Ծաղկահովիտ հյուրանոց Ծաղկաձոր

Լավ 7.9
Ըստ կարծիքների
Ծաղկաձոր, Տանձաղբյուրի 25

Ամրագրել

«Ծաղկահովիտ» հյուրանոցի գլխավոր առավելությունը քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված լինելն է. այստեղից կարելի է ոտքով գնալ Ճոպանուղի, այցելել քացաքի տեսարժան վայրերը: Համալիրի հեռավորությունը ճոպանուղուց 0,5 կմ է, իսկ «Կեչառիս» վանական համալիրից` 0.6 կմ: Հյուրանոցի այցելուները ունեն եզակի հնարավորություն մոտ լինել բնությանը և վայելել համալիրի պատրաստակամ և բարեհամբույր աշխատակազմի սպասարկումը: 

Հյուրանոցի ընդարձակ բակային տարածքը հիանալի վայր է մաքուր օդում զբոսանքներ կատարելու համար: Հյուրանոցային համալիրը հարմար է ընտանեկան զանազան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև՝ Ծաղկաձորի բնության գրկում ընտանիքի, աշխատակազմի կամ ընկերների հետ լիարժեք հանգստի կազմակերպման համար: «Ծաղկահովիտ» հյուրանոցում կա այն ամենը, ինչը Ձեր հանգիստը կդարձնի անմոռանալի, հարմարավետ և միանգամայն ապահով: Համալիրն ունի նաև ընդարձակ ավտոկայանատեղի և հնարավորություն` Ձեր ավտոմեքենան կայանելու շենքի կայանատեղիում, իսկ եթե կցանկանաք՝ նույնիսկ ձեր համարի պատշգամբի տակ՝ ինչպես ձեր սեփական տանը: Ծաղկաձորը նաև հրաշալի վայր է Հայաստանի զբոսաշրջիկների համար (հատկապես ամռանը): 


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.06 - 01.09
01.01 - 01.03
01.04 - 01.05
01.09 - 01.12
Ստանդարտ մեկտեղանոց $ 10000 $ 8000
Ստանդարտ երկտեղանոց $ 15000 $ 13000
Կիսալյուքս մեկտեղանոց $ 19000 $ 17000
Կիսալյուքս երկտեղանոց $ 25000 $ 23000
Լյուքս $ 38000 $ 30000
Երկտեղանոց $ 20000 $ 18000
Լյուքս (3 սենյակ) $ 35000 $ 30000

 

* Համարի գինը ներառում է հարկերը, նախաճաշ:

* Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

* Մինչև 3 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:

 



Հատուկ առաջարկներ

 

  • Միայն նորապսակների համար 20% զեղչ: Գիշերակացի դեպքում նաև հատուկ կահավորված սենյակ, ծաղիկներ և քաղցրավենիք, անվճար բիլիարդ:

 



Հարմարություններ

Սենյակներ չծխողների համար, սենյակներ հաշմանդամների համար, ջեռուցում, օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, ավտոկայանատեղ, կանաչ գոտի:

Մոտակա տեսարժան վայրերը

«Կեչառիս» վանական համալիրը, Օրբելի եղբայների տուն-թանգարանը, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սբ. Նշան եկեղեցի, Կաթողիկե եկեղեցի, Ծաղկաձորի ճոպանուղի, սահուղիներ:

Էկոնոմ Մեկտեղանոց

Հարմարությունները 

Ջեռուցում, ննջասենյակ, սանհանգույց, ցնցուղ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հայելի, գրասեղան, զգեստապահարան, աթոռ, հեռախոս:

 

 

 

Երկտեղանոց Էկոնոմ

Հարմարությունները

Ջեռուցում, ննջասենյակ, սանհանգույց, ցնցուղ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հայելի, գրասեղան, զգեստապահարան, աթոռ, հեռախոս: 

Էկոնոմ Թվին
Հարմարությունները 
Ջեռուցում, ննջասենյակ, սանհանգույց, ցնցուղ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հայելի, գրասեղան, զգեստապահարան, աթոռ, հեռախոս, պատշգամբ: 

Կիսալյուքս Մեկտեղանոց
Հարմարությունները 
Ջեռուցում, նախասրահ, ննջասենյակ, հյուրասենյակ, սանհանգույց, ցնցուղ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, գրասեղան, փոքր սեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, բազմոց, սառնարան, պատշգամբ: 

 

 

 

Կիսալյուքս Երկտեղանոց

Հարմարությունները

Ջեռուցում, ննջասենյակ, նախասրահ, հյուրասենյակ, սանհանգույց, լվացարան, զուգարան, ցնցուղ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հայելի, գրասեղան, զգեստապահարան, սառնարան, պատշգամբ, բազկաթոռ, բազմոց, փոքր սեղան, աթոռ, հեռախոս: 

 

 

 

Կիսալյուքս Թվին 

Հարմարությունները 

Ջեռուցում, 2 մահճակալ, ննջասենյակ, նախասրահ, հյուրասենյակ, սանհանգույց, լվացարան, զուգարան, ցնցուղ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հայելի, գրասեղան, զգեստապահարան, սառնարան, պատշգամբ, բազկաթոռ, բազմոց, փոքր սեղան, աթոռ, հեռախոս: 

 

 

 

Լյուքս համար

Հարմարությունները

Ջեռուցում, նախասրահ, ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց (կերակուր պատրաստելու հարմարություններ), սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, վարսահարդարիչ, հայելի, սեղան, գրասեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, բազմոց, սառնարան, հեռախոս:

 

 

 

Երկտեղանոց Դելյուքս

Հարմարությունները

Ջեռուցում, երկտեղանի մահճակալ, բազմոց, հեռուստացույց, լոգարան, սանհանգույց, լվացարան, զուգարան, ցնցուղ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հայելի, գրասեղան, բազկաթոռ, սեղան, աթոռ, հեռախոս:

 

 

 

Ժամանց

«Ծաղկահովիտ» հյուրանոցի դիրքը հնարավորություն է տալիս շրջել քաղաքում և օգտվել ժամանցի բազմատեսակ առաջարկներից: Ինչպես մեր, այնպես էլ քաղաքի այլ համալիրները ունեն բար, բիլիարդի սրահներ և հյուրերի հանգիստն առավել հագեցած դարձնելու բազմաթիվ առաջարկներ: Քաղաքում գործում են տարբեր ռեստորաններ, սրճարաններ, ինտերնետ և բոուլինգ ակումբներ, մարզասրահներ: Որոշ համալիրներում կազմակերպվում են նաև դիսկոտեկներ: 

Սուր զգացողություններ նախընտրողները կարող են վարձույթով ձեռք բերել հեծանիվներ, Segway–ներ, այցելել ձիարշավարաններ: Հարկ է նաև նշել, որ Ծաղկաձորի բնակիչները բարեհամբույր են, հյուրասեր, ձմեռային տուրիզմի և ձիարշավների զարգացած մշակույթի տեր:

 

 

Ռեստորան

«Ծաղկահովիտ» հյուրանոցային համալիրի ռեստորանը նախատեսված է 120 հոգու համար: Հարմար է կորպորատիվ միջոցառումների, ընտանեկան և ընկերական զանազան հավաքույթների համար: Ռեստորանն ունի հարուստ ճաշացանկ` համալրված եվրոպական և տարածաշրջանային բազմազան ճաշատեսակներով: Լավագույնս ներկայացված է հայկական խոհանոցն իր ողջ բազմազանությամբ, ազգային յուրատեսակ և նրբահամ ճաշատեսակներով: Իհարկե, այստեղ կարելի է համտեսել նաև հմուտ խոհարարի հատուկ բաղադրատոմսով պատրաստված հայկական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը` ավանդական խորովածը: Հյուրանոցի այցելուներին մատուցվում է երեքանգամյա սնունդ` անհամեմատելի մատչելի գներով և բարձր որակով: Բացի հայկական խոհանոցից և այլ ազգերի ճաշատեսակներից, կարող եք համտեսել նաև «Ծաղկահովիտ» հյուրանոցի ֆիրմային տեսականին:

 


Կոնֆերենց դահլիճ

Համալիրի կոնֆերանսների սրահը հարմար է տարբեր սեմինարներ, համաժողովներ, գիտաժողովներ, գործնական հանդիպումներ կազմակերպելու համար: Սրահը կարելի է ձևավորել պատվերից հետո` պատվիրատուի նախընտրած դասավորվածությամբ, նախատեսված է 60-70 հոգու համար, հագեցած է անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Պատրաստակամ և բարեհամբույր աշխատակազմը պատրաստ է անելու այն ամենը, ինչը անհրաժեշտ է Ձեր միջոցառումների և կոնֆերանսների հաջող ընթացքի համար:

 

 

Բար

Օրվա ավարտին հաճելի է նստել հանգստավետ մի վայրում և ճաշակով երաժշտության ներքո վայելել մի գավաթ սուրճ կամ վիսկի: 

«Ծաղկահովիտ» հյուրանոցի ներսում կա գեղեցիկ ինտերիերով, մինչև 30 հոգու համար նախատեսված բար: Այստեղ կգտնեք տարբեր տեսակի և նախասիրությունների ալկոհոլային և ոչ ալկոլհոլային խմիչքներ, կոկտեյլներ և հյութեր: Հատուկ ուշադրության է արժանի հյուրանոցի ֆիրմային «Ծաղկահովիտ» կոկտեյլը, որի յուրահատուկ բաղադրատոմսը ներդաշնակեցված է  հյուրանոցի բնական ու հարմարավետ միջավայրի հետ: 

Ինչպես հյուրանոցի ամբողջ տարածքում, այնպես էլ բարում կա անվճար Wi-Fi ինտերնետ կապ, իսկ անմիջապես հարևանությամբ`բիլիարդ, որը միշտ այցելուների տրամադրության տակ է: Բարն աշխատում է ամեն օր` 24 ժամյա ռեժիմով:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները