Թեժ Լեռ հանգստյան տուն

6.7
Ըստ կարծիքների
Լոռու մարզ, գ. Շահումյան

Ամրագրել

«Թեժ լեռ»՝ Լոռվա գեղատեսիլ բնաշխարհի ամենատեսարժան և գողտրիկ վայրերից մեկը, որի մտերիմ հարևանությամբ և փարթամ անտառներով շրջապատված` տեղակայված է համանուն հանգստյան տունը:

Վերանորոգված և դիզայներական ինքնատիպ լուծումների շնորհիվ նոր տեսք ստացած հանգստյան տունն իր բազմատեսակ ծառայություններն է առաջարկում ձեզ տարվա բոլոր եղանակներին: Այստեղ դուք կարող եք մատչելի գներով վայելել խաղաղ հանգիստ անմիջապես բնության գրկում, համտեսել համեղ և առողջ սնունդ, հիանալով գեղեցիկ բնապատկերներով՝ ըմբոշխնել սոճիների թարմ ու առողջարար օդը և, ոչ պակաս կարևոր է, անհրաժեշտության դեպքում հանգիստը զուգակցել աշխատանքի հետ:

 


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 15.01 - 30.04
01.10-30.12
06.01 - 14.01
01.05 - 30.06
01.09-30.09
01.07-31.08
Մեկտեղանոց $ 16000 $ 19000 $ 21000
Երկտեղանոց $ 22000 $ 25000 $ 27000
Դելյուքս երկտեղանոց $ 28000 $ 33000 $ 35000
Սուիթ $ 29000 $ 35000 $ 38000
Ընտանեկան $ 43000 $ 50000 $ 55000
Տնակ (6 անձ) $ 58000 $ 72000 $ 77000

 

* Համարի գինը ներառում է նախաճաշ, ընթրիք, Wi-Fi ինտերնետ, ֆիտնես կենտրոն, բաց լողավազան, սեղանի

թենիս, խաղահրապարակ:

* Մինչև 6 տարեկան երեխաների կացությունը անվճար:

* 7-12 տարեկան երեխաների համար նախատեսված է 50% զեղչ:



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Մարզագույքով համալրված մարզասրահ, խաղալու սեղանի թենիս, բիլիարդ, բացօթյա մեծ լողավազան, շարունակաբար համալրվող փոքր գրադարան, լվացքի և արդուկի ծառայություն (ըստ պատվերի):

Մոտակա տեսարժան վայրերը

Փամբակ գետի վրայի կամուրջ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Սանահինի վանք:

«Թեժ լեռ» հանգստյան տունը բաղկացած է 2 հարկանի 4 շինություններից /մեկը` վարչական/: Ընդհանուր առմամբ կա 1-2 սենյականոց 25 համար և 1 երկհարկանի քոթեջ: Բոլոր համարներն, անկախ կարգից, ունեն առանձին սանհանգույց, ապահովված են տաք և սառը ջրով, սառնարանով, հեռուստացույցով, ինչպես նաև գեղեցիկ ձևավորված են:

 

Հանգստյան տանը կա նաև 2 կոնֆերանս-դահլիճ` նախատեսված 50 և 150 հոգու համար:

 

Սնունդը

«Թեժ լեռ» հանգստյան տունը հատկանշական հյուրասիրությամբ սպասում է յուրաքանչյուր այցելուի: Ճաշարանի գեղեցիկ ձևավորված երկու ընդարձակ սրահներում մատուցվում է ազգային և այլ խոհանոցների համեղ կերակրատեսակներով:

Գործում է նաև բացօթյա բար-սրճարան:

 

Ժամանցը

Ցանկության դեպքում նախնական պատվերով կարող են կազմակերպվել նաև էքսկուրսիաներ և արշավներ դեպի մոտակա տեսարժան վայրեր կամ ձիավարություն: Երեխաների համար այգում տեղադրված են սղարան, ճոճանակներ, տնակներ: Կա նաև փոքրիկ շատրվան, արհեստական ջրհոր, սայլ` խոտի դեզով. այս և այն ամենը, ինչ կտեսնեք տարածքում, մեր դիզայներական հնարքներն են, որոնք ամբողջացնում են ընդհանուր պատկերը:

 

 

Հավելյալ՝

 

  • Ավանդական ռեստորան
  • Բացօթյա սրճարան
  • Բիլիարդ (2500 AMD/1 ժամ)
  • Լվացքի և արդուկի ծառայություն (ըստ պատվերի)

2 կոնֆերանսի դահլիճ ցերեկային լույսով`

 

50 անձի համար (40000 դրամ/ 0.5 օր, 70000 դրամ/ 1 օր)

150 անձի համար (80000 դրամ/ 0.5 օր, 150000 դրամ/ 1 օր)

բիզնես կենտրոն


Հեղինակ : Գուրգեն Բեյբության, 17 Հունվարի 2016, 14:14

Հավայի տեղա։ Ընտանիքիս հետ գնացել էի։ Բասեինը կեղտոտ, սպասարկումը շաաատ վատը, խորհուրդ եմ տալիս չգնալ։

Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները