Աղվերան Հյուրանոց

Լավ 8.3
Ըստ կարծիքների
Արզաքան, Անտառային 1

Ամրագրել

Երևանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա Դալար գետի ձախ ափին՝ Ծաղկունյաց լեռները պատող անտառի մեջ է տեղակայված 6 հա տարածք զբաղեցնող բարձրակարգ հյուրանոցը: Փարթամ բնությունն ու կենարար օդը տարվա բոլոր եղանակներին կդառնան Ձեր լիարժեք հանգստի գրավականը:

«Բեսթ Վեստերն Աղվերան» հյուրանոցը ժամանակակից հյուրանոցային համալիր է. գլխավոր մասնաշենք՝ հանգստի և զվարճանքի գոտիներով և յոթ իրար հետ կապակցված մասնաշենք, որտեղ հյուրերի են սպասում տարբեր չափերի 56 հարմարավետ հյուրանոցային համարներ՝  SNGL, DBL, Deluxe, Luxe, Family, Duplex: Բոլոր համարներն ունեն գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբներ:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.06-31.08 01.01-31.05
01.09-31.02
Մեկտեղանոց $ 25000 $ 22000
Երկտեղանոց $ 40000 $ 35000
Դելյուքս $ 45000 $ 40000
Լյուքս $ 50000 $ 45000
Երկհարկանի $ 70000 $ 65000
Ընտանեկան $ 70000 $ 65000


* Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ, ընթրիք, փակ լողավազան, սեղանի թենիս, մանկական

խաղասենյակ և խաղահրապարակ:

* Անվճար WI - FI ինտերնետ:

* Մինչև 6 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար է:



Հատուկ առաջարկներ

«Հարսանեկան»  փաթեթ

Փաթեթն իր մեջ ներառում է՝

 

  • գիշերակաց նախընտրած համարում
  • անակնկալ հյուրանոցի կողմից
  • 5 % զեղչ

 



Հարմարություններ

Ջեռուցում, օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, վերելակ, այգի, կանաչ գոտի, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հարմարություններ, բանկոմատ, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, համարում սննդի մատուցում, տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:

Մոտակա տեսարժան վայրերը

Դալար գետ, Ծաղկունյաց լեռներ:

Ժամանակակից ձևավորմամբ և հարմարավետ կահավորանքով համարներում Դուք կվայելեք կատարյալ հանգիստ:

 

 Համարները հագեցած են

 

 

  •      Հեռախոսով`միջազգային կապով 

 

 

 

  •     Արբանյակային ալեհավաքով

 

 

 

  •      LCD հեռուստացույցով

 

 

Համարները ապահովված են տաք և սառը ջրով, կենտրոնացած ջեռուցմամբ: Ձեր տրամադրության տակ է լոգասենյակը՝ բոլոր հարմարություններով:

 

 

 

Հավելյալ

Գլխավոր մասնաշենքի առաջին հարկում սեղանի թենիսի և բիլիարդի սրահներն են, բարը, սրճարանը, Room service, ինտերնետ սրահ, VIP հանգստի սրահը, մանկական խաղասենյակը: Բիլիարդի և snooker-բիլիարդի սրահները միավորվում են հարմարավետ բարով: Երկրորդ հարկում 100 մարդու համար նախատեսված ռեստորանն է , որը հիանալի վայր է նաև միջոցառումների ացնկացման համար: Գլխավոր մասնաշենքի վերին հարկում ` պանորամային պատուհաններով և ապակե ծածկով, գտնվում է ևս մեկ լողավազան, բար, մարզասարքերով ապահովված տարածք: Այս վայրը կատարյալ է հանգստի և առողջության վերականգման համար: Նույն նպատակին կարող է ծառայել նաև շոգեբաղնիքը, որը գտնվում է հյուրանոցային համարների հարկաբաժնում: Բոուլինգի սիրահարների առաջ իր դռները կբացի բոուլինգ - կենտրոնը, ուր տանում են գեղեցիկ ճեմուղիները: Բոուլինգ-կենտրոնի վերևում բացօթյա սրճարանն է, որը նայում է շատրվանով ջրավազանին: Գողտրիկ կամրջակը կօգնի Ձեզ հայտնվել բաց լողավազանի մոտ, որն ունի նաև մանուկների համար նախատեսված հատված: Ամառային բացօթյա խնջույքների կազմակերպման համար գետի ափին տաղավար-զրուցարաններով գեղատեսիլ հանգստի գոտին է՝ կից բոլոր հարմարություններով (անհատական մանղալ, լվացարան և այլն):



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները