Սոճուտ հանգստյան տուն Ստեփանավան

8.9
Ըստ կարծիքների
Լոռու մարզ, գ. Գյուլագարակ

Ամրագրել

1955 թ.ին հիմնադրված «Սոճուտ» հանգստյան տունը գտնվում է Հայաստանի հանրապետության Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա` եղևնիների ու սոճիների բնական անտառում: 

Հանգստյան տունը Վանաձոր քաղաքից գտնվում է 24 կմ դեպի հյուսիս, իսկ Ստեփանավան քաղաքից 14 կմ դեպի հարավ հեռավորության վրա` Բազումի լեռնաշղթայի հյուսիսային լանջին:
Ամռանը կլիման զով է, ձմռանը` մեղմ: Հանգստյան տան անմիջական հարևանությամբ է գտնվում հանրապետության ամենագեղեցիկ բուսաբանական այգին` դենդրոպարկը, որը հայտնի է իր բազմազան և յուրահատուկ ծառատեսակներով:

Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01-31.12
Երկտեղանոց ստանդարտ $ 25000
Սուպերիոր երկտեղանոց $ 32000
Ստանդարտ մեծ $ 28000
Ընտանեկան սուիթ $ 55000
Դելյուքս $ 42000
Լյուքս $ 47000

 

* Նշված գները ներառում են՝ Երեք անգամյա սնունդ, Wi-Fi ինտերնետ կապ, Վոլեյբոլի և ֆուտբոլի դաշտեր, սեղանի

թենիս, Երեխաների սենյակ, խաղահրապարակ, Կինոդահլիճ:

* Մինչև 2 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար:

 

 



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Ավտոկայանատեղի, կենտրոնացված ջեռուցման համակարգ, մշտական տաք և սառը ջուր, էլ. հոսանքի այլընտրանքային աղբյուր, ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտման ներքին համակարգ, շոգեբաղնիք, հագուստի լվացք, ներքին հեռախոսային կապ:

Մոտակա տեսարժան վայրերը

Ստեփանավանի Դենդրոպարկ
«Սոճուտ» հանգստյան տունը այցելուների է առաջարկում 16 հարմարավետ սենյակներ: 
Սենյակները հագեցված են հեռուստացույցով` արբանյակային կապով, ներքին հեռախոսային կապով, սառնարանով, Wi-Fi ինտերնետով, մշտական տաք և սառը ջրով, լողախցիկով:
Երեխաների համար նախատեսված են զեղչեր:
Հյուրերի գրանցումը կատարվում է 13.00-ից 14.00-ն:
Դուրսգրումը կատարվում է 10.00-ից 11.00-ն:
«Սոճուտ» հանգստյան տան ճաշարանը աշխատում է նախապես հաստատված
ճաշացանկով, հետևյալ գրաֆիկով` նախաճաշ 9.00 - 10.00, ճաշ 14.00 - 15.00, ընթրիք 19.00 - 20.00, մածուն 21.00:
Ստանդարտ Երկտեղանոց
Սենյակը նախատեսված է երկու անձի համար, բնակելի մակերեսը` 25-27 քմ է: 
Հյուրերի առավելագույն քանակը` 2+1 /հավելյալ մահճակալ/: 
Համարի գինը երկու անձի համար կազմում է 22000 դրամ, որը ներառում է հարկերը և 3-անգամյա սնունդը:
Սուպերիոր
Սենյակը նախատեսված է երկու անձի համար, մակերեսը` 33 քմ է: 
Հյուրերի առավելագույն քանակը` 2+2 /հավելյալ մահճակալ/: 
Համարի գինը երկու անձի համար կազմում է 26000 դրամ, որը ներառում է հարկերը և 3-անգամյա սնունդը:
Ընտանեկան
Լավագույն հնարավորությունը վայելելու անտառների և դաշտերի ողջ գունապնակը:
Համարը նախատեսված է չորս անձի համար, մակերեսը` 61 քմ է: 
Հյուրերի առավելագույն քանակը` 4+3 /հավելյալ մահճակալ/: 
Համարն ունի երկու ննջարան, հյուրասենյակ: Համարի գինը չորս անձի համար կազմում է 50000 դրամ, որը ներառում է հարկերը և 3-անգամյա սնունդը: 

Հանգստյան տունը ներառում է՝
  • ճաշարան
  • բար-սրճարան 
  • սեղանի թենիս 
  • բիլիարդ 
  • մանկական խաղասենյակ 
  • շոգեբաղնիք 
  • ֆուտբոլի դաշտ 
  • վոլեյբոլ 
  • բասկետբոլ 
  • կարաոկե 
  • մանկական խաղահրապարակ


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները