«Բարև Արմենիա» ճամփորդական ընկերության


Բարի գալուստ «Բարև Արմենիա» ճամփորդական ընկերության պաշտոնական կայք: Մեր ընկերության անունը մտածելիս որոշեցինք օգտագործել այն երկու կարևոր բառերը, որոնք յուրաքանչյուր զբոսաշրջիկ անպայման սովորում է Հայաստան այցելելուց առաջ կամ անմիջապես հետո. դրանք «Բարև» և «Արմենիա» բառերն են: Բարևը հայերեն ողջույնի պաշտոնական և ոչ պաշտոնական ամենից հաճախ օգտագործվող արտահայտությունն է, այն հայերեն հնագույն գեղեցիկ բառ է, որով մենք դիմավորում ենք մեր հյուրերին: 

«Բարև Արմենիան» հրաշալի գիտի Հայաստանը և սիրով կբացահայտի այն ձեզ համար: Որ երկրից էլ որ դուք լինեք, ինչ ազգության, տարիքի, սեռի և ինչ հետաքրքրություններ էլ որ ունենաք, մեր տուր-խորհրդականները կկազմեն Ձեր և Հայաստանի ժամադրության լավագույն սցենարը, այնպիսին, որ դուք առաջին իսկ հանդիպումից մինչև ականջներիդ ծայրը կսիրահարվեք մեր երկրին: 

Մեր դասական, հատուկ, մեկօրյա և մինի տուր փաթեթներից մեկում հաստատ կգտնեք ձեր առաջիկա Հայաստան այցելության ծրագիրը: Կան տեսարժան վայրեր, որոնք անպայման պետք է այցելել Հայաստանի մասին լիարժեք տպավորություն ունենալու համար և կան տուրիստական երթուղիներ ու վայրեր, որոնք հետաքրքիր են միայն հատուկ հետաքրքրություններ ունեցող անձանց: Մեր Տուր Որոնիչ բաժնից կարող եք գտնել հենց ձեր հետաքրքրություններն բավարարող ճամփորդական ծրագիր, որը մշակվել է փորձառու և հմուտ տուրիզմի մասնագետների կողմից:   

Հայաստանը խորհրդավոր և անսպասելի հետաքրքիր երկիր է, այն վառ գույների և կոնտրաստային անցումների երկիր է, ինչ զգացողություններ էլ որ փնտրես Հայաստանում, քո ճամփորդության ընթացքում ամենահիմնական զգացողությունը, որ մենք երաշխավորում ենք քեզ, դա հարազատության զգացողությունն է, որ պայմանավորված է առանձնահատուկ ջերմ, հոգատար և ուշադիր մարդկանցով, որ ապրում են Հայաստանում: 

«Բարև Արմենիա» տուրօպերատորի հյուրընկալության գլխավոր կոնցեպցիան հետևյալն է` «մեր հյուրերը կարող են մեր ընկերները դառնալ», այդ պատճառով մենք ապահովում ենք բոլոր այն ծառայությունները, որոնք կարող են պետք գալ Հայաստան այցելող զբոսաշրջիկին, օդանավակայանով կամ ցամաքային անցակետով Հայաստան մուտք գործելու պահից մինչ մեկնելը, նաև անվճար խորհրդատվություն և աջակցություն Հայաստանում ձեր գտնվելու ընթացքում: 

Հայաստանը ծովային ուղիներ չունի և զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստան են այցելում հենց օդային ճանապարհով` Զվարթնոցի կամ Գյումրու օդանավակայաններով և առաջին  ծառայությունը, որի կարիքը դուք կարող եք ունենալ, դա օդանավակայանում դիմավորումն է և  տեղափոխումը ժամանակավոր բնակության վայր: 

Մենք կօգնենք ձեզ նաև բնակության հարցում. Երևանի և Հայաստանի մարզերի բոլոր վստահելի հյուրանոցները, հյուրատներն ու հանրակացարանները ներկայացված են մեր կայքում իրենց բոլոր մանրամասներով: Եթե Հայաստան եք այցելել բուժման և առողջության վերականգման համար, մեր կայքի Հայաստանի առողջարանները բաժնում կգտնեք ձեզ հարմար առողջարանն ու հյուրատունը` Հայաստանի գեղատեսիլ հանգստավայրերից որևէ մեկում` Ջերմուկ, Սևան, Դիլիջան, Աղվերան, Արզնի:

Գաղտնիք չէ, որ հյուրանոցները Հայաստանում բավականին թանկ են և իրենց գներով հասնում են նույնիսկ Եվրոպական գներին: Եթե չեք ուզում ավելորդ գումար ծախսել բնակության համար, ապա մենք առաջարկում ենք օրավարձով բարձրակարգ բնակարաններ Երևանի կենտրոնում բավականին մատչելի գներով: Օրավարձով բնակարանում բնակությունը զերծ է որևէ ռիսկից և դուք կարող եք այն վարձակալել առանց որևէ մտահոգության: 

Հայաստանն ընդհանրապես ամենաանվտանգ և զբոսաշրջիկների հանդեպ բարիացկամ երկրներից մեկն է համարվում: Ձեզ անհրաժեշտ է միայն հետևել հասարակական կարգի կանոններին, որոնք ոչնչով չեն տարբերվում քաղաքակիրթ, քրիտոնյա այլ երկրների կանոններից:

Հայկական խոհանոցը լի է վառ գունային և հագեցած համային փնջերով: Որոշ բաղադրատոմսեր մի քանի հազար տարեկան են: Մեր տուր ծրագրերն այնպես են կազմվում, որ դուք հասցնեք փորձել գրեթե բոլոր հայտնի հայկական ուտեստները: Իսկ տուրերից դուրս, մեր Ռեստորաններ բաժնում կարող եք սեղան պատվիրել Երևանի և ամբողջ Հայաստանի տարածքում գործող որևէ ռեստորանում: Մեր կայքում ռեստորանի առկայությունը վկայում է նրա սպասարկման բարձր մակարդակի և Հայաստանը ներկայացնելուն արժանի լնելու մասին:

Ձեր Հայաստանում գտնվելու ողջ ընթացքում մեր բարձրակարգ տրանսպորտային միջոցներն ու փորձառու վարորդները կապահովեն անվտանգ և հարմարավետ ճամփորդություններ:

Ի դեպ Բարև Արմենիան տրամադրում է նաև վարձով մեքենաներ առանց վարորդի` փոքր և մեծ  ջիպեր, էկոնոմ և ներկայացուցչական դասի մեքենաներ, որոնք դուք կարող եք վարձել Հայաստանում և Արցախում ինքնուրույն ճամփորդելու համար:

Եվ հիշեք, Հայաստան մուտք գործելու ձեր գաղտնաբառն է` Բարև, իսկ մնացածը մենք կկազմակերպենք ինքներս:

 

Ցտեսություն Հայաստանում:

Բարև Թիմ


Հեղինակ : Мария Павлова, 08 Հունվարի 2016, 04:17
Тур в Татев
Простите, пожалуйста, было очень много дел, каждое раннее утро я вспоминала о Вас, но всё время забывала ответить :( Наш тур прошёл великолепно - душевно и познавательно. Мы много где побывали, но младший сын спросил: "Мы поедем ещё в Армению?" Мы довольны всем, претензий ноль, одни восторги! Желаем Вам лично и Вашей компании процветания и успехов в Новом году! С уважением, Мария.
Հեղինակ : Ривьера-Сочи, 11 Նոյեմբերի 2014, 10:02
Ривьера-Сочи
От лица нашей компании примите искреннюю благодарность за отличную организацию экскурсионных групповых туров в Ереване компании “Ривьера-Сочи” с 1 по 8 ноября 2014 года. Вся работа по организации и проведению туров была выполнена на высоком профессиональном уровне, начиная с работы с нашим запросом. Сотрудники вашей компании проявляли заботу и внимание, учитывали все наши пожелания и старались их предвосхищать. Очень понравилось питание, транспортное обслуживание, размещение, профессионализм гидов. Программа туров была очень насыщенной, и позволила нам и нашим клиентам за такой короткий срок очень многое увидеть в Армении. Все участники туров очень довольны обслуживанием и дали только положительные отзывы об Армении, Ереване, программе туров и Вашей работе. Теплые воспоминания о гостеприимной Армении надолго останутся с нами благодаря компании Барев Армения. Благодарим за отличную работу и желаем процветания и успехов !
Հեղինակ : Курчиянц Юлия, 09 Նոյեմբերի 2014, 00:38
До встречи в Армении
Здравстуйте, дорогие друзья! Барев! Именно друзья, потому что за те несколько дней, с 1 по 5 ноября, которые мы провели на древней земле Армении, мы чувствовали себя в родном доме, окружёнными близкими и родными людьми. Уезжали со слезами в душе, с мыслью вернуться. Увидеть то, что не удалось. Еще раз вернуться туда, где не удалось всё как следует рассмотреть и прочувствовать. Вернуться не просто в Армению, а в дружеский круг тех людей, с которыми познакомилимсь и которые были нашими Ангелами-Хранителями в этой поездке. Владимир Григорян - человек, который подарил нам в эти дни не просто своё время, но и глубокие знания, прекрасный юмор и свою необыкновенную душевную теплоту. Сдержанный Артак, асс-водитель, которому мы с полным спокойствием вверили свои жизни на суровых дорогах. Милая Сатине, с которой все легко и с удовольствием общались. Незабываемые впечатления. Очень многие, увидев фотографии, послушав рассказы о нашем путешествии, теперь мечтают оказаться в Армении и я думаю, что в скором времени мы вернёмся и наша команда станет гораздо больше. Потому не хочется говорить "До свидания", а просто - "Всего доброго и до новых встреч". Благоденствия и удачи Вашей прекрасной компании и Вашим семьям! СПАСИБО)))! С уважением - Курчиянц Юлия и Курчиянц Вера, Сочи
Հեղինակ : Nadezhda Serdyukova, 09 Նոյեմբերի 2014, 00:32
Ноябрьские праздники в Армении
Большое спасибо компании Barev Armenia за отличную организацию нашего тура с 1 по 5 ноября 2014. Всего за 5 дней мы увидели столько интересного и потрясающего, открыли для себя чудесную страну Армению! Благодарим нашего гида Владимира Григоряна, Карена, Сатине и Сирануш, водителя Артака. Ваша безупречная работа сделала нашу встречу с Арменией приятной и незабываемой! Спасибо за тепло и гостеприимство! Успехов и процветания вашей компании и всей Армении!

Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE






Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները