Նացիոնալ հյուրանոց

Շատ լավ 8.6
Ըստ կարծիքների
Ամիրյան փող. 4/3

Ամրագրել

«Նացիոնալ» հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերի, ինչպես նաև Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Այն առաջարկում է շքեղ և հարմարավետ համարներ և լյուքսեր, որոնց պատուհաններից բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարանը: «Նացիոնալ »  հյուրանոցը մարմնավորում է Երևանի կենտրոնում բնակվելու, հանգստանալու և բիզնեսի հնարավորությունները:   


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01-28.02
01.11-31.12
01.03-30.04
01.07-31.08
01.05-30.06
01.09-31.10
Երկտեղանոց Դելյուքս $ 75000 $ 94000 $ 104000
Սուպերիոր Դելյուքս $ 86000 $ 106000 $ 116000
Քորներ Ստուդիո $ 108000 $ 118000 $ 130000
Ջունիոր Սուիթ $ 135000 $ 135000 $ 155000
Սենիոր Սուիթ $ 195000 $ 195000 $ 195000


* Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ, փակ լողավազան, մարզասրահ:

* Անվճար ինտերնետ կապ /wireless/ հյուրանոցի համարներում և հանրամատչելի վայրերում:

* Մինչև 6 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:

 



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Ջեռուցում, օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, վերելակ, հուշանվերների վաճառքի կետ, տարադրամի փոխանակման կետ, ամենօրյա լրագրեր նախասրահում, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հարմարություններ, բիզնես կենտրոն, սենյակներ չծխողների համար:

Մոտակա տեսարժան վայրերը

Հանրապետության Հրապարակ, Հյուսիսային պողոտա, Հայաստանի պատմության թանգարան

Դելյուքս

Դելյուքս կարգի շքեղ համարներում տեղադրված է կամ մեկ մեծ երկտեղանոց, կամ երկում մեկտեղանոց մահճակալներ: Լոգասենյակները պատված են բնական քարով:  

Սենյակի չափսը՝ 25 ք.մ.: Հյուրերի առավելագույն քանակը՝ 2:

 

Սյուփերիոր Դելյուքս

Դելյուքս կարգի ավելի հարմարավետ պայմաններ, ավելի մեծ երկտեղանոց մահճակալով կամ երկու փոքր մահճակալնեչով: Լոգասենյակները պատված են բնական քարով: 

Սենյակի չափսը՝  30 ք.մ.: Հյուրերի առավելագույն քանակը՝  3:

 

Քորներ Ստուդիո

Քրներ Ստուդիոն լուսավոր համար՝ ննջասենյակով և հյուրերի համար առանձնացված տարածքով: Համարում տեղադրված է շքեղ երկտեղանող մահճակալ: Լոգասենյակները պատված են բնական քարով: 

Սենյակի չափսը՝ 40 ք.մ.:  Հյուրերի առավելագույն քանակը՝  3:

 

Կիսալյուքս

Սենյակում առկա է առանձին տարածք հյուրերի համար, շքեղ երկտեղանոց մահճակալ: Լոգարաններում տեղադրված է լոգարան և լոգախցիկ: Տարածը  սալիկապատված է բնական քարով: 

Սենյակի չափսը՝ 40 ք.մ.: Հյուրերի առավելագույն քանակը՝ 3: 

Լյուքս

Այս շքեղ համարն ունի մեկ ննջասենյակ և մեծ տարածք հյուրերի համար: 

Սենյակի չափսը՝ 45 ք.մ.: Հյուրերի առավելագույն քանակը՝ 3:


Բոլոր համարներում առկա են՝ 

•Շուրջօրյա ծառայություն և քիմմաքրում  

• Նոր տեխնոլոգիաներին համապատասխանող հեռախոսային և ցանցային կապ

• Պատին ամրացված  LCD էկրանով հեռուստացույց 

• 100% բամբակից տարբեր չափսերի սրբիչներ և սպիտակեղեն

• Շքեղ խալաթներ

• Վարսահարդարիչ

• Մինիբար

 

Ռեստորան «Նացիոնալ»

«Նացիոնալ» ռեստորանը ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են խոհարարության լավագույն ավանդույթները: Ավագ խոհարարները պատրաստում են համաշխարհային խոհանոցի ուտեստները: Բացի դրանից, ձեզ հաճելիորեն կզարմացնի գինիների հավաքածուն և բարձրակարգ սպասարկումը:  

 

Սրճարան «Ռոուս»

Այս սրճարանը հարմար է ինչպես ընկերական, այնպես էլ գործնական հանդիպումների համար: Սրճարանում կարող եք համտեսել ալկոհոլային ցանկացած խմիչք և տեղում պատրաստվող հրուշակեղեն:  Մենյուն ներառում է ավագ խոհարարի մեկնաբանությամբ պարտաստվող եվրոպական խոհանոցի ուտեստներ:

 

Բար «Դ'Բրիլ»

Անմիջական մթնոլորտի շնորհիվ բարը շատ սիրված է հյուրերի կողմից: Բարն առաջարկում է թեթև նախուտեստներ և խնիչքներ՝ կոկտեյլներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև ֆրանսիական և իտալական բացառիկ գինիներ: 

Սիգար բար
Ֆիթնես և Սպա
Ֆիթնես կենտրոնը տրամադրում է նորագույն սարքավորումներով հագեցած դահլիճ. ցանկության դեպքում հնարավոր է
մարզիչի հետ անհատական պարապմունքներ կազմակերպել:  


Նիստի դահլիճներ
Այ դահլիճները հարմար են հանդիպումների և կորպորատիվ միջոցառումների համար: Լավագույն սարքավորումների առկայությունը թույլ է տալիս այստեղ՝ հենց քաղաքի կենտրոնում, կազմակերպել բարձրակարգ միջոցառումներ և գործնական հանդիպումներ:  


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները