Նաիրի հյուրանոց Երևան

Լավ 7.5
Ըստ կարծիքների
Արմենակյան փող. 121/7

Ամրագրել

 «Նաիրի» հյուրանոցը գտնվում է Երևանի գեղատեսիլ, գրավիչ իր պատմական արժեքով թաղամասերից մեկում` Նորք Մարաշում: Այն ոչ այդքան հեռու է մայրաքաղաքի գործարար կենտրոնից: Հյուրանոցի պատուհաննորից բացվում է քաղաքի յուրօրինակ տեսարանը:

«Նաիրի »- ին դիզայներական հյուրանոցներ կատեգորայից է, որոնքԵրևանում տարածված չեն: Հյուրանոցի հարդարանքը կատարված է էլեգանտ ոճով, ըստ հեղինակային դիզայներական նախագծերի: Գեղատեսիլ վիտրաժները, մանրակրկտորեն ընտրված վարագույրերը, կահույքի պաստառները ստեղծում են հյուրանոցի հատուկ մթնոլորտը:

Հյուրանոցի շենքը բաղկացած է 8 հարկից, տարբեր կատեգորիայի 120 համարներց` մեկ և երկտեղ , Դելյուքս և Ջունիոռ սենյակներ:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01-14.03
01.11-31.12
15.03-31.10
Մեկտեղանոց $ 25000 $ 31000
Երկտեղանոց $ 32000 $ 38000
Երկտեղանոց Դելյուքս $ 43000 $ 49000
Ջունիոր Սուիթ $ 46000 $ 55000

 

* Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ:

* Անվճար ինտերնետ կապ /wireless/ հյուրանոցի համարներում և հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

* Մինչև 6 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար: 

* 7-12 տարեկան երեխաներին տրվում է 50% զեղչ:



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, վերելակ, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հարմարություններ, բանկոմատ, սենյակներ չծխողների համար, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, քիմմաքում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում, համարում սննդի մատուցում:

Մոտակա տեսարժան վայրերը

Օպերայի շենքը, Հանրապետության հրապարակը, Ազգային պատկերասրահը, Կասկադ:

 

«Նաիրի» հյուրանոցը գործում է 2012 թվականի հուլիսի 2-ից: Այն գտնվում է մեկուսի վայրում` մայրաքաղաքի աղմուկից հեռու, միևնույն ժամանակ մոտ է տրանսպորտային բանուկ հատվածին: Բարձրակարգ սպասարկում և ծառայություններ առաջարկող ութհարկանի հյուրանոցն ունի standard, twin, deluxe, junior suite դասերի 120 սենյակ: Որոշ համարներ նախատեսված են ծխողների, մյուսները` ծխախոտ չօգտագործողների համար:

Հյուրանոցի բոլոր համարներն ապահովված են կահույքով, հեռուստացույցով, արբանյակային ալեհավաքով, մինի բարով, էլեկտրական թեյնիկով, հեռախոսով, տաք և սառը մշտական ջրով: Ցանկության դեպքում տրամադրվում է նաև սառնարան: Լոգարաններում առկա են հիգիենայի անհրաժեշտ պարագաներ: Շենքը ապահովված է ջեռուցման, օդափոխման և օդորակման կենտրոնացված համակարգերով: Հյուրանոցում գործում է 630 կգ տարողությամբ գերմանական արտադրության երկու վերելակ, որոնց անխափան ու ապահով գործունեությանը պարբերաբար հետևում է մասնագետը:

Հյուրանոցի առաջին հարկում ընդունարանն է: Այստեղ տեղակայված են տարադրամի փոխանակման սարքը, ինչպես նաև լոբբի-բարն ու սիգար բարը, որտեղ կարելի է լիարժեք հանգստանալ` թոթափելով հագեցած օրվա լարվածությունը:

 

Գործարար հյուրերին «Նաիրի»-ն առաջարկում է 70 հոգու համար նախատեսված խորհրդակցությունների դահլիճ: Նորագույն սարքավորումներով հագեցած սրահը նախատեսված է գիտաժողովների, սեմինարների, բիզնես հանդիպումների, կորպորատիվ միջոցառումների անցկացման համար: Խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցող բոլոր միջոցառումների ընթացքում նոթատետրերը, գրիչներն ու ջուրն անվճար տրամադրում է հյուրանոցը:

«Նաիրի»-ի հարկի տակ տեղ գտած ռեստորանում կարելի է ճաշակել հայկական ու Եվրոպական կերակրատեսակներ: Ճաշացանկը եռալեզու է` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Այստեղ հաճախակի են տեղի ունենում զանազան տոնախմբություններ: Ռեստորանը բաց է ամեն օր, ժամը 07:30-23:00:

Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը. ընդհանուր պահակակետից զատ հսկողությունն իրականացվում է նաև հյուրանոցի յուրաքանչյուր հարկում տեղադրված տեսախցիկների միջոցով:

 

«Նաիրի» հյուրանոցի բոլոր աշխատակիցները տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Այստեղ կարելի է համար ամրագրել օրվա ցանկացած ժամին, ինչը կարող եք իրականացնել նաև «Նաիրի» հյուրանոցի ինտերնետային կայքէջի միջոցով:

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները