Մարիոթ Հյուրանոց Ծաղկաձոր

Հրաշալի 9.1
Ըստ կարծիքների
Ծաղկաձոր, Տանձաղբյուրի 2, 4/1

Ամրագրել

Ծաղկաձոր «Մարիոթ» Հոթելը բացվել է 2012 թ-ի դեկտեմբերին: Հյուրանոցը փորձում է կոտրել ծաղկաձորյան սեզոնային բիզնեսի վերաբերյալ ձեւավորված կարծրատիպը, այն ներառում է լիարժեք ընտանեկան հանգստի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները տարվա բոլոր եղանակների համար և համապատասխանում է բոլոր միջազգային ստանդարտներին: Շենքի ճարտարապետությունը եւ դիզայնը արվել են Եվրոպայից և ԱՄՆ-ից հրավիրված Մարիոտի մասնագետների կողմից` հայ մասնագետների մասնակցությամբ: Հյուրանոցային համալիրի հիմնական շենքում կան 65 համարներ, ինչպես նաեւ 7 վիլլաներ` յուրաքանչյուրում 5-ական սենյակ: Հյուրանոցի բոլոր համարներն ապահովված են Wi-Fi կապով, որի համար Հրազդանից Ծաղկաձոր առանձնացված ինտերնետային մալուխ է բերվել: Ծաղկաձոր Մարիոտի բոլոր սենյակները ապահովված են նաեւ արբանյակային հեռուստատեսությամբ եւ միջազգային հեռախոսակապով:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01-31.12
Ստանդարտ $ 72000
Դելյուքս $ 84000
Սուիտ $ 204000
Ռոյալ Սուիտ $ 300000
Վիլլա Քինգ $ 60000
Վիլլա Դելյուքս $ 78000

 

* Գները չեն ներառում հարկերը:

       * Wi-Fi ինտերնետ հանրային տարածքներում:

       * Ժամանցային վայրերից (մարզասրահ և լողավազան) օգտվելու ազատ իրավունք

·        * Նախաճաշով, 2 կամ 3-անգամյա սնունդով գներ նույնպես կան:

       * Մինչև 12 տարեկան երեխաներն տեղաբաշխվում են անվճար:

 

 



Հատուկ առաջարկներ

 

 



Հարմարություններ

Մարիոթ Ծաղկաձոր հյուրանոցն ունի ունի 100 սենյակ, որից 65-ը գլխավոր մասնաշենքում, իսկ մնացած 35-ը` վիլլաներում: Հյուրանոցն ունի 7 վիլլաներ յուրաքանչյուրում 5 սենյակ: Անվճար Wi-Fi ինտերնետը հասանելի է բոլոր հասարակական վայրերում: Հյուրանոցի տարածքւոմ գործում են 5 ռեստորաններ եւ բար, մեկ բիլիարդի սենյակ, փակ ջեռուցմամբ լողավազան, spa, մարզասրահ, բազմաֆունկցիոնալ դաշտ թիմային սպորտի համար, թենիսի կորտ եւ խաղային սենյակներ երեխաների համար: Կոնֆերանսի սրահը նախատեսված է մինչև 400 հյուրերի համար` մեծ ու փոքր, սեմինարների, հարսանեկան եւ ալյ իրադարձությունների համար: Հյուրանոցի Tea house թեյարանը փորձելու է ներդնել անգլիական թեյախմության մշակույթը: Առանձնանում է նաեւ Revolver բարը, որին կից գործելու է Հայաստանում միակ ինտերակտիվ հրաձգարանը:

Մոտակա տեսարժան վայրերը

Ծաղկաձորի ճոպանուղի, Կեչառիս եկեղեցի

Ստանդարտ 

Հարմարությունները

Օդակարգավորում, ջեռուցում, ննջասենյակ, սանհանգույց, լոգարան, ցնցուղախցիկ, ցնցուղ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, վարսահարդարիչ, հեռախոս, սեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, փոքր սեղան, մինիբար, չհրկիզվող պահարան:

 

 

 

 

 

 

Դելյուքս 

Հարմարությունները

Օդակարգավորում, ջեռուցում, նախասրահ, ննջասենյակ, սանհանգույց, լոգարան, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, սեղան, գրասեղան, փոքր սեղան, զգեստապահարան, բազկաթոռ, մինիբար, աթոռ:

 

 

 

 

 

 

Սուիթ 

Հարմարությունները

Օդակարգավորում, ջեռուցում, նախասրահ, ննջասենյակ, սանհանգույց, լոգարան, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, սեղան, գրասեղան, փոքր սեղան, զգեստապահարան, աթոռ, մինիբար, բազկաթոռ:

 

 

 

 

 

 

Ռոյալ Սուիթ 

Հարմարությունները

Օդակարգավորում, ջեռուցում, նախասրահ, հյուրասենյակ, սանհանգույց, լոգարան, ցնցուղախցիկ, ցնցուղ, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, սեղան, գրասեղան, փոքր սեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, մինիբար:

 

 

 

 

 


Վիլլա Քինգ 

Հարմարությունները

Օդակարգավորում, ջեռուցում, նախասրահ, ննջասենյակ, հյուրասենյակ, սանհանգույց, լոգարան, ցնցուղախցիկ, ցնցուղ, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, սեղան, գրասեղան, փոքր սեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, բազմոց, մինիբար:

 

 

 

 

 



Վիլլա Դելյուքս 

Հարմարությունները

Օդակարգավորում, ջեռուցում, նախասրահ, հյուրասենյակ, սանհանգույց, լոգարան, ցնցուղախցիկ, ցնցուղ, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, սեղան, գրասեղան, փոքր սեղան, զգեստապահարան, բազկաթոռ, աթոռ, բազմոց, մինիբար:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները