Ընտանեկան Հյուրանոց Երևան

6.4
Ըստ կարծիքների
Բյուզանդի 49/1, Երևան

Ամրագրել

Ընտանեկան հյուրանոցը 6 հարկանի հյուրանոց է, որը գտնվում է պատմական Երևանի կենտրոնում: Հյուրանոցի շենքը կառուցվել է 2011թ. հյուրերի և Հայաստան հաճախակի այցելողների համար: 250 մետր շառավղի շրջակայքում են գտնվում Հանրապետության Հրապարակը, Օպերայի շենքը, ֆիլհարմոնիան, փակ շուկան, Հրազդանի կիրճը, Կարապի լիճը, բազմաթիվ սրճարաններ, խանութներ, գիշերային ակումբներ և հանգստի ու ժամանցի բազմաթիվ այլ վայրեր: Հյուրանոցի համարներն ունեն բոլոր կարևոր պայմանները հյուրերի համար տնային հարմարավետություն ապահովելու համար: Հյուրանոցն ապահովում է սպասարկման բարձր  մակարդակ: Հենց այդ պատճառով այն անվանվել է «Ընտանեկան հյուրանոց»:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01 - 31.12
Մեկտեղանոց $ 35000
Երկտեղանոց $ 45000
Ընտանեկան (6 հոգի) $ 55000
Ընտանեկան (7 հոգի) $ 65000


* Անվճար ինտերնետ կապ /wireless/ հանրամատչելի վայրերում:
* Մինչև 5 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար է:
* Լրացուցիչ մահճակալ կամ բազմոց պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:
* Համարի գինը ներառում է` հարկերը:

* 6-12 տարեկան երեխաներին տրվում է 50% զեղչ:



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Ջեռուցում, օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, վերելակ, կանաչ գոտի, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, քիմմաքում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում, համարում սննդի մատուցում:

Մոտակա տեսարժան վայրերը

Մաշտոցի այգի, Կասկադ, Հանրապետության հրապարակ, Օպերա, Հայաստանի պատմության թանգարան:

Մեկտեղանոց

Հարմարությունները

Օդակարգավորում, ջեռուցում, նախասրահ, ննջասենյակ, խոհանոց/կերակուր պատրաստելու հարմարություններ, միկրոալիքային վառարան , Արդուկ և արդուկի սեղան, սանհանգույց, ցնցուղ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, հեռախոս, DVD, հայելի , Փոքր սեղան , զգեստապահարան, բազկաթոռ, բազմոց, սառնարան:

 


Երկտեղանոց

Հարմարությունները

Օդակարգավորում, ջեռուցում, նախասրահ, 2 ննջասենյակ, խոհանոց/կերակուր պատրաստելու հարմարություններ, միկրոալիքային վառարան, արդուկ և արդուկի սեղան, սանհանգույց, ցնցուղ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, հեռախոս, DVD, հայելի, փոքր սեղան, զգեստապահարան, բազկաթոռ, բազմոց, սառնարան:

 

 

 

 

Ընտանեկան ապարտամենտ

Հարմարությունները
Օդակարգավորում, ջեռուցում, նախասրահ, 2 ննջասենյակ, խոհանոց/կերակուր պատրաստելու հարմարություններ, միկրոալիքային վառարան, լվացքի մեքենա, արդուկ և արդուկի սեղան, 2 սանհանգույց, լոգարան, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ , Հեռախոս , DVD, հայելի, փոքր սեղան, զգեստապահարան, բազկաթոռ, բազմոց, սառնարան, պատշգամբ:

 

 

Ընտանեկան ապարտամենտ
Հարմարությունները

Օդակարգավորում, ջեռուցում, նախասրահ, 2 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց/կերակուր պատրաստելու հարմարություններ, խոհանոցի կահույք/սպասք, միկրոալիքային վառարան, լվացքի մեքենա, արդուկ և արդուկի սեղան, 2 սանհանգույց, լոգարան, ջրամերսող ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, հեռախոս, DVD, հայելի, սեղան, փոքր սեղան, զգեստապահարան, պահարան-կախիչ, աթոռ, բազկաթոռ, բազմոց, սառնարան, պատշգամբ:




Հավելյալ

Հյուրանոցում գործում է սրճարան և շուրջօրյան պահակատուն: Հյուրանոցի սպասակող անձնակազմը ամեն օր մաքրում, հավաքում է համարներն, լվանում է օգտագործված սպասքը, փոխում է սրբիչներն, իսկ ցանկության դեմպքում սպիտակեղենը:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները