Դիանա Հյուրանոց Գորիս

6.4
Ըստ կարծիքների
Գորիս, Արցախյան 30

Ամրագրել

Գորիսի «Դիանա» հյուրանոցային համալիրի հյուրընկալ անձնակազմը ուրախ կլինի ողջունել բոլոր հյուրերին, ովքեր այցելել են Հայաստան և ընտրել այս հյուրանոցը։ Ձեզ համար կապահովեն ջերմ ընդունելություն և բարձրակարգ սպասարկում ցանկացած ժամանակ ու կդարձնենք Ձեր հանգիստն անմոռանալի։

«Դիանա» հյուրանոցային համալիրի նորակառույց 5 հարկանի շենքն ունի ժամանակակից հետաքրքիր ճարտարապետական լուծումներ։ Ինտերյերի յուրահատուկ դիզայնը ստեղծում է հիանալի միջավայր լիարժեք հանգստի և արդյունավետ աշխատանքի համար։ Նրբաճաշակ ձևավորումը, հանգիստ մթնոլորտը և ժամանակակից հարմարությունները համապատասխանում են ինչպես հանգստացողների, այնպես էլ գործարարների պահանջներին։ 


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01-31.12
Մեկտեղանոց $ 19000
Երկտեղանոց $ 23000
Երեքտեղանոց $ 30000
Չորստեղանոց $ 38000
Ռոյալ $ 150000
Կիսալյուքս $ 30000
Լյուքս $ 40000
Ընտանեկան $ 45000
VIP $ 60000


* Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ:

* Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի համարներում և հանրամատչելի վայրերում:

* Մինչև 6 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:

* Ցանկացած տիպի լրացուցիչ մահճակալ կամ բազմոց պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:

* 6-12 տարեկան երեխաներն առկա մահճակալներում տեղաբաշխելիս տրվում է 50% զեղչ` մեկ անձի համար

սահմանված գնից: 



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Ջեռուցում, օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, վերելակ, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հարմարություններ, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի պահպանում:

Մոտակա տեսարժան վայրերը

Սատանի կամուրջը Խնձորեսկում, ապշեցնող սարեր:

Ստանդարտ մեկտեղանոց

Հարմարությունները

Կահավորված լողասենյակ, վարսահարդարիչ, LCD հեռուստացույց` կաբելային կապով, wi-fi անվճար ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, մինի-բար, սեյֆ, թեյնիկ և բաժակներ։

 

 

 

 

 

Ստանդարտ երկտեղանոց

Հարմարությունները

Լիարժեք կահավորված լողասենյակ, վարսահարդարիչ, LCD հեռուստացույց` կաբելային կապով, wi-fi անվճար ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, մինի-բար, սեյֆ, թեյնիկ և բաժակներ։

 

 

 

 

 

 

Ընտանեկան

Հարմարությունները

Լիարժեք կահավորված լողասենյակ, վարսահարդարիչ, LCD հեռուստացույց` կաբելային կապով, wi-fi անվճար ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, մինի-բար, սեյֆ, թեյնիկ և բաժակներ։ 

 

 

 

 

 

Կիսալյուքս

Հարմարությունները

Երկտեղանի մահճակալ, լիարժեք կահավորված լողասենյակ, վարսահարդարիչ, LCD հեռուստացույց` կաբելային կապով, բացվող բազմոց, wi-fi անվճար ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, մինի-բար, սեյֆ, թեյնիկ և բաժակներ։

 

 

 

 

 

 

Լյուքս

Հարմարությունները

Երկտեղանոց մահճակալ, լիարժեք կահավորված լողասենյակ, վարսահարդարիչ, LCD հեռուստացույց` կաբելային կապով, wi-fi ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, սեյֆ, սառնարան, թեյնիկ և բաժակներ և առանձին օդորակիչ։ 


 

 

 

 

 

 

VIP

Հարմարությունները

Առանձին մեծ հյուրասենյակ, երկտեղանի մահճակալով ննջարան, խոհանոց` իր բոլոր հարմարություններով, ջակուզիով և լողախցիկով լոգարան։ Համարում կա համակարգիչ, LCD հեռուստացույց` կաբելային կապով, wi-fi անվճար ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, աթոռներ, սեյֆ, սառնարան, թեյնիկ և բաժակներ, վարսահարդարիչ և առանձին օդորակիչ։ 

 

 

 

 

Արքայական համար

 

Որոշ համարներ ունեն պատշգամբ։

Հնարավոր է լրացուցիչ մահճակալի ավելացում։ 

 

 

 

 

 

 

 

Նիստերի դահլիճ

«Դիանա» հյուրանոցային համալիրն առաջարկում է կոնֆերանսներ, ժողովներ, սեմինարներ, թրեյնինգներ անցկացնելու ծառայություն։ Հյուրերի տրամադրության տակ է գտնվում նիստերի դահլիճը, որտեղ կարող է տեղավորվել մինչև 50 մարդ։ Համալիրը կազմակերպում է նաև սուրճի ընդմիջումներ և բիզնես լանչեր։

Անձնակազմը ցանկանում է նպաստել բիզնեսի զարգացմանը Հայաստանում և ստեղծում է հատուկ պայմաններ գործարարների համար։ Տրամադրվում են անհրաժեշտ բոլոր սարքավորումները` պրոյեկտոր, էկրան, համակարգիչ։ 

 

 

 

 

 

 

 

 

Լողավազան /նորույթ/

 

 

 

 

 

 

 


Գեղեցկության սրահ

«Դիանա» համալիրի առաջին հարկում գործում է նաև գեղեցկության սրահ։ Այստեղ կարող եք հարդարել ձեր մազերն ու եղունգները։ Օգտագործվող արդիական նյութերն ու հարդարման միջոցները, ինչպես նաև աշխատող վարսահարդարների ու մատնահարդարների տարիներով ձեռք բերված փորձը թույլ են տալիս աշխատել հմտորեն` գոհացնելով հաճախորդին։ Վարսահարդարները Ձեզ համար կընտրեն անկրկնելի ոճային կտրվածք: Կատարվում են նաև հարսանեկան և տոնական սանրվածքներ: 

 

 

 

 

Խաղասրահ

«Դիանա» հյուրանոցային համալիրի առաջին հարկում գործում է խաղասրահ։ Մեծերի և փոքրիկների համար առաջարկվում է զվարճալի խաղերի մեծ ընտրանի։ Հյուրընկալ այս միջավայրում ստեղծված են հրաշալի պայմաններ հաճելի և ուրախ ժամանցի կազմակերպման համար։ 

Ձեր տրամադրության տակ է գտնվում բոուլինգի 2 ուղի` հագեցած Brunswick ընկերության լավագույն սարքավորումներով։ Բոուլինգը և՛ սպորտ է, և՛ ակտիվ հանգիստ, և՛ հիանալի հնարավորություն ընկերների, ընտանքի հետ ուրախ ժամանակ անցկացնելու։ Բոուլինգի հարևանությամբ գործում է բար, որտեղ կարող եք ըմպել տարբեր խմիչքներ, հյութեր։ 

Սպորտային խաղերը` բասկետբոլը, հոկեյը, գրավում են երեխաներին, ինչպես նաև նպաստում են մարզական ոգու զարգացմանը։ Մեքենա վարելու, տարբեր զենքերից կրակելու վիդեոխաղերը երեխաների մոտ զարգացնում են ուշադրության կենտրոնացումը, ռեակցիան։ 

Նաև կարող եք խաղալ բիլիարդ բարի հարևանությամբ գտնվող սրահում։ 

 

 

 

 

 

 

 

 

Մարզասրահ /նորույթ/

 

 

 

 

Ռեստորան

«Դիանա» հյուրանոցային համալիրն ունի 300 տեղանոց, շքեղորեն վերանորոգված ռեստորան։ Այն գտնվում է շենքի 2-րդ հարկում։ Ռեստորանը տարբերվում է ջերմ մթոնլորտով, նորաձև դիզայնով և իհարկե հարուստ ճաշացանկով: Այստեղ Ձեզ են առաջարկում ազգային ճաշատեսակների մեծ ընտրանի։ Ներկայացնում են նաև բազմազան ուտեստների մենյու կովկասյան, եվրոպական, ռուսական խոհանոցներից:  Հմուտ խոհարարը խորհուրդ է տալիս բացառիկ սոուսներ` պատրաստված յուրահատուկ բաղադրատոմսերով, որոնք անկրկնելի համ կտան Ձեր ընտրած ճաշատեսակին: 

Ռեստորանը հարմար վայր է համեղ և օգտակար սննդի կողմնակիցների համար։

Այստեղ կարող եք նշել նաև կարևոր իրադարձություններ: Ձեր և Ձեր հյուրերի համար կկազմակերպվի անմոռանալի ժամանցային ծրագիր: 

Գործում է նաև առաքման ծառայություն:

 

 

 

 

 

 

 

Լոբբի բար

Հյուրանոցում հաճելի հանդիպումների վայր է բարը, որը գտնվում է 3-րդ հարկում։ Ինտերյերի դիզայնը համադրում է պարզություն և արդիականություն, իսկ տիրող առանձնահատուկ մթնոլորտը նպաստում է անկաշկանդ շփմանը։ Այն հարմարավետ վայր է գործարար հանդիպումների և անձնական զրույցների համար` մի բաժակ անուշաբույր սուրճի շուրջ։ Բարում կարող եք անցկացնել երեկոները և կազմակերպել ռոմանտիկ ընթրիքներ։ Այստեղ կարող եք փորձել լավագույն ապրանքանիշերի գինիներ և ոգելից խմիչքներ, պատվիրել թեթև ուտեստներ և աղանդեր։ 

Նաև կարող եք խաղալ բիլիարդ բարի հարևանությամբ գտնվող սրահում։ 

 

 

 

 

 

Սրճարան  «Դի Էֆ Սի»

Հուրանոցային համալիրի առաջին հարկում գործում է արագ սպասարկվող սննդի «ԴԻ ԷՖ ՍԻ» սրճարանը։ Այստեղ հյուրընկալ, բարեհամբույր անձնակազմը հաճելի մթնոլորտ կապահովի ձեր և ձեր ընտանիքի համար և կօգնի ընտրություն կատարել հարուստ կերակրացանկից։ Միջավայրը հիանալի է նաև ընկերների հետ հանդիպման համար։ «ԴԻ ԷՖ ՍԻ»-ի համեղ մենյուն ներառում է սիրված ուտեստներ` ֆրի, համբուրգերներ, սենդվիչներ, պիցցաների լայն տեսականի, հավից պատրաստված փոփ-քոռն և այլ ուտեստներ, ինչպես նաև լանչեր։ 

Սրճարանի պատակն է ապահովել որակյալ սննդի պատրաստում, արագ և բարեկիրթ սպասարկում, մատչելի գներ, մաքուր և հաճելի միջավայր։ Այստեղ աշխատում են Հայաստանի առաջատար մատակարարների հետ, գնում են տեղական արտադրանք, օգտագործվում միայն բնական և որակյալ սննդամթերք։ 

Առաքման ծառայությունը հասանելի է 10:00-ից մինչև 22:00։ 

«ԴԻ ԷՖ ՍԻ» սրճարանում գործում է նաև կինոդիտման սրահ, որտեղ կարող եք դիտել լավագույն ֆիլմերն ու մուլտֆիլմները 3D ձևաչափով։ 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները