Գլաձոր Ջերմուկ Առողջարան

2
Ջերմուկ, Մելիք-Ադամյան 1

Ամրագրել

 «Գլաձոր» առողջարանային համալիրը գտնվում է Ջերմուկ քաղաք-առողջարանում, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում` Վայոց ձորի մարզում, Արփա գետի վերին հոսանքում:

Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է բուժման հանքային տաք ջրի ներքին և արտաքին կիրառումը, բուժական սննունդը (օրը երեք անգամ, ժամը 21:00` կեֆիր կամ մածուն), կլիմայական և ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, ռեժիմը և այլն: «Գլաձոր» առողջարանում բուժվում են ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություները /գաստրիտ, ստամոքսի և 12 -մատնյա աղիքի խոց/, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, պերիֆերիկ նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդությունները և նյութափոխանակության խանգարումները /շաքարային դիաբետ, միզաթթվային դիատեզ/: 


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 15.04-15.09
Ստանդարտ երկտեղանոց (տաք ջուր չկա) $ 20000
Ստանդարտ երկտեղանոց $ 24000
Կիսալյուքս երկտեղանոց $ 30000
Լյուքս Երկտեղանոց $ 40000

* Գները ներառում են 3-անգամյա սնունդն ու բուժական պրոցեդուրաները
* Կիսալյուք և լյուքս սենյակները նոր վերանորոված են և կահավորված: ՙ՚
* Երկտեղանոց սենյակում մեկ հոգու բնակության դեպքում սենյակի նշված արժեքի կեսին ավելանում է՝ ստանդարտների դեպքում 3000Դ, կիսալյուքսերի և լյուքսերի դեպքում՝ 5000դր



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ



Մոտակա տեսարժան վայրերը

Սուրբ Աստվածածին (Արենի) և Սբ. Խաչ եկեղեցիներ, Գնդեվանք, Նորավանք, Ցախաց քարի, Սպիտակավորի վանքերը,Տաթևի վանք, Շաքիի ջրվեժ, Զորաց քարեր:

«Գլաձոր» առողջարանի ընդհանուր շենքային մակերեսը կազմում է մոտ 18000 քմ, հողատարածքը` 2,6 հա: Առողջարանն ունի 250 սենյակ, որոնցից 36-ը նոր վերանորոգված և կահավորված են: Բոլոր սենյակներում կա հեռուստացույց և սառնարան: 

Հանգստացողների տրամադրության տակ են 500-տեղանոց դահլիճը, հանդիպումների սրահը, պարահրապարակը, թենիս և բիլիարդը, լողավազան և սաունա, սրճարան և խանութ, սեղանի խաղեր /շախմատ, նարդի/, կոմպյուտերային խաղեր, ինտերնետ: Առողջարանի տարածքում բարեկարգված են ֆուտբոլի և վոլեյբոլի մարզադաշտեր: 

 

Առողջարանի բուժական կենտրոնը` 

1. լոգանքների բաժանմունք /հանքային ընդհանուր լոգանքներ/. 

2. ստորջրյա մերսում. 

3. ցեխաբուժության բաժանմունք /տորֆաբուժության/. 

4. Պարաֆինաբուժություն. 

5. բուժական ֆիզկուլտուրայի դահլիճ. 

6. Ֆիզիոթերապևտիկ բաժանմունք. 

7. Աէրոֆիտոթերապիա. 

8. 3 մերսման կաբինետներ. 

9. ատամնաբույժի կաբինետ. 

10. գինեկոլոգիական կաբինետ. 

11. աղիքների լվացում, մաքրող հոգնա, միկրոհոգնաներ. 

12. չորսխցիկային գալվանական լոգանք. 

13. ինհալացիա. 

14. գինեկոլոգիական լվացում. 

15. ստամոքսի լվացում. 

16. լնդերի լվացում. 

17. 12-մատնյա աղու լվացում (դուոդոնաժ). 

18. Ֆունկցիոնալ ախտորաշման կաբինետ (ԷԿԳ). 

19. կլինիկական և բիոքիմիական լաբորատորիաներ: 

 

 

Բուժում հանքային ջրով

 

Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է բուժման հանքային տաք ջրի ներքին և արտաքին կիրառումը, բուժական սննունդը (օրը երեք անգամ, ժամը 21:00` կեֆիր կամ մածուն), կլիմայական և ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, ռեժիմը և այլն: «Գլաձոր» առողջարանում բուժվում են ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություները /գաստրիտ, ստամոքսի և 12 -մատնյա աղիքի խոց/, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, պերիֆերիկ նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդությունները և նյութափոխանակության խանգարումները /շաքարային դիաբետ, միզաթթվային դիատեզ/: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :


CODE





Նորություններ

  • twitter
  • facebook
  • travelblog

Mon, 10 Mar 2014 19:23:21 +0100

Fri, 31 Jan 2014 10:30:08 +0100

Thu, 30 Jan 2014 12:03:12 +0100

Armenian New Year

Thu, 19 Dec 2013 08:15:47 +0000