Ջերմուկ Օլիմպիա Առողջարան

8.9
Ըստ կարծիքների
Շահումյան 16, Ջերմուկ

Ամրագրել

«Օլիմպիա» առողջարանը տեղակայված է Ջերմուկ քաղաքի կենտրոնում, գեղատեսիլ այգու և հանքային ջրերի ըմպելասրահի հարևանությամբ:

Առողջարանի ներքին հարդարումն արված է դասական ոճի մեջ` մարմարե հատակը, կաղնե փայտասալիկները, փորագրված կեղծելուները, բյուրեղապակյա ջահերն ու գեղեցիկ գորգերը ստեղծում են ջերմ և հյուրընկալ մթնոլորտ:

Հաճախորդները կարող են օգտվել հյուրանոցում գործող ռեստորանի, բարի, շոգեբաղնիքի, բիլիարդի և սեղանի թենիսի սրահների, կոնֆերանսների դահլիճի, մանկական խաղահրապարակի, մերսման և գեղեցկության սրահների, ինչպես նաև բժշկական սենյակների ծառայություններից:

«Օլիմպիա» բժշկական կենտրոնում հաջողությամբ կիրառվում են ժամանակակից կուրորտոլոգիայի և ֆիզեոթերապիայի ոլորտում ընդունված վերջին տեխնոլոգիաները: Հյուրանոցի հաճախորդները կարող են անցնել բժշկական հետազոտություն և, անհրաժեշտության դեպքում, ստանալ համապատասխան բուժում:

Հյուրանոցի սենյակները պատկանում են էկոնոմ և բիզնես դասերին, և յուրաքանչյուրն ապահովված է հարմարավետ կյանքի համար  անհրաժեշտ բոլոր պարագաներով:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01-31.06
01.10-31.12
01.07-31.09
Մեկտեղանոց $ 30000 $ 40000
Երկտեղանոց $ 40000 $ 50000
Երեքտեղանոց $ 60000 $ 70000
Ընտանեկան $ 80000 $ 90000
Դելյուքս $ 50000 $ 60000
Լյուքս $ 60000 $ 70000
Ապարտամենտ $ 70000 $ 90000


* Համարի գինը ներառում է 3-անգամյա սնունդ, բուժական ծառայություններ:

* Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

* Մինչև 2 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար:

* Երկուսից ավել երեխաների դեպքում զեղչեր չեն տրամադրվում:

* 3-ից 7 տարեկան երեխաներին 7 000 դրամ (հավելյալ մահճակալ)

* 8-ից 11 տարեկան երեխաներին 10 000 դրամ (հավելյալ մահճակալ)



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Ջեռուցում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, այգի, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հնարավորություններ, բիզնես կենտրոն, կանաչ գոտի, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում:

Մոտակա տեսարժան վայրերը

Արփա գետ, Գնդեվանք, Ս.Աստվածածին վիմափոր վանք, Նորավանք, Թանահատ, Տաթևի վանք:

Մեկտեղանոց համար 

Հարմարությունները

Ջեռուցում, ննջասենյակ, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հայելի, սեղան, զգեստապահարան, աթոռ, սառնարան:

 

 

 

Երկտեղանոց/Թվին համար 

Հարմարությունները

Ջեռուցում, ննջասենյակ, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հայելի, գրասեղան, զգեստապահարան, աթոռ, բազմոց, սառնարան:

 

 

 

Երեքտեղանոց համար 

Հարմարությունները

Ջեռուցում, ննջասենյակ, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, սեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, սառնարան: 

 

 

 

Կիսալյուքս համար

Հարմարությունները

Ջեռուցում, ննջասենյակ, հյուրասենյակ, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, սեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, բազմոց, սառնարան, չհրկիզվող պահարան, պատշգամբ:

 

 

 

Լյուքս համար 

Հարմարությունները

Ջեռուցում, ննջասենյակ, հյուրասենյակ, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, սեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, բազմոց, սառնարան, չհրկիզվող պահարան, պատշգամբ:

 

 

 

Ընտանեկան համար 

Հարմարությունները

Ջեռուցում, 2 ննջասենյակ, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, սեղան, գրասեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, սառնարան:

 

 

 

Ապարտամենտ 

Հարմարությունները

Ջեռուցում, 2 ննջասենյակ, հյուրասենյակ, սանհանգույց, ջակուզի, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, սեղան, գրասեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, բազմոց, սառնարան, չհրկիզվող պահարան:

 

 

Ժամանց

 

 

  • Կոնֆերանս դահլիճ
  • Գեղեցկությոն սրահ
  • Գրադարան
  • Մանկական սենյակ
  • Մարզասրահ  
  • Սաունա
  • Լաունջ Բար
  • Բիլյարդ
  • Ռեստորան «Օլիմպիա»
  • Կարաոկե

 

 

 

 

Օլիմպիա առողջարանում բուժում են հետևյալ հիվանդությունները

 

Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ

Լյարդի, լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ

Հենաշարժական համակարգի հիվանդություններ

Նյութափոխանակության խանգարումներ(շաքարախտ, ճարպակալում, հոդատապ)

Միզասեռական համակարգի(երիկամների խրոնիկական բորբոքում, միզաքարային հիվանդություն, միզապարկի բորբոքում, սեռական օրգանների խրոնիկական բորբոքում) հիվանդություններ

Նյարդային համակարգի հիվանդություններ

Շնչառական համակարգի հիվանդություններ

Մաշկային հիվանդություններ

 

Իրականացվում են հետևյալ հետազոտությունները

 

Էլեկտրոսրտագրություն

Ուլտրաձայնային հետազոտություն

Էնդոսկոպիկ հետազոտություն

Արյան, մեզի, քսուքի կլինիկական և կենսաքիմիականանալիզներ

Նեղ մասնագետի խորհրդատվություն

 

Պրոցեդուրաներ

 

Ընդհանուր հանքային վաննաներ

Չորսխցիկանի գալվանական վաննաներ

Ստորջրյա մերսում

Աղիների ողողում

Դոուդենաժ (12-մատնյա աղիքի ողողում )

Ստամոքսի լվացում հանքային ջրով

Միկրոհոգնա հանքային ջրով և բուժիչ խոտաբույսերով

Գինեկոլոգիական ողողում

Լնդերի հիդրոմերսում

Գալվանոտորֆ

Պարաֆինոթերապիա

Էլեկտրոֆիզեոթերապիա

Մագնիսաթերապիա, քվանտային թերապիա

Դասական մերսում

Ինհալացիա հանքային ջրով, դեղամիջոցներով, ֆիտոինհալացիա

Աերոֆիտոիոնիզացիա

Թթվածնային կոկտեյլ

Բուժական ֆիզկուլտուրա



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները