Ջերմուկ Արմենիա Առողջարան

Բացառիկ 9.6
Ըստ կարծիքների
Մյասնիկյան 2, Ջերմուկ

Ամրագրել

 

Ջերմուկի Արմենիա առողջարանային համալիրը տեղակայված է հենց Ջերմուկ քաղաքի սրտում, որտեղ գտնվում են բուժիչ հանքային աղբյուրները, որոնց շնորհիվ Ջերմուկ քաղաքը ձեռք է բերել հոգու և մարմնի կազդուրման կենտրոնի համբավ:

Այս շքեղ հյուրանոցային համալիրում դուք կարող եք վայելել առողջարանային քաղաքի շրջակա բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող բուժական թերապիայից: Ջերմուկ Արմենիա առողջարանային համալիրը հիանալի վայր է ոչ միայն հանգստի, այլև բուժական թերապիայի համար: Հյուրանոցն առաջարկում է բուժման կուրսեր տարբեր տեսակի հիվանդությունների համար, որոնց շարքին են դասվում ստամոքսաաղիքային տրակտի հիվանդություններ (գաստրիտ, խոց, տասներկումատնյա աղիքի խոց), լյարդի, լեղապարկի, մկանային համակարգի և գինեկոլոգիական հիվանդություններ: Նյութափոխանակության խախտման դեպքում սա իդեալական վայր է, որտեղ կարելի է զվարճանքի հետ մեկտեղ ստանալ բուժական կուրսեր, քանի որ առողջարանն առաջարկում է շաքարախտի, գիրության, արյան բարձր մակարդելիության բուժման կուրսեր: Եվ ի վերջո, այստեղ կարելի է ստանալ նյարդային համակարգի, պրոկտոլոգիական և ուրոլոգիական հիվանդությունների, ռադիկուլիտի, ռևմատիզմի և այլ նմանատիպ հիվանդությունների բուժման կուրսեր:

 


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01-01.07
01.06 - 30.09
08.01 - 31.05
01.10 - 30.12
Մեկտեղանոց $ 45000 $ 30000
Երկտեղանոց $ 70000 $ 50000
Դելյուքս մեկտեղանոց $ 80000 $ 50000
Դելյուքս Երկտեղանոց $ 100000 $ 70000
Լյուքս Մեկտեղանոց $ 100000 $ 70000
Լյուքս Երկտեղանոց $ 120000 $ 90000

 

* Բոլոր գները ներառում են երեք անգամյա սնունդն ու բուժական պրոցեդուրաները:

* Անվճար ինտերնետ կապ հյուրանոցի սենյակներում:



Հատուկ առաջարկներ

* Գնեք Ջերմուկի ուղեգիր Բարև Արմենիա ընկերությունից և տեղափոխման համար ստացեք 35% զեղչ



Հարմարություններ

Ջերմուկ Արմենիա առողջարանն իր հյուրերին առաջարկում է բարձրաճաշակ կահավորումով և եվրոպական ստանդարտներով ձևավորված հարմարավետ սենյակները, լողավազանը, սրճարանը, մարզասրահը, ռեստորանը: Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է ախտորոշում, տաք ջրերի ներքին և արտաքին օգտագործում, բուժական սնունդ, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ, առողջարանային ռեժիմ։ Այս ամենն իրականացվում է արդիական սարքավորումներով, բնական հարուստ բուժանյութերով, վաստակ ու ճանաչում ունեցող պրոֆեսիոնալ բուժանձնակազմով։

Մոտակա տեսարժան վայրերը

Ջերմուկի ջրվեժ, Կեչուտի ջրամբար, Գնդեվանք, Նորավանք, Գլաձորի թանգարան, Թանահատ,

Տուր դեպի Տաթև վանք

Առողջարանում բուժում են.
  • աղեստամոքսային տրակտի
  • երիկամի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի
  • հենաշարժական համակարգի
  • գինեկոլոգիական
  • նյութափոխանակության (ալիմենտար ճարպակալում, շաքարային դիաբետ, պոդագրա)
  • պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ
Ջերմուկ Արմենիա առողջարանային համալիրը տրամադրում է բուժման հետևյալ հնարավորությունները.
ա) Ախտորոշման կենտրոն
  • սոնոգրաֆիա
  • ԷՍԳ
  • Էնդոսկոպիկ հետազոտություններ
  • Կլինիկական և լաբորատոր հետազոտություններ
բ) Բժշկական կենտրոն
  • Ընդհանուր վաննաներ հանքային ջրով
  • խցիկային գալվանական վաննաներ
  • ստորջրյա ցնցուղային մերսումներ, մարգարիտային վաննաներ
  • Շարկոյի ցնցուղ
  • ստամոքսի լվացում
  • դուոդենաժ
  • հիդրոկոլոնոթերապիա
  • աղիների լվացում հանքային ջրով
  • միկրոհոգնա դեղաբույսերով
  • գինեկոլոգիական լվացումներ
  • էլեկտրատորֆաբուժում
  • էլեկտրաֆիզիոթերապիա
  • դասական մերսում
  • ինհալացիա հանքային ջրով, դեղորայքով, ֆիտոինհալացիա
  • թթվածնային կոկտեյլ
  • բուժական ֆիզկուլտուրա
Հայաստանն իր առանձնահատուկ կլիմայով, հարուստ բնությամբ  ու լեռնային  աղբյուրներով  դեռևս հեռավոր ժամանակներից դեպի իրեն է  գրավել ոչ միայն հետաքրքրասերներին, այլ նաև առողջական խնդիրներ ունեցող մարդկանց։
Ջերմուկի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է «Արմենիան» առողջարանը: Այն գտնվում է Ջերմուկ քաղաքի սրտում և տարիներ շարունակ  պատվով  և  հպարտությամբ կրում է այդ պատասխանատվությունը` հյուրերին առաջարկելով հայ մարդուն վայել հյուրընկալություն և գոհացնում է նույնիսկ  ամենանրբաճաշակ ու խստապահանջ այցելուներին:
«Արմենիան»  առողջարանը` իր գտնվելու վայրի, ժամանակակից բուժական   սարքավորումների  և  պրոֆեսիոնալ բուժանձնակազմի շնորհիվ, համապատսխանում է  աշխարհի ամենաբարձր չափանիշներին:
Այն աշխատանքը, որը կապված է մարդու առողջության հետ, անհրաժեշտ է  կատարել նվիրվածությամբ և լինել չափազանց հետևողական:  Ջերմուկի «Արմենիան» առողջարանում դա համարվում է ամենօրյա գործելաոճ: Այդ պատճառով է, որ շատերը ամբողջ աշխարհի առողջարաններից ընտրում են հենց  «Արմենիան» առողջարանը ու գալիս    այն համոզմունքով, որ այստեղ կլինեն իրենց  ցավին հաղորակից և  հոգատար վերաբերմունքի շնորհիվ  այստեղից կհեռանան  լիովին կազդուրված, հավատացնելով, որ հաջորդ անգամ կվերադառնան  ոչ  թե բուժվելու, այլ առողջությունն  ամրապնդելու համար:
Որքան էլ Ջերմուկում ավելանան հանգստյան տներն ու առողջարանները, «Արմենիան» մշտապես մնալու է քաղաքի խորհրդանիշը` իր ավանդույթներով ու ժամանակակից կյանքի դասկան ներդաշնակությամբ:
«Արմենիան» կենտրոնն է հանրապետական միջազգային մակարդակի տարբեր միջոցառումների, շքեղ շոու-ծրագրերի, պետական կարևորություն ունեցող քննարկումների ու կոնֆերանսների: Այսուհանդերձ «Արմենիա» առողջարանում մշտապես իշխում է ընտանեկան  ջերմ ու մտերմիկ մթնոլորտը:
«Արմենիան» առողջարանն առանձնահատուկ աուրա  ունի: Այն քաղաքի  խորհրդանիշն է: Այն ջերմուկցու բնավորությունն ունի, եթե հյուր է ընդունում` ուրեմն մաքրակենցաղ, առատ ու շքեղ հյուրընկալությամբ, այնպես, ինչպես կընդունեն ամենամոտ հարազատին` նրա հոգսերին կարեկից, ցավին հաղորդակից:
Առողջարանի շենքը անմիջապես կգրավի Ձեր ուշադրությունը. այն հայկական դասական ճարտարապետությունը ներկայացնող մոնումենտալ կառույց է: Ջերմուկի Արմենիա առողջարանը հանրապետության ամենահայտնի և տարբերվող առողջարանային համալիրն է:
Առողջարանը շրջապատող ռոմանտիկ և գեղատեսիլ բնությունը հանգստացնող ազդեցություն կթողնի Ձեզ վրա, քանի որ այստեղ Դուք կարող եք ոչ միայն ստանալ բուժիչ կուրսեր, այլ նաև վայելել Ձեր հանգիստը: Դուք կզմայլվեք և կհիանաք առողջարանը շրջապատող այգով, բնության գողտրիկ և ռոմանտիկ անկյուններով, լճակներով, շրջակա լեռներով, հնագույն վանքերով և տաճարներով: Առողջություն պարգևող հանքային ջուրը, ստուգված և արդյունավետ բուժման կուրսերը, հաճելի և հանգիստ միջավայրը, ինչպես նաև զվարճանքը և կրթական ծրագրերը կբավարարեն ցանկացած հաճախորդի պահանջները: Անցկացրած հանգիստը առողջարանում պարգևում է առողջություն և անմոռանալի տպավորություններ ամբողջ տարվա ընթացքում:


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները