Ռոսիա հյուրանոց Ծաղկաձոր

Բացառիկ 9.5
Ըստ կարծիքների
Ծաղկաձոր, Գրիգոր Մագիստրոս 8

Ամրագրել

«Ռոսիա» հյուրանոցը համապատասխանում է բարձր միջազգային չափանիշներին: «Ռոսիա»-ն արված է «HYATT» հյուրանոցի ոճով:

Հյուրանոցն առաջարկում է հանգստացողներին համարներ` սկսած դասական Single/Duble և վերջացրած 2 առանձնասենյակներ «Presidetial Luxe» -ով: Հյուրանոցի առաջին հարկը կահավորված է փափուկ կահույքով և պահանջարկ վայելող էկզոտիկ ծառերով: Հյուրանոցը ունի 2 ապակե վերելակներ, որոնցից Ձեզ համար բացվում է ընդունարանի հիանալի տեսարանը` յուրահատուկ «Նոր Ռուս» լաունջ բարով:

Հյուրանոցի բոլոր հարկերում տեղադրված է աուդիո-ձայնարկիչներ որոնցից հնչում է հաճելի և մեղմիկ երաժշտություն: «Hotel Russia»-ն հյուրանոցը հսկվում է շուրջօրյա: Նախամուտքում գործում է բացօթյա սրճարան, որտեղ Դուք միշտ կարող եք հանգստանալ` մաքուր և հայկական զբոսաշրջության թարմեցնող լեռնային օդով: Հյուրանոցը տրամադրում է անձնական ավտոբուս 30 անձի համար, որն ապահովում է տեղափոխումը մինչև ճոպանուղի, ինչպես նաև ամբողջ Ծաղկաձորով:

Ձմռան ժամանակ նախատեսված է սպորտային սարքավորումներ ձմեռային սպորտաձևերի համար, որոնք հնարավոր է վարձել և պահպանել: Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորը հագեցված է միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան։ Ամառային հանգիստն այսստեղ անց են կացնում քաղաքի մեծ թվով  հյուրեր։

       


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.07-15.09
01.12-31.03
16.09-01.12
01.04-30.06
Մեկտեղանոց $ 35000 $ 30000
Երկտեղանոց $ 60000 $ 50000
Ընտանեկան սուիտ $ 80000 $ 70000
Սենիոր սուիտ $ 70000 $ 60000
Ջունիոր սուիտ $ 90000 $ 80000
Դելյուքս $ 100000 $ 90000
Լյուքս $ 120000 $ 110000
Նախագահական $ 140000 $ 130000


* Համարի գինը ներառում է հարկերը, 3-անգամյա սնունդ, լողավազան մինչ ժ. 17:00, մարզասրահ, սեղանի թենիս,

մանկական խաղասենյակ, կինոդահլիճ, ՄԱՖ ակումբ, հանգստի սենյակ:

* Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի համարներում և հանրամատչելի վայրերում:

* Մինչև 5 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:

* 5 տարեկանից բարձր երեխաներին և չափահասներին լրացուցիչ մահճակալներ տրամադրվում են լրավճարով:



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Ջեռուցում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, վերելակ, հուշանվերների վաճառքի կետ, այգի, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հարմարություններ, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում, դայակի ծառայություն:

Մոտակա տեսարժան վայրերը

«Կեչառիս» վանական համալիրը, Օրբելի եղբայների տուն-թանգարանը, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սբ. Նշան եկեղեցի, Կաթողիկե եկեղեցի, Ծաղկաձորի ճոպանուղի, սահուղիներ:

Սինգլ/Դաբլ

Հարմարությունները

Հարմարավաետ սենյակ մեկ կամ երկու հոգու համար` հարմարավետ երկտեղանոց մահճակալով: Համարում կա փափուկ բազմոց, լրագրասեղան, փոքր պահարան, սպիտակեղենի պահարան, չհրկիզվող պահարան, բազմալիքային հեռուստատեսություն, անվճար WI-FI ինտերնետ, ներքին հեռախոս: Բոլոր համարները էլեկտրոնային քարտ-բանալիով, ինչպես նաև համարում կա մինի-բար: Լոգասենյակներն ունեն լոգախցիկներ` շուրջօրյա տաք և սառը ջրով, սանհանգույցի միանգամյա օգտակործման պարագաներ: Որոշ սենյակներ ունեն շարժական սանդուղք ննջասենյակից 2-րդ հարկ:

 

 

Թվին

Հարմարությունները

Երկտեղանոց համար առանձին մահճակալներով: Որոշ համար Single,Duble, Twin շարքից միացված են ներքին դռներով, ինչը տալիս է հրաշալի հնարավորություն ընտանեկան հանգստի երեխաների հետ: Համարում կա 2 փափուկ բազմոց, գրասեղան, տրիմո, սպիտակեղենի պահարան, չհրկիզվող պահարան, բազմալիքային հեռուստատեսություն, անվճար WI-FI ինտերնետ, ներքին հեռախոս: Բոլոր համարները էլեկտրոնային քարտ-բանալիով, ինչպես նաև համարում կա մինի-բար: Լոգասենյակներն ունեն լոգախցիկներ` շուրջօրյա տաք և սառը ջրով, սանհանգույցի միանգամյա օգտակործման պարագաներ:

 

 

Ընտանեկան սյուիթ

Հարմարությունները

Երկհարկանի համար 4 հոգու համար, իդեալական համապատասխանում է ընտանեկան հանգստի համար փոքր երեխաների հետ: 1-ին հարկում տեղադրված են 2 առանձին մահճակալներ` նախատեսված երեխաների համար: Շարժական սանդուղքը բարձրացնում է Ձեզ 2-րդ հարկ, որտեղ տեղադրված է երկտեղանոց մահճակալ: Համարում կա 2 փափուկ բազմոց, լրագրասեղան, պահարան, սպիտակեղենի պահարան, չհրկիզվող պահարան, բազմալիքային հեռուստատեսություն, անվճար WI-FI ինտերնետ, ներքին հեռախոս: Բոլոր համարները էլեկտրոնային քարտ-բանալիով, ինչպես նաև համարում կա մինի-բար: Լոգասենյակներն ունեն լոգախցիկներ` շուրջօրյա տաք և սառը ջրով, սանհանգույցի միանգամյա օգտակործման պարագաներ:

 


Սենյոր սյուիթ

Հարմարությունները

Այս հարմարավետ համարը նախատեսված է 2 անձի համար, որտեղ կա երկտեղանոց մահճակալ, ինչպես նաև փափուկ բազմոց` լրագրասեղանով: Համարում կա պահարան, սպիտակեղենի պահարան, չհրկիզվող պահարան, բազմալիքային հեռուստատեսություն, անվճար WI-FI ինտերնետ, ներքին հեռախոս: Բոլոր համարները էլեկտրոնային քարտ-բանալիով, ինչպես նաև համարում կա մինի-բար: Հարմարավետ լոգասենյակներն ունեն լոգախցիկներ` շուրջօրյա տաք և սառը ջրով, սանհանգույցի միանգամյա օգտագործման պարագաներ, ինչպես նաև այդ համարում նախատեսվում են խալաթներ:

 

 

Ջունիոր սյուիթ

Հարմարությունները

Շատ հարմարավետ երկհարկանի համարը նախատեսված է 4 անձի համար: 1-ին հարկում այդ համարի կա 2 առանձին մահճակալ, 2-րդ հարկում` 1 երկտեղանոց մահճակալ: Համարում կա 2 փափուկ բազմոց, լրագրասեղան, պահարան, սպիտակեղենի պահարան, չհրկիզվող պահարան, բազմալիքային հեռուստատեսություն, անվճար WI-FI ինտերնետ, ներքին հեռախոս: Բոլոր համարները էլեկտրոնային քարտ-բանալիով, ինչպես նաև համարում կա մինի-բար: Լոգասենյակներն ունեն լոգախցիկներ` շուրջօրյա տաք և սառը ջրով, սանհանգույցի միանգամյա օգտակործման պարագաներ:

 

 

ԴեԼյուքս

Հարմարությունները

Դելյուքս համարը նախատեսված է 2 անձի համար, տեղադրված է մեկ երկտեղանոց մահճակալ, հարմարավետ հյուրասենյակ, որն ունի փափուկ բազմոց և հյուրասենյակային սեղան4 աթոռներով: Այս յուրահատուկ համարը ունի բացօթյա պատշգամբ` քաղաք Ծաղկաձորի հիանալի տեսարանով: Համարում կա պահարան, սպիտակեղենի պահարան, չհրկիզվող պահարան, բազմալիքային հեռուստատեսություն, անվճար WI-FI ինտերնետ, ներքին հեռախոս:

 

 

 

Լյուքս

Հարմարությունները

Այս համարը նախատեսված է 4 հոգու համար: Համարում կա 2 երկտեղանոց մահճակալներ, յուրաքանչյուր սենյակում դրված է առանձին հեռուստացույց: Հարմարավետ հյուրասենյակում տեղադրված է հարմարավետ փափուկ բազմոց: Ավել հարմարավետության համար, բացի առանձին լոգախցիկներից և ջակուզիից, համարը համալրված է առանձին սանհանգույցով հյուրերի համար:

 

 

 

Նախագահական լյուքս

Հարմարությունները

Մեր համալիրի հպարտությունը, պարծանքը-ամենաշքեղ համար` նախատեսված է 4 անձի համար: Մեծ հյուրասենյակում կա փափուկ բազմոց, հյուրերի համար նախատեսված սեղան, ինչպես նաև աշխատասենյակ, սեղան և առանձին լուսավորություն: 2 առանձին ննջասենյակ իրենց երկտեղանոց մահճակալով: Սենյակներից մեկը ամբողջովին կահավորված է ճերմակ գույնով, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է այս համարների յուրահատուկ շքեղությունը: Համարում կա պահարան, սպիտակեղենի պահարան, չհրկիզվող պահարան, բազմալիքային հեռուստատեսություն, անվճար WI-FI ինտերնետ, ներքին հեռախոս:

 

 

ՄԱՖ ակումբ

Առանձին սենյակ հայտնի ’’ՄԱՖԻԱ’’ խաղի սիրահարների համար: Սենյակը հագեցած է հատուկ խաղային սեղանով, աթոռներով, կա ողջ անհրաժեշտ հավագածու (հատուկ խաղաքարտեր, ձայնագրիչ, դիմակներ), ինչպես նաև նախատեսված փափուկ բազմոց խաղից դուրս մնացած մասնակիցների համար:

 

 

Մանկական սրահ

Նախատեսված է փոքրիկների համար, որոնց միշտ հետևում է հմուտ դայակը: Սենյակի հատակը պատված է նկարազարդ գորգով, նախատեսված երեխաների համար: Սենյակում կա նաև հեռուստացույց DVD-ով, որպեսզի երեխաները մուլտֆիլմեր դիտեն: Սենյակում կան զանազան խաղալիքներ և ալբոմներ նկարելու համար:

 

 

Հանգստի սենյակ

Սենյակը հագեցած է հատուկ հանգստացնող բազմոցներով` հանգստի խաղերի համար, ինչպիսին են նարդին, շաշկին, շախմատը, խաղաքարտերը և այլ սեղանի խաղեր: Սենյակում կա հեռուստացույց և ձայնարկիչ, որտեղից լսվում է թեթև, հաճելի երաժշտություն:

 

 

 

Բանակցությունների սրահ

Միջազգային կոնֆերանսներ անց կացնելու համար հատուկ ներքին հարմարանքներ նախատեսված միջոցառումների անցկացման 50-70 քանակությամբ մարդկանց համար: Սենյակը լուսավորված է հատուկ ֆիլմավերահսկիչով և էկրանով, ինչպես նաև սրահ առանձին սենյակներով բանավոր թարգմանության համար: Սենյակը ձայնազերծված է: Ունի իր առանձին սանհանգույցը:

 

 

Լողավազան

 Հյուրանոցն ունի փակ լողավազան 18x6մ չափսով, խորությունը 100-ից 160սմ: Լողավազանի ջուրը մշտապես ֆիլտրացվում է բազմաթիվ մագրման ֆիլտրացվող հմակարգի օգնությամբ: Լողավազանի շրջակայքում միշտ կա հմուտ փրկարար: Լողավազանը ունի 2 առանձին հանդերձարաններ հանդերձափոփոխության համար պահարաններով, լոգասենյակով: Լողավազանի շրջակայքում դրված են հարմարավետ կաշվե բազմոցներ և աթոռներ:

 

 

 

Մարզասրահ

Մարզասրահը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է մասնագետի օգնություն: Դուք այստեղ կգտնեք զանազան սարքավորումներ:

 

 

 

Լաունջ Բար

Լոբբի-բարը յուրահատուկ անվանումով ’’Նոր Ռուս’’ նախատեսված է միայն հանգստացողների և իր հյուրերի համար յուրահատուկ և էքսկլուզիվ ոճով: Հմուտ բարմենները կպատրաստեն կոկտելներ Ձեր տրամադրության ներքո, ինչպես նաև կառաչարկեն Ձեզ ալկոհոլային և սառը խմիչքների մեծ ընտրանի: Հաճելի լաունջ երաժշտությունը կուղեկցի Ձեզ ողջ ժամանակ մինչ Դուք գտնվում եք բարում:

 

 

 

Կինոսրահ

Կինոսրահը նախատեսված է 70 հոգու համար` տեխնիկապես հագեցած և 8+1 ձայնով: Մեծ էկրան և ձայնադարան, հայտնի ֆիլմեր և մուլտֆիլմեր, ներկայացման ծրագրեր, ինչպես նաև նոր կինովարձույթ: Կինոսրահում տեղադրված են հատուկ փափուկ բազմոցներ բռնակներով` նախատեսված պոպկորնի և սառը ըմպելիքների համար:

 

 

 

Շոգեբաղնիք

Հյուրանոցն ունի 2 տեսակի սաունա-ֆիննական և թուրքական: Դրանցից յուրաքանչյուրում կա առանձին լողավազան մշտապես ֆիլտրացվող ջրով, լոգասենյակով, նախալոգասենյակ և կաշվե փափուկ բազմոց: Սաունան նախատեսված է 4 հոգու համար: Կան խալաթներ և ուրիշ անհրաժեշտ լոգարանային պարագաներ: Անհրաժեշտության դեպքում տրվում են հատուկ հոտավետ նյութեր (անուշահոտություններ):

 

 

 

Զվարճանքների սրահ

Հյուրանոցի տարածքում գործում է հատուկ սրահ նախատեսված երեխաների զվարճանքների համար: Այն հագեցած է հատուկ խաղահրապարակներով, այնպիսիք, ինչպիսիք են լաբիրինտը, տնակները, վազանցուղային ջրավազանները գնդակներով և այլն: Ինչպես նաև կան մանկական համակարգչային և խաղային սարքավորումներ, սեղաններ` սեղանի թենիսի համար: ԵՎ իհարկե Ձեր երեխաներին կհետևի շատ ուշադիր և հետևողական դայակը:

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները