլար համացանց
  •  Աշխատանքային գրասեղան
  •  Ամբողջությամբ կահավորված լոգասենյակ՝ մազերի հարդարիչով և խոշորացնող հայելիով
  •  Մանկական օրորոցի անվճար հնարավորություն (մինչև 3 տարեկան երեխայի համար)
Standard
Հարմարությունները
Այս սենյակներում տիրում է հանգիստ, ջերմ մթնոլորտ: Սենյակներում կա queen size մահճակալ` շքեղ, ճերմակ եգիպտական սպիտակեղենով, գրասեղան, թեյի և սուրճի պատրաստման պարագաներ: Իսկ հարմարավետ լոգասենյակները հագեցած են լոգախցիկով, մազահարդարիչով և դիմահարդարման հայելիով:
Superior

Հարմարությունները
Superior տեսակի սենյակները երկու double size մահճակալով մեծ, լուսավոր և հարմարավետ սենյակներ են, որոնք ունեն բոլոր հարմարությունները՝ աթոռով գրասեղան,  սուրճի փոքրիկ սեղան հարմարավետ բազկաթոռով, մինի բար, թեյի և սուրճի պատրաստման պարագաներ, նորաոճ և հարմարավետ լոգասենյակ՝ լոգարանով, մազահարդարիչով և խոշորացնող հայելիով: Ավելին, Վալլեքս Գարդեն Հոթելն առաջարկում է շքեղ, առաջնակարգ 100%-ոց եգիպտական բամբակյա սպիտակեղեն, փափուկ վերմակներ և բարձեր՝ լիակատար հանգիստ ապահովելու համար:
Deluxe

Հարմարությունները
Deluxe տեսակի նորաոճ սենյակները ունեն բոլոր հարմարությունները հանգստի և աշխատանքի համար՝ մեկ king size կամ երկու queen size մահճակալներ, հարմարավետ աթոռով աշխատանքային գրասեղան և սուրճի փոքրիկ սեղան բազկաթոռով: Լոգասենյակներում տեղադրված են լոգախցիկ, լոգարան, մազահարդարիչ և խոշորացնող հայելի: Շքեղ, առաջնակարգ 100%-ոց եգիպտական բամբակյա սպիտակեղենը, փափուկ վերմակներն ու բարձերը ստեղծում են բոլոր պայմանները հանգստի համար: 
Վայելեք Deluxe սենյակների ջերմ ու հանգիստ մթնոլորտը Վալլեքս Գարդեն Հոթելում:

Presidetial Suite

Հարմարությունները
Վայելեք Ձեր հանգիստը Presidential Suite սենյակում, որն ունի առանձին սենյակ՝ բազմոցով և խմիչքների լայն տեսականիով, մեծ ննջասենյակ և հարմարավետ լոգասենյակ: Ձեր տրամադրության տակ են երկու հեռուստացույց, գրասեղան, անլար ինտերնետ, երկու հեռախոս, սրճեփ, փոքր սառնարան և մազահարդարիչ: Առաջնակարգ 100%-ոց եգիպտական բամբակյա սպիտակեղենը, փափուկ վերմակներն ու բարձերը անթերի են դարձնում այս շքեղ սենյակը: 
Շքեղ, հարմարավետ սենյակներ, որոնք  սպասում են Ձեզ Վալլեքս Գարդեն Հոթելում:

 


Ռեստորան

Վայելեք հիանալի ուտեստներ, հաճելի միջավայր և բարձրակարգ սպասարկում Վալլեքս Գարդեն Հոթելի բարում և ռեստորանում: Ռեստորանը աչքի է ընկնում իր ոճային լուծումներով. սրահները ձևավորված են եվրոպական ռացիոնալության ու նրբագեղության ներդաշնակ համադրությամբ: Ինքնատիպ արտաքին տեսքն ու բարձրորակ սպասարկումը նոր շունչ են հաղորդում ուտելիքին, իսկ բարձրաճաշակ երաժշտությունը, խմիչքների և սիգարների մեծ տեսականին ջերմ մթնոլորտ են ստեղծում լիարժեք հանգստի համար: Այստեղ կա այն ամենը, ինչ դուք սպասում եք լավագույն ռեստորանից:

Ռեստորանի աշխատանքային ժամերն են` 

Երկ.- ուրբ.- 08:00 - 23:00, շաբ.- կիր. - 08:00 - 24:00: Բարը բաց կլինի մինչև ժամը 01:00: 

 

 

 

Հանդիպումներ

 

Ժողովների, խորհրդակցությունների, հանդիպումների համար լավագույն պայմանները Ստեփանակերտում:

Վալլեքս Գարդեն Հոթելն առաջարկում է համացանցին անլար միացման հնարավորությամբ, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և այլ պարագաներով կահավորված և համապատասխան ոճով ձևավորված Մեծ և Փոքր սրահները՝ նախատեսված 30 և 120 մարդու համար: Սրահները հագեցած են օդափոխման ժամանակակից համակարգով, բնական լուսավորությամբ և գերժամանակակից սարքավորումներով` մեծ հարթէկրան հեռուստացույցներ, պրոյեկտորներ, հզոր ձայնային համակարգեր: Իսկ սուրճի ընդմիջման սրահի հաճելի մթնոլորտը կօգնի Ձեզ հանգստանալ և թարմանալ:

 

 

 

Ֆիթնես ակումբ

Վալլեքս Գարդեն ֆիթնեսն առաջարկում է բացառիկ պայմաններ ու լավագույն անձնակազմ` Ձեր բարձր տրամադրությունն ու լավ ինքնազգացողությունն ապահովելու համար: Այստեղ կան ֆիթնեսի բնագավառում միջազգային լավագույն փորձին համապատասխան բոլոր պայմանները՝

 

 

  • Life Fitness բարձրակարգ գերժամանակակից մարզասարքերով հագեցած մարզասրահ
  • Ընդարձակ լողավազան՝ ուլտրամանուշակագույն զտման և ջրի մաքրության ապահովման այլ ժամանակակից համակարգերով
  • Աէրոբիկայի մեծ սրահ՝  հագեցած LeMond ընկերության հեծանվամարզասարքերով
  • Հատուկ սրտի մարզման վարժությունների համար առանձնացված վազքուղային մարզասարքեր, հեծանվամարզասարքեր և էլիփսային մարզասարքեր
  • Խմբային մարզումներ՝ փիլատես, աէրոբիկա և սփինինգ
  • Անհատական մարզումներ

 

 

Երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին լողավազանի մուտքը ժամը 8:00-ից 13:00-ն բաց է միայն կանանց համար:

 

Վալլեքս Գարդեն Ֆիթնեսն աշխատում է ամեն օր ժամը 8:00-ից 23:00-ն:

 

 

 

ՍՊԱ

 

Վալլեքս Գարդեն Սպան ընձեռում է Ստեփանակերտի հյուրերին և բնակիչներին բացառիկ հնարավորություն` պահպանելու առողջությունն ու արտաքին տեսքը, ինչպես նաև թոթափելու լարվածությունը խնամքի անհատական ծրագրերի միջոցով` համատեղելով Սպա-ի ներդաշնակությունն ու թերապիայի արդյունավետությունը:

Արդիական տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած, ավելի քան 200մ2 տարածք զբաղեցնող սպա կենտրոնը իր հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները`

 

Վարսահարդարման ծառայություններ

 

 

  •    Մազերի կտրում և ներկում
  •    Երեկոյան սանրվածքներ
  •    Իմիջային խորհրդատվություն
  •    Դիմահարդարման ծառայություններ

 

 

Կոսմետոլոգիական ծառայություններ

 

 

  •   Կոսմետոլոգի խորհրդատվություն
  •   Դեմքի մասնագիտացված խնամք
  •   Մարմնի մասնագիտացված խնամք
  •   Դեմքի և մարմնի բուժիչ և կանխարգելիչ մերսում
  •   Մատնահարդարում և պեդիկյուր

 

Սպա ծառայություններ

 

 

 

  •     Բալնեոթերապիա` վիբրամերսում, ինֆրակարմիր շոգեբաղնիք, համամ
  •     Հիդրոմերսում. ավտոմատ և ձեռքով կառավարվող ջրային մերսում 
  •     Ազդեցություն «5 զգայարանների վրա»՝  անձրևային խցիկի միջոցով
  •     Ձեռքերի և ոտքերի խնամք
  •     Դեմքի և մարմնի սպա-խնամք

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները