Հաղարծին Հյուրանոց Դիլիջան

Լավ 7.3
Ըստ կարծիքների
Դիլիջան, Կամոյի 121

Ամրագրել

«Հաղարծին» հյուրանոցը  գտնվում է գեղատեսիլ դիլիջանյան բնության գրկում:

Այցելելով այս համալիրը Դուք կարող եք գտնել Ձեզ հոգեհարազատ վայրեր ու գողտրիկ անկյուններ, տեսնել ու զգալ ազգային մշակութային, հոգևոր անանց արժեքներ, համտեսել հայկական համադամ խորտիկներ, անցկացնել Ձեր հանգիստը նորաստեղծ համալիրում, որտեղ Ձեզ կդիմավորեն համալիրի բարեհամբույր սպասարկող անձնակազմը:

Հյուրանոցային համալիրում կարող եք գտնել զվարճանքների բավականին մեծ ընտրանի: Հանգստանալով Դիլիջանի Հաղարծին հյուրանոցում հնարավորություն կունենաք օգտվելու հյուրանոցի լողավազանից, ռուսական և ֆինական բաղնիքներից, մարզասրահից, բիլիարդից, սեղանի թենիսից, նիստերի դահլիճից, հյուրանոցի բարձրակարգ ռեստորանից և այլն: Հյուրանոցում կա նաև մանկական խաղահրապարակ, որտեղ Ձեր մանուկները կարող են հաճելի ժամանակ անցկացնել:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01 - 31.12
Մեկտեղանոց ստանդարտ $ 25000
Երկտեղանոց ստանդարտ $ 30000
Երեքտեղանոց ստանդարտ $ 35000
Ընտանեկան (4 անձ) $ 40000
Քոթեջ (4 անձ) $ 100000
Քոթեջ (6 անձ) $ 120000


* Համարի գինը ներառում է` նախաճաշ, հարկերը, սեղանի թենիս, մարզասրահ, մանկական խաղասենյակ, փակ

լողավազան:

* Անվճար ինտերնետ կապ /wired/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

* Մինչև 5 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար:

* 5-ից 10 տարեկան երեխաներին տրվում է 50 % զեղչ սննդի համար:

 



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Ջեռուցում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, այգի, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հնարավորություններ, կանաչ գոտի, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, դայակի ծառայություն:

Մոտակա տեսարժան վայրերը

Հաղարծին վանքային համալիր, Հաղարծին գետ:

 

  • Մեկտեղանոց համար 
  • Երկտեղանոց համար 
  • Թվին համար 
  • Չորստեղանոց համար 
  • Երեքտեղանոց համար

 

 

 

Բոլոր համարներն ունեն հետևյալ հարմարությունները՝

 

  • Ջեռուցում 
  • Ննջասենյակ 
  • Սանհանգույց 
  • Ջրամերսող ցնցուղախցիկ 
  • Լվացարան 
  • Զուգարան 
  • Վարսահարդարիչ 
  • Տեղական հեռուստաալիքներ 
  • Արբանյակային հեռուստաալիքներ 
  • Հեռախոս 
  • Հայելի 
  • Սեղան 
  • Զգեստապահարան 
  • Աթոռ 
  • Բազկաթոռ 
  • Մինիբար պատվիրովի 
  • Պատշգամբ որոշ համարներում

 

 

 

 

Համալիրի տարածքում գործում են՝

 

  • Ռեստորան` 160 նստատեղով 
  • Բանկետային սենյակներ` 32 նստատեղով 
  • Կոնֆերենց սրահ` 60 նստատեղով, որտեղ կա լայն պլազմային հեռուստացույց 
  • VIP-սրահ բիզնես-հանդիպումների համար` 10 նստատեղով 
  • Առանձին տաղավարներ` 9 փակ և 4 բացօթյա, ընդհանուր 144 նստատեղով:

 

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները