Դելյուքս Հյուրանոց Երևան

6.8
Ըստ կարծիքների
Կոմիտասի 32/1, Երևան

Ամրագրել

Հյուրանոցի հաջող տեղակայումը մայրաքաղաքի բիզնես-կենտրոնում, մոտ գտնվելը փոխադրամիջոցների կանգառներին Ձեզ հնարավորություն կտա հեշտությամբ երթևեկել քաղաքում և հաշված րոպեների ընթացքում հասնել Ձեր նպատակակետին։

Փոքրիկ համարային ֆոնդը թույլ է տալիս հարմարավետորեն հյուրընկալել մոտ 40 այցելու։ Բարձրակարգ հյուրանոցային սենյակները կահավորված են դիզայներական տարբեր ոճերով, որոնք կգոհացնեն նույնիսկ ամենախստապահանջ հյուրերին։ 

2011-ին հյուրանոցային համալիրի ղեկավարությունը հաշվի առնելով հյուրերի հարցումները և ցանկությունները, բարելավվել է կենսակերպի պայմանները և մատուցվող ծառայությունների որակը։

Իր գոյության յոթ տարիների ընթացքում հյուրանոցն իրեն դրսևորել է որպես լիարժեք հանգստի վայր և իր արժանի տեղն է գրավել հյուրանոցային բիզնեսի ցանցում։ 


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01-05.03
01.11-31.12
16.03-31.05 01.06-31.10
Մեկտեղանոց $ 18000 $ 23000 $ 24000
Երկտեղանոց $ 21000 $ 27000 $ 28000
Երեք տեղանոց $ 30000 $ 33000 $ 36000

 

* Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ:

* Անվճար ինտերնետ կապ /wireless/ հյուրանոցի համարներում և հանրամատչելի վայրերում:

* Մինչև 8 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար է:



Հատուկ առաջարկներ

 

  • 10 անձ(և ավելի) խմբերի դեպքում գործում է 10% զեղչ:
  • Մշտական հաճախորդների և գործընկերների համար գործում է զեղչերի ճկուն համակարգ։

 



Հարմարություններ

Ջեռուցում, օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, ավտոկայանատեղ, բիզնես կենտրոն, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի պահպանում, համարում սննդի մատուցում:

Մոտակա տեսարժան վայրերը

Փարաջանովի թանգարան, Սբ. Սարգիս եկեղեցի, Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարան:

Համարների տեսակները՝

 

  • Մեկտեղանոց 
  • Երկտեղանոց/Թվին 
  • Երեքտեղանոց 

 

 

 

Բոլոր համարներում առկա են հետևյալ հարմարությունները՝

Օդակարգավորում, ջեռուցում, ննջասենյակ, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, փոքր սեղան, զգեստապահարան, բազմոց, սառնարան:

 

 

 


Ռեստորան «Դելյուքս»

Հայկական ազգային կոլորիտը կարող եք լիարժեքորեն զգալ հիանալի «Դելյուքս» ռեստորանում, որտեղ Ձեզ կառաջարկեն տեղական ավանդական ուտեստների, ինչպես նաև եվրոպական խոհանոցի մեծ տեսականի: Ընդարձակ, հարմարավետ սրահը միաժամանակ տեղավորում է 150 այցելու: Այստեղ Դուք կարող եք համեղ նախաճաշել, ճաշել, ընթրել կամ ուղղակի վայելել սուրճը աղանդերով, նշել տոներ և միջոցառումներ (ծննդյան տարեդարձներ, հարսանիքներ, տոնակատարություններ ֆուրշետ):

Հյուրանոցն առաջարկում է հյուրերին անհատական նախաճաշ (ներառված է գնի մեջ): 

Տաք ուտեստների ընտրանի: ձվածեղ, խաշած ձու, նրբաբլիթներ, ապուր, հնդկաձավար, երշիկ, կարտոֆիլ:

Սառը ուտեստներ: պանրի տեսականի, կարագ, կաթնաշոռ, լոլիկ, վարունգ (սեզոնին), մսի տեսականի, ջեմ, մեղր, մուրաբա:

Ըմպելիքների տեսականի: հյութ, թեյ, կաթ, սուրճ: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները