Հակիրճ Հայաստանի մասին


Որտե՞ղ է գտնվում Հայաստանը

 

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, արեւելքից` Ադրբեջանին, արեւմուտքից` Թուրքիային: Ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29800 քառակուսի կմ եւ գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն այստեղ Արագած լեռն է (4090մ), իսկ ամենացածրը` Դեբետ գետի կիրճը (400մ): Մայրաքաղաքը Երեւանն է: Ըստ 2003թ. անցկացրած մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն, որից 1,1-ը ապրում է Երեւանում:

 

Ե՞րբ է Հայաստան այցելելու ամենահարմար ժամանակը

 

Հայաստանը հավասարապես գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին: Համեմատաբար փոքր տարածքի վրա կարելի է հանդիպել բնության և եղանակների զարմանալի բազմազանության. թե գարունը, թե ամառը, թե աշունը և թե ձմեռը այստեղ լիարժեք են ու վառ արտահայտված: Հայաստանում տուրերի համար սեզոնը սկսվում է ապրիլին և տևում մինչ նոյեմբեր, սակայն բնությունն իր փարթամության գագաթնակետին է հասնում մայիսին վերջում, իսկ աշունը բերքառատ է մինչ սեպտեմբերի վերջ: Ողջ տուրիստական սեզոնի ընթացքում Հայաստանի հյուրերը կարող են համտեսել էկոլոգիապես մաքուր ու բնական և չափազանց համեղ բաղադրիչներից պատրաստված սնունդ: Տուրիստական սեզոնի ամենաբարձր զբաղվածության շրջանը հուլիս ամիսն է: Ձմեռային հանգստի և սպորտաձևերի սիրահարների համար դեկտեմբերի վերջից մինչ մարտի վերջ իր դռներն է բացում Ծաղկաձոր հանգստավայրը: Բուժական հանգստի համար ամենահարմար վայրը Ջերմուկ ջրային առողջարանային քաղաքն է, որտեղ կարելի է հաճելի հանգիստ անցակցնել արվա բոլոր եղանակներին:   

 

Ինչպե՞ս հասնել Հայաստան

 

Հայաստանը դեպի ծով ելք չունի: Հայաստան կարելի է հասնել օդանավով՝ վայրէջք կատարելով Զվարթնոց միջազգային օդանավակայանում, որը համարվում է Հարավային Կովկասի լավագույն օդանավակայանը, ինչպես նաև ցամաքային տրանսպորտով Իրանից և Վրաստանից: Դեպի Երևան ուղիղ չվերթների ցանկին կարող եք ծանոթանալ մեր ավիատոմսեր բաժնում: 

 

Ինչպե՞ս ստանալ հայկական վիզա

 

Վիզա կարելի է ստանալ Հայաստան ժամանումից անմիջապես հետո` օդանավակայանում: Սովորաբար գործընթացի տեւողությունը մոտ 20-25 րոպե է: Արժեքը` 3000 դրամ 21 օրվա համար (մոտ 8$ / 6€) եւ 15000 դրամ` 120 օրվա համար (մոտ 41$ / 40€): Ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարացնել այն` յուրաքանչյուր օրվա համար վճարելով 500 դրամ (մոտ 1.6$ / 1.3 €): Վիզա կարելի է ստանալ նաեւ մինչ ժամանումը` էլեկտրոնային կապի միջոցով` դիմելով Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարությանը` էլ-վիզա: Էլեկտրոնային վիզան արժե 10$` 21 օրվա համար եւ 60$` 120 օրվա համար: Վճարումները ընդունվում են միայն քարտով:

 

10 կարևոր փաստ Հայաստանի մասին

 

  • Հայաստանի ներկայիս տարածքը 10 անգամ ավելի փոքր է պատմական հայկական թագավորությունից՝ Մեծ Հայքից, որը գոյատևել է Հայկական Լեռնաշխարհում մ.թ.ա. 331-մ.թ. 428 թթ.:
  • 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով Հայաստանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից և հռչակեց իր անկախությունը որպես Հայաստանի հանրապետություն:
  • Հայաստանն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհի հնագույն ազգային եկեղեցիներից է և աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը, որ պատկանում է Արևելյան ուղղափառ եկեղեցիների խմբին: Կենտրոնը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
  • Հայաստանի պետական լեզուն հայերենն է, որը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ համարվող լեզու է: Հայոց այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 405թ-ին:
  • Հայաստանի գլխավոր խորհրդանիշն է համարվում բիբլիական Արարատ լեռը, որի վրա ըստ լեգենդի հանգրվանել է Նոյան տապանը համաշխարհային ջրհեղեղից հետո:
  • Հայաստանի պատմության ամենատխուր էջերից մեկը 1915թ-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունն է, որի ճանաչման համար հայերը պայքարում են արդեն շուրջ մեկ դար:
  • Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է, այն 28 տարով հին է Հռոմից և համարվում է աշխարհի ամենանվտանգ քաղաքներից մեկը:
  • Աշխարհի հնագույն՝ 6000-ամյա գինեգործարանը հայտնաբերվել է Հայաստանում՝ Արենի գյուղի մոտ գտնվող Թռչունների քարանձավում: Արենին մինչ այժմ էլ շարունակում է գինեգործական ավանդույթները: Ի դեպ, Հայաստանի միեւնույն տեղանքում հայտնաբերվել էր աշխարհի ամենահին՝ 5500-ամյա կոշիկը։ 
  • Երևանում է գտնվում հնագույն ձեռագիր մատյանների և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը՝ Մատենադարանը: 
  • Աշխարհում ոչ մի տեղ ծիրանն այնքան համեղ չէ, որքան Հայաստանում. այն երկրի իսկական կենդանի խորհրդանիշերից է: Այն մշակվել է հենց Արարատյան դաշտավայրում այնուհետև տարածում գտել ողջ Եվրոպայում, ծիրանի լատիներեն անունը` Prunus armeniaca:

 

 

Տարադրամի փոխանակում

 

Հայաստանի ազգային արժույթը հայկական դրամն է: Այն շրջանառության մեջ է դրվել 1993 թվականին՝ Հայաստանի անկախացումից հետո: Կան 1000, 5000, 20000, 50000, 100000 արժեքների թղթադրամներ: Կան նաեւ 10, 20, 50, 100, 200, 500 արժեքների մետաղադրամներ:Բոլոր կանխիկ գործարքները հնարավոր է անել միայն տեղական արժույթով: Ամենուր գործում են բանկեր և տարադրամի փոխանակման կետեր, որտեղ կարելի է փոխել ձեր արտարժույթը հայկական դրամի: Արդիական փոխարժեքները կարելի է տեսնել այստեղ՝ rate.am: 

 

 

Բնակչությունը

 

Ամբողջ աշխարհի հայերի միայն երկու երրորդն է բնակվում Հայաստանում: 2006 թ. հուլիսի 1-ի դրությամբ ազգաբնակչությունը պատշոնական տվյալներով կազմում է 3.219.400 մարդ։ 96%-ը հայեր են։ Բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են։ Ազգային փոքրամասնությունները՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, պարսիկներ, ասորիներ, վրացիներ, հույներ, իտալացիներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլ։

 

Ի՞նչ համտեսել Հայաստանում

 

Ի՞նչ գնել Հայաստանում

Հայաստանը հոգևոր և նյութական հարուստ ժառանգությամբ հնագույն երկիր է, և այն այցելած յուրաքանչյուր հյուր անպայման ցանկանում է իր հետ տանել մեր արևոտ երկրի մի մասնիկը: 

 

Հայաստանը հայտնի է կոնյակի, գինիների և մրգային օղիների, գորգերի, ձեռագործ աշխատանքների և թանկարժեք զարդերի արտադրությամբ, ինչպես նաև կավագործությամբ: Հայկական մշակությի մեջ առանձնահատուկ նշանակություն ունի դուդուկը՝ ազգային երաժշտական գործիքը: Մեր երկիրը հարուստ է նաև մրգերով, բանջարեղենով, տարատեսակ բույսերով, որորնցից ստացվում են համեղ չրեր, մուրաբաներ, ջեմեր և հյութեր: Հատուկ պահանջարկ է վայելում սուջուխը՝ ընկույզը՝ թաթախված քաղցր հեղուկի մեջ: Հայաստանում արժե նաև գնել գաթա՝ ազգային թխվածք՝ պատրաստված շերտավոր խմորից և տարբեր միջուկներից, ինչպես նաև «Գրանդ Քենդի» ընկերության տեղական արտադրանքի շոկոլադ:

 

Վերոհիշյալները հասանելի են Հայաստանի ողջ տարածքում, իսկ հենց Երևանում գնումները կարող եք կատարել «Վերնիսաժ» շուկայում, հուշանվերների խանութներում և «Տաշիր» համալիրի քաղցրավենիքի բաժնում: 

Ու՞ր պետք է այցելել նախ և առաջ

 

Կապը Հայաստանում (Ինտերնետ, բջջային կապ, հեռախոս)

 


Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները