Գործակալներին


 

Հարգելի գործընկերներ,

Տարեցտարի զարգացող տուրիստական ենթակառուցվածքները և ավելացող զբոսաշրջիկների թիվը հուշում են, որ Հայաստանը կայանում է որպես նոր զարգացող տուրիստական ուղղություն  և հաստատվում միջազգային տուրիստական շուկայում: Այսինքն ժամանակն է, որ դուք էլ ներառեք Հայաստանը ձեր կողմից առաջարկվող մշտական ուղղությունների ցանկում:

Հայաստանում և արտասահմանում գործող տուրիստական ընկերություններին Բարև Արմենիա տուրօպերատորը հրավիրում է փոխշահավետ համագործակցության: Հայաստանում և Արցախում մեր կողմից մատուցվող տուրիստական ծառայությունների շրջանակում մենք պատրաստ ենք սպասարկել ձեր հաճախորդներին՝ ապահովելով բարձր որակ և ամրապնդել ձեր կազմակերպության հեղինակությունը: Երևանյան կենտրոնական գրասենյակի մեր տուր-խորհրդականները պատարաստ են օպերատիվ պատասխանելու ձեր ցանկացած հարցմանը՝ ապահովելով լավագույն առաջարկվող գները Հայաստանում և ամբողջական տեղեկատվություն ծառայության մասին: Մեզ համար լավ գործընկերությունը հավասար է իսկական ընկերության:

Մշտական համագործակցության ցանկության դեպքում պատրաստ ենք տրամադրել Հայաստանին վերաբերվող տեղեկատվական նյութեր և մեր ծառայությունների ամբողջական ցանկն ու գնացուցակները: Ցպահանջ հնարավոր է նաև այնպիսի տուրիստական ծառայությունների մշակում, որոնք նախատեսված են հենց ձեր շուկայի համար:  Վաճառքի և վճարման ձեզ հարմար ցանկացած եղանակ ընդունելի է Բարև Արմենիա ընկերության կողմից:

Ստորև կարող եք բեռնել համագործակցության համար անհրաժեշտ որոշ տիպային փաստաթղթեր՝ 

 

  • Գործակալական Պայմանագիր
  • Տուրիստական ծառայությունների պատվիրման պայմանագիր
  • Միջնորդավճարի պայմանագիր

 

 


Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները