Ավիատրանս Հյուրանոց Երևան

Լավ 7.8
Ըստ կարծիքների
Աբովյան 4, Երևան

Ամրագրել

«Ավիատրանս» հյուրանոցը կառուցվել է 1998թ. և գտնվում է մայրաքաղաքի ամենահին և ամենահայտնի փողոցի` Աբովյանի վրա (Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում): Հյուրանոցը տեղակայված է Երևանի մշակութային, բիզնես և առևտրի կենտրոնում, ինչը հնարավորություն է տալիս հյուրերին ծանոթանալ Հայաստանի մշակույթին և պատմությանը:

«Ավիատրանսը» 5-հարկանի հյուրանոց է, ունի 55 սենյակներ: Այն իր հյուրերին առաջարկում է բարձրակարգ սպասարկում` զուգորդված հայկական աշխարհահռչակ հյուրընկալության հետ:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.11 - 15.03 16.03 - 31.08 01.09 - 31.10
Ստանդարտ մեկտեղանոց $ 35000 $ 45000 $ 55000
Դելյուքս մեկտեղանոց $ 39000 $ 49000 $ 60000
Ստանդարտ երկտեղանոց $ 45000 $ 55000 $ 65000
Դելյուքս երկտեղանոց $ 49000 $ 60000 $ 70000
Երեք տեղանոց/ընտանեկան $ 55000 $ 75000 $ 80000
Դելյուքս երեք տեղանոց/ընտանեկան $ 60000 $ 80000 $ 85000
Լյուքս $ 65000 $ 80000 $ 85000


* Գինը ներառում է՝

 - Նախաճաշ

- Անլար ինտերնետ

- ԱԱՀ.



Հատուկ առաջարկներ

 

  • Երեխաների համար նախատեսված են զեղչեր:

 



Հարմարություններ

Շուրջօրյա բար նախասրահում, շուրջօրյա աշխատող բիզնես կենտրոն, սենյակներում ինտերնետ կապ, ուղիղ ինտերնետ կապ հյուրանոցի նախասրահում, տարադրամի փոխանակման կետ, լվացքատուն/քիմմաքրում, հուշանվերների սրահ, սենյակի շուրջօրյա սպասարկում, ավտոկայանատեղի, անվտանգության ծառայություն, հսկումը` տեսախցիկով:

Մոտակա տեսարժան վայրերը

Հանրապետության հրապարակ, Ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարանը, մի շարք նախարարություններ, բանկեր:

 Հյուրանոցն ունի 55 սենյակներ՝


  • մեկտեղանոց ստանդարտ, 
  • երկտեղանոց ստանդարտ, 
  • ընտանեկան ստանդարտ, 
  • մեկտեղանոց դելյուքս, 
  • երկտեղանոց դելյուքս, 
  • ընտանեկան դելյուքս, 
  • լյուքս: 

 

 

Սենյակներում կան`

 

• օդակարգավորիչ

• հեռուստացույց` արբանյակային կապով

• չհրկիզվող վարագույրներ և գորգեր

• միջազգային հեռախոսակապ

• ռադիո

• ինտերնետ կապ

• մինի բար, սառնարան

• չհրկիզվող պահախցիկ

• լոգարան բոլոր հարմարություններով

• հոսանքի լարում 220 վոլտ

 

 

Սենյակների մակերես՝ մեկտեղանոց՝ 18 – 28 ք.մ.; երկտեղանոց՝ 28 - 40 ք.մ., ընտանեկան՝ 45 - 65 ք.մ., լյուքս՝ 55 ք.մ.:

Լոգարաններում առկա է լոգախցիկ կամ ցնցուղ, հետևյալ առարկաները՝ օճառ, շամպուն, գել, լոսյոն, սրբիչներ, միանգամյա օգտագործման հողաթափեր, վարսահարդարիչ, լոգանքի խալաթներ դելյուքս կարգի համարներում: Սրբիչները և սպիտակեղենը փոխվում են ամեն օր:

 


Նվերների խանութ

Նվերների խանութից, որը գտնվում է հյուրանոցի առաջին հարկում, կարող եք ձեռք բերել տարբեր վարպետների կողմից պատրաստված հուշանվերներներ:

 

 

Ռեստորան «Ավիատրանս»

Հյուրանոցի ռեստորանում և լոբբի-բարում մատուցում են հայկական և ևվրոպական խոհանոցի ուտեստներ: Այստեղ կարող եք համտեսել նաև տարբեր տեսակի հրուշակեղեն, գինիների և այլ ալկոհոլային խմիչքների լայն տեսականի: Ռեստորանը գտնվում է երկրորդ հարկում:  Հատկացված են հատվածներ ծխողների և չծոողների համար: Լոբբի-բարը գտնվում է առաջին հարկում: 

 

 

Նիստերի դահլիճ

Հյուրանոցի նիստերի դահլիճը նախատեսված է 35 տեղի համար: Նիստերի դահլիճում հանգիստ կարելի է կազմակերպել կոնֆերանսներ, շնորհանդեսներ, սեմինարներ, ինչպես նաև բանկետներ և ֆուրշետներ: 

 

 

Բիզնես կենտրոն

Բիզնես կենտրոնը գտնվում է հյուրանոցի առաջին հարկում: Կարող եք նաև օգտվել անվճար ինտերնետից հյուրանոցի նախասրահում: 

 

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները