Գլաձոր Ջերմուկ Առողջարան

6.8
Ըստ կարծիքների
Ջերմուկ, Մելիք-Ադամյան 1

Ամրագրել

 «Գլաձոր» առողջարանային համալիրը գտնվում է Ջերմուկ քաղաք-առողջարանում, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում` Վայոց ձորի մարզում, Արփա գետի վերին հոսանքում:

Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է բուժման հանքային տաք ջրի ներքին և արտաքին կիրառումը, բուժական սննունդը (օրը երեք անգամ, ժամը 21:00` կեֆիր կամ մածուն), կլիմայական և ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, ռեժիմը և այլն: «Գլաձոր» առողջարանում բուժվում են ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություները /գաստրիտ, ստամոքսի և 12 -մատնյա աղիքի խոց/, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, պերիֆերիկ նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդությունները և նյութափոխանակության խանգարումները /շաքարային դիաբետ, միզաթթվային դիատեզ/: 


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01-31.12
Մեկտեղանոց էկոնոմ (տաք ջուր չկա) $ 13000
Երկտեղանոց էկոնոմ (տաք ջուր չկա) $ 26000
Մեկտեղանոց էկոնոմ $ 15000
Երկտեղանոց էկոնոմ $ 30000
Կլասիկ մեկտեղանոց $ 25000
Կլասիկ երկտեղանոց $ 50000

* Գները ներառում են 3-անգամյա սնունդն ու բուժական պրոցեդուրաները:

* Մինչև 1 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:

* 1-7 տարեկան երեխաները՝ 50% զեղչ,

* 7-10 երեխաները՝ 25% զեղչ:

* Ստանդարտ, կիսալյուքս և լյուքս սենյակները նոր վերանորոգված են:



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ



Մոտակա տեսարժան վայրերը

Սուրբ Աստվածածին (Արենի) և Սբ. Խաչ եկեղեցիներ, Գնդեվանք, Նորավանք, Ցախաց քարի, Սպիտակավորի վանքերը,Տաթևի վանք, Շաքիի ջրվեժ, Զորաց քարեր:

«Գլաձոր» առողջարանի ընդհանուր շենքային մակերեսը կազմում է մոտ 18000 քմ, հողատարածքը` 2,6 հա: Առողջարանն ունի 250 սենյակ, որոնցից 36-ը նոր վերանորոգված և կահավորված են: Բոլոր սենյակներում կա հեռուստացույց և սառնարան: 

Հանգստացողների տրամադրության տակ են 500-տեղանոց դահլիճը, հանդիպումների սրահը, պարահրապարակը, թենիս և բիլիարդը, լողավազան և սաունա, սրճարան և խանութ, սեղանի խաղեր /շախմատ, նարդի/, կոմպյուտերային խաղեր, ինտերնետ: Առողջարանի տարածքում բարեկարգված են ֆուտբոլի և վոլեյբոլի մարզադաշտեր: 

 

Առողջարանի բուժական կենտրոնը` 

1. լոգանքների բաժանմունք /հանքային ընդհանուր լոգանքներ/. 

2. ստորջրյա մերսում. 

3. ցեխաբուժության բաժանմունք /տորֆաբուժության/. 

4. Պարաֆինաբուժություն. 

5. բուժական ֆիզկուլտուրայի դահլիճ. 

6. Ֆիզիոթերապևտիկ բաժանմունք. 

7. Աէրոֆիտոթերապիա. 

8. 3 մերսման կաբինետներ. 

9. ատամնաբույժի կաբինետ. 

10. գինեկոլոգիական կաբինետ. 

11. աղիքների լվացում, մաքրող հոգնա, միկրոհոգնաներ. 

12. չորսխցիկային գալվանական լոգանք. 

13. ինհալացիա. 

14. գինեկոլոգիական լվացում. 

15. ստամոքսի լվացում. 

16. լնդերի լվացում. 

17. 12-մատնյա աղու լվացում (դուոդոնաժ). 

18. Ֆունկցիոնալ ախտորաշման կաբինետ (ԷԿԳ). 

19. կլինիկական և բիոքիմիական լաբորատորիաներ: 

 

 

Բուժում հանքային ջրով

 

Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է բուժման հանքային տաք ջրի ներքին և արտաքին կիրառումը, բուժական սննունդը (օրը երեք անգամ, ժամը 21:00` կեֆիր կամ մածուն), կլիմայական և ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, ռեժիմը և այլն: «Գլաձոր» առողջարանում բուժվում են ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություները /գաստրիտ, ստամոքսի և 12 -մատնյա աղիքի խոց/, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, պերիֆերիկ նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդությունները և նյութափոխանակության խանգարումները /շաքարային դիաբետ, միզաթթվային դիատեզ/: 


Հեղինակ : Մարթա, 15 Հունիսի 2015, 00:35
Հրաշալի առողջարան
Համարներից հրաշալի տեսարան է բացվում, երևում է ամբողջ Ջերմուկը, կարելի է պարզապես նստել համարի պատշգամբում և վայելել, անձնակազմը անչափ սիրալիր էր, օգնեց բոլոր հարցերում, տրամադրեց այն ամենը ինչ անհրաժեշտ էր: Համարը լիարժեք կահավորված էր , առատ տաք ջուր կար: Առողջարանը արտաքինից այդքան էլ հրապուրիչ չեր երևում սակայն համարը և համար տանող միջանցքը արդարացրեց բորոլ սպասումները դրական իմաստով: Այստեղ տեղադրված նկարները համարից բացվող տեսարանի մի փոքր մասն են, իրականում ամեն ինչ շատ ավելի շքեղ էր: Ցավոք խոհանոցի և պրոցեդուրաների մասին ոչինչ չէմ կարող ասել, այդ ծառայությունների չօգտվեցինք քանի որ դրանց մատուցումը սկսվում էր հուլիսի 1-ից:

Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE