Արզնի առողջարան

Լավ 7.3
Ըստ կարծիքների
Կոտայք, Արզնի

Ամրագրել

Արզնի առողջարանային հանգստավայրը գտնվում է ծովի մակերեւույթից 1250 մ բարձրության վրա, Հրազդան գետի կիրճում, Երեւանից դեպի հյուսիս, 23 կմ հեռավորության վրա: 

Ասում են՝ մեկ անգամ գալիս են Արզնի, վերջնականապես բուժվում են, իսկ հետո գալիս ու վայելում են… Արզնու օդը, ջուրը, հացը…

Արզնիում կլիման ցամաքային է՝ մեղմ ձմեռով (միջին ջերմաստիճանը հունվար ամսին` -5oC), զով, հաճելի ամառով (միջին ջերմաստիճանը հուլիս ամսին` +22oC) եւ երկարատեւ, տաք աշունով: Արեւային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ: Պարզ օրերի քանակով Արզնին գերազանցում է Կովկասի բոլոր կուրորտներին: 

Արզնու հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթու-քլորիդա-հիդրոկարբոնատանատրիումային ջրերը, ինչպես նաեւ լեռնային տեղանքի կլիմայական պայմանները՝ ցածր բարոմետրիկ ճնշումով: 

Արզնի հանքային ջրերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ածխաթթու գազ (1.25-2.0 գ/լ) եւ հանքային տարրեր (8-10 գ/լ), հանդիսանում են արդյունավետ բուժման հիմնական գործոնները: 


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01-31.12
Մեկտեղանոց $ 30000
Երկտեղանոց $ 44000
Մեկտեղանոց կիսալյուքս $ 35000
Երկտեղանոց կիսալյուքս $ 50000
Մեկտեղանոց լյուքս $ 40000
Երկտեղանոց լյուքս $ 54000


* Համարի գինը նեռառում է 3-անգամյա սնունդ, բուժական ծառայություններ, թենիս, բիլիարդ, մարզասրահ,

կինոսրահ:

* Մինչև 3 տարեկան երեխաների համար գումար չի գանձվում:

* 3-8 տարեկան երեխաների դեպքում` 7000 դրամ:

* 9-15 տարեկան երեխաների դեպքում` 10000 դրամ:



Հատուկ առաջարկներ

Գործում են սեզոնային զեղչեր`

 

  • 01.02-ից մինչև 30.04 - 20%
  • 01.05-ից մինչև 31.05 - 10%
  • 01.11-ից մինչև 30.11 - 10%  
  • 01.12-ից մինչև 31.12 - 20%


Հարմարություններ

Ջեռուցում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում 2-րդ մասնաշենքում, տաք ջրամատակարարման ժամեր 1-ին մասնաշենքում` 08:00-09:00, 16:00-17:00, 20:00-21:00, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, վերելակ 2-րդ մասնաշենքում, սենյակներ/հարմարություններ հաշմանդամների համար, այգի, ավտոկայանատեղ, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում, համարում սննդի մատուցում:

Մոտակա տեսարժան վայրերը

Հրազդան գետ, գեղատեսիլ բնություն:

 

Ստանդարտ Երկտեղանոց/Թվին համար 2-րդ մասնաշենք 

Հարմարություններ

Ջեռուցում, Նախասրահ, Ննջասենյակ, Սանհանգույց , Ջրամերսող ցնցուղախցիկ, Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հայելի , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Սառնարան , Լվացարան:

Համարի մակերեսը` 20 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2+1/բազմոց/:

 



Երկտեղանոց կիսալյուքս համար 2-րդ մասնաշենք 

Հարմարություններ

Ջեռուցում, նախասրահ, ննջասենյակ, հյուրասենյակ, սանհանգույց, ջրամերսող ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հայելի, սեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, բազմոց, սառնարան

Համարի մակերեսը` 20-30 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2+2/բազմոց/:

 

 

 

Չորստեղանոց լյուքս համար 2-րդ մասնաշենք 

Հարմարություններ

Ջեռուցում, նախասրահ, 2 ննջասենյակ, հյուրասենյակ, սանհանգույց, ջակուզի, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հայելի, սեղան, զգեստապահարան, աթոռ, բազմոց, սառնարան, Պատշգամբ

Համարի մակերեսը`35 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 4:

 

 

 

Երկտեղանոց լյուքս համար 2-րդ մասնաշենք 

Հարմարություններ

Ջեռուցում, Ննջասենյակ, Հյուրասենյակ , Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հայելի , Սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազմոց , Սառնարան , Պատշգամբ

Համարի մակերեսը` 25 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2:

 

 

Առողջարանում գործում են՝

 

- լոգանքներ՝ Արզնի հանքային ջրով, փշատերևով

- կավաբուժություն 

- ողնաշարային խնդիրների բուժում, տիբեթյան բնական նեֆրիտ ունեցող NUGA BEST մերսող ապարատով

- ջրաբուժություն՝ ստորջրյա մերսում, շրջանային, հովհարային, վերընթաց, անձրևային և շարկո ցնցուղներ

- մանուալ թերապիա՝ մերսումներ, բուժական ֆիզկուլտուրա, քայլուղի

- պարաֆինոթերապիա, տորֆոթերապիա

- ինհալատորիում և թթվածնաթերապիա

- ասեղնաբուժություն

- աղիքային և ստամոքսային լվացումներ հանքային ջրով

- գինեկոլոգիական ոռոգում հանքային ջրով

- էլեկտրոֆիզիոթերապիա՝ էլեկտրոֆորեզ, Դ. Արսոնվալ, գերբարձր հաճախականության հոսանք (Ու.Վ.Չ.), կվարց, գերձայն (Ու.Զ.Տ.), սինուսային մոդուլացված հոսանք (ամպլիպուլս), էլեկտրաքուն

 

Արզնի առողջարանում ցուցված հիվանդությունների բուժումը

 

1. Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ՝ 

 

ա/ սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ)՝ կայուն ստենոկարդիա, հետինֆարկտային կարդիոսկլերոզ

բ/ հիպերտոնիկ հիվանդություն, I և II աստիճան

գ/ ռևմատիկ և այլ պատճառներով առաջացած միոկարդիտ, սուր վիճակից 6-8 ամիս անց

դ/ տարբեր պատճառներով առաջացած միոկարդիոդիստրոֆիա

ե/ սիրտ-անոթային համակարգի նևրոզներ 

 

2. Աղե-ստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդություններ՝

 

ա/ ստամոքսի և աղիների քրոնիկական բորբոքային հիվանդություններ

բ/ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցեր

գ/ լյարդի, լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի քրոնիկական բորբոքային հիվանդություններ

 

3. Հենաշարժիչ ապարատի հիվանդություններ՝ 

 

ա/ արտրիտներ, արտրոզներ, օստեոխոնդրոզ

 

4. Նյութափոխանակության խանգարումներ՝

 

ա/ շաքարային դիաբետ՝ թեթև և միջին ծանրություն

բ/ ճարպային փոխանակության խանգարում

գ/ պոդագրա (միզաքարային հիվանդություն)

 

5. Կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդություններ

 

6. Նևրոզներ, գերհոգնածություն

 

Հակացուցված են `

 

1.  վերը թվարկված հիվանդությունները  սրացման շրջանում 

 

2.  Օնկո /Ուռուցքային / հիվանդությունները

 

 

 

Ժամանց

 

Ազատ ժամերին հանգստացողներն օգտվում են առողջարանի բազմաթիվ զվարճանքներից՝ բիլիարդ, թենիս, շախմատ, կինոդահլիճ եւ սպորտային դահլիճ՝ համալրված մարզասարքերով: 

Առողջարանի տարածքում գործում են մինի ֆուտբոլի, բասկետբոլի եւ վոլեյբոլի խաղադաշտեր: Առողջարանում կա նաեւ փակ լողավազան: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները